Իսաակ Կիսե Տելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսաակ Կիսե Տելին
շվեդ.՝ Isaac Kiese Thelin
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեդիա և  ԿԴՀ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1992(1992-06-24)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Էրեբրու
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր
Համար 11
Պատանեկան կարիերա
1997-2009 Շվեդիա Կարլսլունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2011 Շվեդիա Կարլսլունդ 44 (18)
2011—2014 Շվեդիա Նորչյոպինգ 48 (6)
2014 Շվեդիա Մալմյո 14 (5)
2015—2017 Ֆրանսիա Բորդո 27 (4)
2017  Բելգիա Անդերլեխտ 18 (1)
2017—մ.հ. Բելգիա Անդերլեխտ 2 (0)
2017—2018  Բելգիա Վասլանդ Բևերեն 25 (16)
2018—մ.հ.  Գերմանիա Բայեր 5 (0)
Ազգային հավաքական
2009 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 3 (1)
2013—2015 Շվեդիա Շվեդիա (երիտ.) 11 (7)
2014—մ.հ. Շվեդիա Շվեդիա 27 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10 հոկտեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 հուլիսի, 2018

Իսաակ Կիսե Տելին (շվեդ.՝ Isaac Kiese Thelin, հունիսի 24, 1992(1992-06-24)[1][2][3], Էրեբրու), շվեդ ֆուտբոլիստ (ծագումով Կոնգոյից է), «Բայեր» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաակը Շվեդիայի հավաքականի կազմում

Տելինն Էրեբրուի «Կարլսլունդ» ակումբի ակադեմիայի սան է։ 2009 թվականին նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Իսաակը ակումբի կազմում հանդես է եկել Շվեդիայի ստորին դիվիզիոններում։ 2011 թվականին տեղափոխվել է «Նոռչյոպինգ» ակումբ։ Առաջին մրցաշրջանում Կիսեն չի կարողացել հաղթահարել մրցակցությունը և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2012 թվականի ապրիլի 9-ին «Գյոտեբորգի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտ Ալսվենսկան լիգայում[4]։ Հոկտեմբերի 1-ին ԳԱԻՍ-ի դեմ խաղում Իսահակը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։

2014 թվականի ամռանը Կիսե Տելինը տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հուլիսի 19-ին «Կալմար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Նույն խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը «Մալմյոյում»։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերում Տելինը գոլեր է հեղինակել Պրահայի «Սպարտայի»[7] ու լատվիական «Վենտսպիլս»[8] ակումբների հետ հանդիպումներում և թիմին օգնել է անցնել խմբային փուլ։

2015 թվականի սկզբին Իսաակը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ «Բաստիայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում։ Փետրվարի 28-ին «Ռեյմս» ակումբի դեմ խաղում Կիսե Տելինը խփել է իր առաջին գոլը «Բորդոյի» կազմում[9]։ 2017 թվականի սկզբին Իսաակը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»[10]։ Հունվարի 22-ին «Սենտ Տրյույդեն» ակումբի դեմ խաղում Տելինը կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում՝ փոխարինելով Լուկաշ Տեոդորչիկին[11]։ Փետրվարի 23-ին՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող «Զենիթ» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին Տելինը դարձել է գոլի հեղինակ[12]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է Բելգիայի չեմպիոն։

2017 թվականի ամռանը Տելինը վարձավճարով տեղափոխվել է «Վասլանդ Բևերեն»։ Սեպտեմբերի 9-ին «Էյպեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում[13]։ Նույն խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Վասլանդ Բևերենի»։ Հոկտեմբերի 22-ին «Զյուլտե Վարեգեմ» ակումբի դեմ խաղում Իսաակը ձևակերպել է «պոկեր»[14]։ 2018 թվականի ամռանը Տելինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Բայեր»[15]։ Օգոստոսի 25-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գերմանիայի Բունդեսլիգայում[16]։ Եվրոպայի լիգայի՝ բուլղարական «Լուդոգորեց» ակումբի դեմ խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը «Բայեր 04» ակումբի կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Իսաակը Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Չեխիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[17], Իտալիայի[18], Անգլիայի[19] և երկու անգամ Պորտուգալիայի[20][21] հավաքականների դեմ խաղերին։ Իտալացիների դամ խաղում Կիսե Տելինը գոլ է խփել։

2014 թվականի նոյեմբերի 15-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում Կիսե Տելինը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էրկան Զենգինին[22]։ 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[23]։

2018 թվականին Կիսե Տելինը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[24], Գերմանիայի[25], Մեքսիկայի[26] և Շվեյցարիայի[27] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Շվեդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 15 նոյեմբերի, 2016 Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա Հունգարիա 0:2 0:2 Ընկերական խաղ
02. 25 մարտի, 2017 Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա Բելառուս Բելառուս 4:0 4:0 ԱԱ-2018 որակավորում
03. 10 սեպտեմբերի, 2018 Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա Թուրքիա Թուրքիա 1:0 2:3 ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2018/2019]]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Բելգիա «Անդերլեխտ»

  • 1st Բելգիայի չեմպիոն – 2016/2017

Միջազգային

Շվեդիա Շվեդիա (մինչև 21)

  • 1st Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող – 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. aterna-goteborg/ildrottsforening-kamraterna-norrkoping/1235100/ «Գյոտեբորգ VS. Նոռչյոպինգ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 9. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Նոռչյոպինգ VS. ԳԱԻՍ 7:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 1.
  6. «Կալմար VS. Մալմյո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19.
  7. «Սպարտա VS. Մալմյո 4:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 29.
  8. «Վենտսպիլս VS. Մալմյո 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 23.
  9. «Բորդո VS. Ռեյմս 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 28.
  10. ««Андерлехт» арендовал форварда «Бордо» Телина» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հունվարի 5.
  11. «Անդերլեխտ VS. Սենտ Տրյույդեն 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  12. «Զենիթ Սանկտ Պետերբուրգ VS. Անդերլեխտ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
  13. «Վասլանդ Բևերեն VS. Էյպեն 5:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9.
  14. «Զյուլտե Վագերեմ VS. Վասլան Բևերեն 2:5» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 22.
  15. ««Байер» арендовал форварда сборной Швеции Телина. Им интересовался «Локомотив»» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ օգոստոսի 7.
  16. «Բորուսիա Մյոնխենգլադբախ VS. Բայեր 04 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 25.
  17. «Դանիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  18. «Իտալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  19. «Շվեդիա (մինչև 21) VS. Անգլիա (մինչև 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  20. «Պորտուգալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  21. «Շվեդիա (մինչև 21) VS. Պորտուգալիա (մինչև 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  22. «Չեռնոգորիա VS. Շվեդիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 15.
  23. «Հունգարիա VS. Շվեդիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 15.
  24. «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  25. «Գերմանիա VS. Շվեդիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  26. «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  27. «Շվեդիա VS. Շվեյցարիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաակ Կիսե Տելին» հոդվածին։