Իզաբելլա Ստյուարտ Գարդներ
Իզաբելլա Ստյուարտ Գարդներ անգլ.՝ Isabella Stewart Gardner | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 17, 1924[4][1][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երկեր | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, ֆոնդապահ, բարեգործ և museum founder |
Ամուսին | Ջոն Լոուել Գարդներ II |
Isabella Stewart Gardner Վիքիպահեստում |
Իզաբելլա Ստյուարտ Գարդներ (անգլ.՝ Isabella Stewart Gardner, ապրիլի 14, 1840[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 17, 1924[4][1][2][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան արվեստի առաջատար կոլեկցիոներ, բարերար, արվեստի հովանավոր։ Բոստոնում հիմնադրել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանը։
Էներգետիկ, ինտելեկտուալ հետաքրքրասիրությամբ և ճամփորդելու մեծ սեր ունեցող Իզաբելլան մտերիմ է եղել արվեստագետների և գրողների հետ, այդ թվում՝ Ջոն Սինգեր Սարջենտի, Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի, Դենիս Բանկերի, Անդերս Լեոնարդ Ցորնի, Հենրի Ջեյմսի, Կակուձո Օկակուրայի և Ֆրենսիս Մարիոն Կրոուֆորդի հետ։
Գարդների շուրջ շարունակ պտտվել է բամբասանքը նրա նորաձև նախասիրությունների և ոչ ավանդական վարքի համար։ Բոստոնյան հասարակությունը նրան տվել է բազմաթիվ անուններ, այդ թվում, «Belle», «Դոննա Իզաբելլա», «Բոստոնի Իզաբելլա» և «տիկին Ջեք»։ 1912 թվականի համերգին նա ներկայացել է զարմանալի տեսքով՝ կրելով սպիտակ գլխակապ վրան ամրացված «Oh, you Red Sox», որն այդ ժամանակ խուճապ առաջացրեց և մնաց որպես Իզաբելլայի բոստոնյան շարունակաբար քննարկվող արտասովորության թեմաներից[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելլա Ստյուարտը ծնվել է Նյու Յորքում 1840 թվականին, սպիտակեղենի հարուստ վաճառական Դեյվիդ Ստյուարտի և Ադելիա Սմիթ Ստյուարտի ընտանիքում։ Ըստ ավանդության՝ նրա Ստյուարտ նախնիները սերում են Դալ Ռիատայի լեգենդար Ֆերգյուս I-ի տոհմից[6] ( 6-րդ դար)։ Իզաբելլան մեծացել է Մանհեթենի համալսարանական վայրում, երբեմն իր անվանակից Իզաբելլա տատիկի Ջամայկա Քվինսում գտնվող ագարակում։ 5-15 տարեկանում հաճախել է իգական գիմնազիա, որտեղ սովորել է արվեստ, երաժշտություն, պար, ինչպես նաև ֆրանսերեն, իտալերեն։ 16 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ և ընդունվել տեղի իգական դպրոց։ Նրա դասընկերներից էին Բոստոնի Գարդներ հարուստ ընտանիքի անդամները։ 1857 թվականին Իզաբելլային տանում են Իտալիա։ Միլանում նա լինում է Պոլդի Պեցցոլիի թանգարանում, որտեղ վերածննդի արվեստի գործերը տեղավորված էին պատմական դարաշրջանները հիշեցնող սենյակներում։ Իզաբելլան մտածում է՝ եթե երբևէ գումար ժառանգի, նմանատիպ կառույց կստեղծի մարդկանց համար, որպեսզի այցելեն ու հիանան։ 1858 թվականին նա վերադառնում է Նյու Յորք[7]։
