Լուկաշ Տեոդորչիկ
![]() Տեոդորչիկը Դինամո Կիևի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Żuromin, Gmina Żuromin, Żuromin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[3] | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 91 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2008-2009 |
![]() | ||
2010-2013 |
![]() | 30 | (9) |
2013-2014 |
![]() | 50 | (24) |
2014-2017 |
![]() | 24 | (10) |
2016-2017 |
→ ![]() | 28 | (20) |
2017-2018 |
![]() | 43 | (17) |
2018-ներկա |
![]() | 3 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
![]() | 3 | (2) |
2011-2012 |
![]() | 6 | (2) |
2013-ներկա |
![]() | 19 | (4) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լուկաշ Տեոդորչիկ (լեհ.՝ Łukasz Teodorczyk, հունիսի 3, 1991[1][2], Żuromin, Gmina Żuromin, Żuromin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[3]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Տեոդորչիկը սկսել է Վկրա Ժուրոմինում։ 2010 թվականի հունվարին նա միացավ Պոլոնիա Վարշավային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Լեհաստանի գավաթի Օստրովեց Սվենտոկշիսկիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը Լեհաստանի առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 29-ին՝ Յագելոնիայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Բելխատուվի դեմ խաղում[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին Տեոդորչիկը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիձևի դեմ խաղում[8]։ Հոկտեմբերի 27-ին նա 3 գոլային փոխանցում տվեց Բելխատուվի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 4-ին լեհը դուբլ ձևակերպեց Կորոնա Կելցեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Պոլոնիա Վարշավայի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Լեխ Պոզնան
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի փետրվարի 18-ին Տեոդորչիկը միացավ Լեխ Պոզնանին[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 24-ին՝ Ռուխ Խոժուվի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[13]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 4-ին՝ Վիսլա Կրակովի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հոնկայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[15]։ Սեպտեմբերի 23-ին Տեոդորչիկը դուբլ ձևակերպեց Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ Հոկտեմբերի 19-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեխիա Գդանսկի դեմ խաղում[17]։ 2014 թվականի ապրիլի 5-ին լեհը հետ-տրիկ ձևակերպեց Յագելոնիայի դեմ խաղում[18]։ Լեխ Պոզնանի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Դինամո Կիև
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 27-ին Տեոդորչիկը 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ[19]։ Իր դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում նշեց օգոստոսի 30-ին՝ փոխարինելով Յունես Բելհանդային Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 13-ին՝ Զարյա Լուգանսկի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերի 27-ին Տեոդորչիկը խփեց Ուկրաինայի գավաթի Կարպատի Լվովի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դինամոյին[22]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինման մտնելով Պորտուի դեմ խաղում[23]։ 2016 թվականի մայիսի 14-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Մետալիստ Խարկովի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[24]։ Դինամոյի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Անդերլեխտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 4-ին Տեոդորչիկը 1 տարվա վարձավճարով միացավ Անդերլեխտին[25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Կորտրեյկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[26][27]։ Նոյեմբերի 3-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Մայնցի դեմ խաղում[28]։ Նոյեմբերի 20-ին Տեոդորչիկը 2 գոլ խփեց Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-3 հաշվով[29]։ Դեկտեմբերի 26-ին լեհը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շառլերուայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[30]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում[31]՝ դառնալով Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկուն խփած 22 գոլերով[32]։ 2017 թվականի մարտի 30-ին Անդերլեխտը գնեց Տեոդորչիկի լրիվ տրանսֆերը 4․5 միլիոն եվրոյի դիմաց[33]։ 2018 թվականի փետրվարի 25-ին լեհը 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում[34]։ Մարտի 3-ին նա դուբլ ձևակերպեց Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[35]։ Անդերլեխտի կազմում Տեոդորչիկը անցկացրեց 93 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 45 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ուդինեզե
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 17-ին Տեոդորչիկը 7 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[36][37]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Անտոնին Բարակին Պարմայի դեմ խաղում[38]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեոդորչիկը ներկայացրել է Լեհաստանը մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Լեհաստանի ազգային հավաքականում նշեց 2013 թվականի փետրվարի 2-ին՝ Ռումինիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[39]։ 2014 թվականի հունվարի 18-ին Տեոդորչիկը հեռացվեց խաղադաշտից Նորվեգիայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 63-րդ րոպեին[40]։ 2016 թվականի նոյեմբերի 14-ին նա գոլի հեղինակ դարձավ Սլովենիայի դեմ խաղում՝ փրկելով Լեհաստանին պարտությունից[41]։
2018 թվականի հունիսի 4-ին Տեոդորչիկը ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Առաջնությունում նա փոխարինման մտավ 2 խաղերում[44], իսկ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից[45][46]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[47]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պոլոնիա Վարշավա | 2010–11 | Էքստրակլաս | 6 | 0 | 1 | 1 | — | 7 | 1 | |||
2011–12 | 11 | 4 | 0 | 0 | 11 | 4 | ||||||
2012–13 | 13 | 5 | 1 | 0 | 14 | 5 | ||||||
Ընդհանուր | 30 | 9 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 10 | ||
Լեխ Պոզնան | 2012–13 | Էքստրակլաս | 14 | 1 | — | — | 14 | 1 | ||||
2013–14 | 32 | 20 | 2 | 1 | 4 | 3 | 38 | 24 | ||||
2014–15 | 4 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 3 | ||||
Ընդհանուր | 50 | 24 | 2 | 1 | 6 | 3 | 0 | 0 | 58 | 28 | ||
Դինամո Կիև | 2014–15 | Ուկրաինայի Պրեմիեր Լիգա | 13 | 5 | 5 | 2 | 6 | 3 | — | 24 | 10 | |
2015–16 | 11 | 5 | 3 | 1 | 4 | 0 | 18 | 6 | ||||
Ընդհանուր | 24 | 10 | 8 | 3 | 10 | 3 | 0 | 0 | 42 | 16 | ||
Անդերլեխտ | 2016–17 | Ժյուպիլեր Լիգա | 38 | 22 | 2 | 1 | 13 | 7 | — | 53 | 30 | |
