Իլուկստե
Քաղաք | |||
---|---|---|---|
Իլուկստե | |||
լատիշ․՝ Ilūkste | |||
| |||
Երկիր | Լատվիա | ||
Ենթարկում | Երկրամասային քաղաք | ||
Համայնք | Augšdaugava Municipality? | ||
Հիմնադրված է | 1917 թ. | ||
Առաջին հիշատակում | 1550 | ||
Այլ անվանումներ | Իլլուկստ | ||
Տվյալ կարգավիճակում | 1917 թվականից | ||
Մակերես | 9 կմ² | ||
ԲԾՄ | 100 մետր | ||
Բնակչություն | 2820[1] մարդ (2011) | ||
Խտություն | 313.3 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | լատիշներ 55% ռուսներ 22% լեհեր 15% բելառուսներ 3% ուրիշներ 5 % | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+371) 654 | ||
Փոստային ինդեքս | LV-5447[2] | ||
Փոստային դասիչ | LV-5447 | ||
Կոդ ATVK | 0440807[3] | ||
Պաշտոնական կայք | ilukste.lv | ||
| |||
Իլուկստե (լատիշ․՝ Ilūkste, ռուս.՝ Иллукст, գերմ.՝ Illuxt, լեհ.՝ Iłukszta), քաղաք Լատվիայի հարավ-արևելքում, գտնվում է Դաուգավպիլսիից 25 կմ հեռավորության վրա։ Վարչական կենտրոնը գտնվում է Իլուկստսկոիի երկրամասում, սակայն մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը եղել է Դաուգավպիլսիի շրջանում։ Մշակութային ոլորտում մտնում է Սելիա քաղաքի մեջ, բայց այսօրվա վարչական բաժանմամբ պատկանում է Լատգալիային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլուկստե քաղաքը առաջին անգամ հիշատակվում է մոտ 1550 թվականին։ Արհեստագործական և առևտրային բնակավայրերը հիմնադրվել են Լուկշտա գետի աջ ափին, որից քաղաքը ստացել է իր անվանումը։ Գետը մինչև 1795 թվականը կազմում էր Քոուռլանդ դքսության մի մասը։ Քաղաքում առաջին ուսումնական հաստատությունը բացվել է 1596 թվականին։ 1754-1769 թվականներին կառուցվել է նոր կաթոլիկ եկեղեցի՝ բարոկկո ոճով, որը ոչնչացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1795 թվականին Իլուկստե քաղաքը համարվել է Իլուկստեի նահանգի կենտրոնը։
1897 թվականին քաղաքում ապրել է 3592 բնակիչ, ուղղափառներ` 388 մարդ, կաթոլիկներ` 2021 մարդ, հրեաներ` 842 մարդ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915 թվականին քաղաքը մեծապես տուժել է ռազմական գործողությունների և Դվինսկա քաղաքի պաշտպանության ժամանակ։ 1915 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսական բանակի և գերմանական զորքերի ռազմական գործողությունների ընթացքում ավերվել են կաթոլիկ եկեղեցին, վանքը և բնակելի տները։ Սակայն, 1917 թվականին Իլուկստեն ստացել է քաղաքի կարգավիճակ։
Լատվիայի Հանրապետության ձևավորումից հետո քաղաքը վերանավանվել է Իլուկստե։ Առաջին հանրապետությունում եղել է մի քաղաք, որի կենտրոնը Իլուկստեի շրջանն էր։ 1941 թվականին գերմանական զորքերը օկուպացրել են քաղաքը, սակայն 1944 թվականի հուլիսին այն ազատագրվել է։ 1950 թվականի հունվարի 1-ից քաղաքը համարվել է Իլուկստեի շրջանի կենտրոնը։ 2003 թվականին Լատվիայի վարչատարածքային բարեփոխումների ժամանակ Դաուգավպիլս մարզի կազմում ձևավորվել է Իլուկստեի շրջանը Իլուկստե կենտրոնով։
Արդիականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Իլուկստե գետի և Դաուգավա գետի ձախ վտակի վրա։
Քաղաքում կա՝ ավտոկայան, երկու միջնակարգ, երաժշտական և մարզական դպրոցներ, քաղաքային գրադարան, մշակույթի կենտրոն, ֆուտբոլային մարզադաշտ, հռոմեական, կաթոլիկ, լյութերական, ուղղափառ եկեղեցիներ։ Գետի վրա կառուցված է փոքր ՀԷԿ[4]։ Մինչև 2000-ական թվականները քաղաքում կար հիվանդանոց։
Քաղաքը հպարտանում է իր «Զիբենս/ Զեմեսսարդզե» և մանկա-պատանեկան սպորտ-դպրոցի «Իլուկստե/ՄՊՍԴ» ֆուտբոլային ակումբներով։
Քաղաքը եկեղեցական առումով մտնում է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Լատվիայի Ելգավայի թեմի մեջ[5]։
1990 թվականին № 1 միջնակարգ դպրոցում տեղադրվել է քանդակագործ, բանաստեղծ Ինդուլիսա Ֆոլկմանիսայի և հասարակական գործիչ Ռայնիույի հուշարձանը, որպես 1927 թվականին դպրոցի բացման խորհրդանիշ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Իլուկստե քաղաքում ապրում էր ավելի քան 4 հազար մարդ։ 2009 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչությունը կազմում է 2.829 մարդ, նրանց թվում՝ լատիշներ - 55 %, ռուսներ - 22 %, լեհեր - 15 %, բելառուսներ - 3 %, այլ ազգության - 5 %[6]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոճանապարհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է հետևյալ տարածաշրջանային P72 Իլուկստե - Բեբրենե - Բորայի ավտոճանապարհը։ Տարանցիկ ճանապարհներից է P71 ավտոճանապարհը, որը կապում է Իլուկստե քաղաքը մարզային P70 Սվենտե ավտոճանապարհի հետ, որը սահմանակից է Լիտվային (Սուբատե)։
Տեղական ավտոճանապարհների շրջանում հարկ է նշել V711 Իլուկստե - Ռուբանիշկի - Դաուգավպիլս, և V783 Եկաբպիլս - Դիգնայա - Իլուկստե ավտոճանապարհները։
Միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական երթուղիներն են.
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժեյ Բենեդիկտ Կլոնգեվիչ (1767—1841), հայտնի կրոնական գործիչ, վիլենսկի եպիսկոպոս, Վիլնյուսի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի մուտքը -
Կաթոլիկ եկեղեցի -
Լյութերական եկեղեցի -
Տուն -
Դպրոց -
Ավտոկայան -
Բրիվիբաս փողոցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Численность жителей в самоуправлениях. 01.01.2011 Արխիվացված 2011-12-26 Wayback Machine(լատիշերեն)
- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշերեն)
- ↑ Классификатор административных территорий и территориальных единиц Латвии Արխիվացված 2010-11-15 Wayback Machine - 16 февраля 2011 (լատիշերեն)
- ↑ Сдана в эксплуатацию Илукстская ГЭС Արխիվացված 2016-10-09 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Առաքելական Սահմանադրություն. Հովհաննես Պողոս II-ի կոչը Լատվիային».
- ↑ Ilūkstes pilsēta (լատիշերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Илукстского края (լատիշերեն)
- Информация об Илуксте на туристическом портале mesta.lv (ռուս.)
- Информация об Илуксте в топонимической базе данных(լատիշերեն)
- Илуксте (Iłłukszta) в Географическом словаре Царства Польского и других славянских стран (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլուկստե» հոդվածին։ |
|