Վերադարձից հետո Իզաբելլայի դասընկերուհին՝ Ջուլիա Գարդները, նրան հրավիրում է Բոստոն, որտեղ Իզաբելլան հանդիպում է Ջուլիայի եղբորը՝ Ջեք-Ջոն Լոուել Գարդներ II-ին։ Ջոնը Իզաբելլայից մեծ էր երեք տարի և Բոստոնի ցանկալի ամուրիներից էր։ 1860 թվականի ապրիլի 10-ին Ջոնը և Իզաբելլան ամուսնանում են Մանհեթենի Գրեյս եկեղեցում և բնակվում Իզաբելլայի հոր նվիրած Բոստոնի Բիկոն փողոցի թիվ 152 տանը։ Ջեքը կյանքի մնացած մասն ապրել է այդ տանը[7][8]։
Ջեքն ու Իզաբելլան ունեցել են մեկ որդի՝ Ջոն Լոուել Գարդներ 3-րդը (Jackie), ով ծնվել է 1863 թվականի հունիսի 18-ին և մահացել է 1865 թվականի մարտի 15-ին թոքաբորբից։ Մեկ տարի անց Իզաբելլան վիժել է, և բժիշկները նրան հայտնել են, որ այլևս չի կարող երեխա ունենալ։ Միևնույն ժամանակ մահացել է նրա մտերիմ ընկերն ու ամուսնու քույրը։ Գադներն ընկճվել է ու մեկուսացել հասարակությունից։ Բժշկի խորհրդով 1867 թվականին Ջեքն ու Իզաբելլան մեկնում են Եվրոպա ճամփորդության։ Իզաբելլային տախտակամած տեղափոխում են պատգարակով։ Շուրջ մեկ տարի ամուսինները ճամփորդում են, լինում են Սկանդինավիայում, Ռուսաստանում, հիմնական ժամանակն անց են կացնում Փարիզում։ Ճամփորդությունն իր դրական ազդեցությունն է թողնում Իզաբելլայի վրա և շրջադարձային է լինում։ Նա սկսում է հավաքել իր ճամփորդությունների ալբոմները[7]։
1875 թվականին մահանում է Ջեքի եղբայրը, և Իզաբելլան ամուսնու հետ «որդեգրում» է նրա երեք տղաներին։ Իզաբելլայի կենսագիր Մորիս Կարտերը գրում է.
Իզաբելլան տղաների նկատմամբ իր պարտքը կատարում է բարեխիղճ և հավատարմորեն |
[6]:
1874 թվականին Ջեքն ու Իզաբելլան այցելում են Միջին Արևելք, Կենտրոնական Եվրոպա, Փարիզ։ 1880-ական թվականների սկզբում նրանք հաճախ էին ճանապարհորդում Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում, բացահայտել օտար մշակույթներ և ընդլայնում արվեստի մասին իրենց գիտելիքները։
Գարդներների առաջին հավաքածուն կուտակվել է նրանց` մասնավորապես դեպի Եվրոպա, ինչպես նաև Եգիպտոս, Թուրքիա, Հեռավոր Արևելք կատարած այցերից։ 1890-ական թվականներին Գարդներները սկսում են լրջորեն հավաքել նմուշները՝ արագորեն ստեղծելով նկարների և արձանների, գոբելենի, լուսանկարների, արծաթեղենի, խեցեղենի, ձեռագրերի, ճարտարապետական տարրերի, ինչպիսիք են դռներ, վիտրաժներ, գունավոր ապակիներ, բուխարու երեսպատված մասերի համաշխարհային հավաքածուներ։ Իզաբելլայի հավաքածուի շուրջ 70 արվեստի գործեր ձեռք են բերվել Բերնարդ Բերեսոնի օգնությամբ։ Իր հավաքածուով Իզաբելլան մրցում էր Էդուարդ Պերի Ուորենի հետ, մի շարք աշխատանքներ մատակարարում էր Բոստոնի գեղարվեստի թանգարանին։ Գարդներների հավաքածուն նմուշներ էր ներառում Եվրոպայի կարևորագույն արվեստագետների աշխատանքներից, ինչպիսիք են Սանդրո Բոտիչելլիի «Մադոննան և մանուկը հրեշտակի հետ», Տիցիանի «Եվրոպան», Ռաֆայել Սանտիի «Colonna Altarpiece» և Դիեգո Վելասկեսի աշխատանքներից։