2017–18 | 33 | 15 | 0 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 40 | 15 | ||
Ընդհանուր | 71 | 37 | 2 | 1 | 19 | 7 | 1 | 0 | 93 | 45 | ||
Ուդինեզե | 2018–19 | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 178 | 80 | 14 | 6 | 35 | 13 | 1 | 0 | 228 | 99 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[47]
Լեհաստան | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 4 | 3 |
2014 | 3 | 0 |
2016 | 4 | 1 |
2017 | 3 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 19 | 4 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Փետրվարի 2, 2013 | Էստադիո Սիուդադ, Մալագա, Իսպանիա | ![]() |
Ընկերական խաղ | ||
2. | ||||||
3. | Մարտի 26, 2013 | Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան | ![]() |
ԱԱ 2014 Որակավորում | ||
4. | Նոյեմբերի 14, 2016 | Քաղաքային մարզադաշտ, Վրոցլավ, Լեհաստան | ![]() |
Ընկերական խաղ |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեխ Պոզնան
- Լեհաստանի առաջնություն․ 2014–15
- Դինամո Կիև
- Ուկրաինայի առաջնություն․ 2014–15, 2015–16
- Ուկրաինայի գավաթ․ 2014–15
- Ուկրաինայի սուպերգավաթ․ 2016
- Անդերլեխտ
- Բելգիայի առաջնություն․ 2016–17[48]
- Բելգիայի սուպերգավաթ․ 2017[49]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու․ 2016–17[32]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Poland - Ł. Teodorczyk - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «KSZO Ostrowiec Swietokrzyski - Polonia Warsaw, Oct 26, 2010 - Polish Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Jagiellonia Bialystok - Polonia Warsaw, Oct 29, 2010 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Polonia Warsaw - GKS Belchatow, Aug 27, 2011 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Polonia Warsaw - Widzew Lodz, Sep 28, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «GKS Belchatow - Polonia Warsaw, Oct 27, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Polonia Warsaw - Korona Kielce, Nov 4, 2012 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Łukasz Teodorczyk po trudnym dzieciństwie wyrwał się do lepszego świata». Sport.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Lehmann, Maciej. «Łukasz Teodorczyk z numerem 10! "Chcę pokazać, że zasługuję na te koszulkę" [ZDJĘCIA]». Gloswielkopolski.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Ruch Chorzow - Lech Poznan, Feb 24, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Lech Poznan - Wisla Kraków, May 4, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «FC Honka - Lech Poznan, Jul 18, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Piast Gliwice - Lech Poznan, Sep 23, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Lechia Gdansk - Lech Poznan, Oct 19, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Lech Poznan - Jagiellonia Bialystok, Apr 5, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Лукаш Теодорчик — игрок ФК «Динамо» (Киев) (+ интервью с самим новичком и Ребровым)». dynamo.kiev.ua. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Dynamo Kyiv - Chornomorets Odessa, Aug 30, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Zorya Lugansk - Dynamo Kyiv, Sep 13, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Karpaty Lviv - Dynamo Kyiv, Sep 27, 2014 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «FC Porto - Dynamo Kyiv, Nov 24, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Metalist Kharkiv - Dynamo Kyiv, May 14, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Lukasz Teodorczyk moet Anderlecht-aanval versterken». sporza (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RSC Anderlecht - KV Kortrijk, Aug 7, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Goal and assist for Teodorczyk in the first game for Anderlecht». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «RSC Anderlecht - 1.FSV Mainz 05, Nov 3, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Nov 20, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «RSC Charleroi - RSC Anderlecht, Dec 26, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Lukasz Teodorczyk | Football Stats | Udinese | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 32,0 32,1 topscorersfootball.com. «Top scorers Jupiler League, Belgium 2016/2017». topscorersfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Anderlecht licht optie op Teodorczyk, die tekent tot 2020». www.hln.be (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «RSC Anderlecht - Royal Excel Mouscron , Feb 25, 2018 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Mar 3, 2018 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Udinese sign Teodorczyk | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Lukasz Teodorczyk è un nuovo bianconero! < Club < News < Udinese». www.udinese.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Poland - Romania, Feb 2, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Poland - Norway, Jan 18, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Poland - Slovenia, Nov 14, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Lukasz TEODORCZYK - Lukasz Teodorczyk - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Wilson, Jonathan (2018 թ․ հունիսի 24). «Colombia's triple hammer blow dumps Poland out of World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ White, Jim; Johnson, Jamie (2018 թ․ հունիսի 24). «Poland limp out of World Cup at the hands of Colombia as Robert Lewandowski fails to light up Russia». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 47,0 47,1 «Łukasz Teodorczyk». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Anderlecht win 34th Belgian league title». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Henry Onyekuru wins Belgian Super Cup with Anderlecht | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեոդորչիկի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տեոդորչիկը transfermarkt-ում
- Տեոդորչիկը soccerbase.com-ում
- Տեոդորչիկը WhoScored.com կայքում
- Տեոդորչիկը Ուդինեզեի պաշտոնական կայքում
- Տեոդորչիկը Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-02-23 Wayback Machine
- Տեոդորչիկը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Տեոդորչիկ» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լեհաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լեխ Պոզնանի ֆուտբոլիստներ
- Լեհ ֆուտբոլիստներ
- Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Պոլոնիա Վարշավայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