Իզաբելլա Ստյուարտ Գարդների սիրած վայրը Վենետիկն էր։ Գարդներները հաճախ էին մնում Բարբարո պալատում, որը Վենետիկում ամերիկացի և անգլիացի տարագիրների համար խոշոր գեղարվեստական կենտրոն էր Վենետիկում։ Վենետիկում գտնվելիս Իզաբելլան գնում էր արվեստի նմուշներ, անտիկ իրեր, գնում էր օպերա, ընթրում էր օտարերկրացի արվեստագետների ու գրողների հետ։
Թանգարանի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին Իզաբելլա և Ջեք Գարդներները հասկացան, որ իրենց Բոստոնի Բիկոն փողոցի տունը, որը թեև ընդլայնել էին, բավարար չէ արվեստի աճող հավաքածուի համար։ 1898 թվականին Ջոն Լոուել Գարդներ II-ի հանկարծամահ լինելուց հետո Իզաբելլան իրականացրեց թանգարան կառուցելու իրենց ընդհանուր երազանքը։ Նա Բոստոնի Fenway տարածքում թանգարանի համար ճահճոտ հողատարածք ձեռք բերեց և վարձեց ճարտարապետ Ուիլլարդ Թ. Սիրսին՝ կառուցելու թանգարանի շենք Վենետիկի վերածննդի պալատների նմանությամբ։
Շենքն ամբողջովին շրջապատում է ապակեպատ այգու բակը, առաջինն իր տեսակի մեջ առաջին նմանատիպ կառույցն է Ամերիկայում։ Երկրորդ և երրորդ հարկերը Իզաբելլան նախատեսեց պատկերասրահի համար։ Երաժշտական սենյակն ի սկզբանե առաջին և երկրորդ հարկերում էր, շենքի մի կողմում, սակայն Գարդները հետագայում բաժանեց մասերի, որպեսզի տարածք տրամադրի Ջոն Սինգեր Սարջենտի մեծածավալ El Jaleo կտավը առաջին հարկում ցուցադրելու համար, իսկ գոբելենային գործերը՝ երկրորդ հարկում։
Թանգարանի շինարարության ավարտից հետո Իզաբելլա Ստյուարտ Գարդները մեկ տարի խնամքով տեղավորեց իր հավաքածուն թանգարանում՝ ըստ իր անձնական գեղագիտական ճաշակի։ Տարբեր ժամանակաշրջանների և մշակույթների ընտրված պատկերասրահների տեղավորումը, գեղանկարները, քանդակները, մանածագործվածքներն ու կահույքը ստեղծում են հարուստ, բարդ և յուրահատուկ պատմություն։
Թանգարանը բացվել է 1903 թվականին։ Տոնակատարությանը ելույթ են ունեցել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի անդամները։
Գարդներն ապրել է չորրորդ հարկում, երբ մնացել է թանգարանում։ Նրա մահից հետո չորրորդ հարկը երկար տարիներ եղել է թանգարանի տնօրենի բնակավայր, այնուհետև ձևափոխվել է որպես թանգարանային գրասենյակ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Իզաբելլան կաթված է ստացել և մահացել է հինգ տարի անց՝ 1924 թվականի հուլիսի 17-ին 84 տարեկան հասակում։ Թաղված է Քեմբրիջի Mount Auburn գերեզմանատան Գարդներ ընտանեկան դամբարանում՝ ամուսնու և որդու միջև։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shand-Tucci, Douglass. The Art of Scandal: The Life and Times of Isabella Stewart Gardner, Harper Collins, 1997.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kalfatovic M. R. Gardner, Isabella Stewart (14 April 1840–17 July 1924), patron of the arts and museum founder // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1700315
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Powers, John; Driscoll, Ron (2012). Fenway Park: A Salute to the Coolest, Cruelest, Longest-running Major League Ballpark in America. Running Press. էջ 37. ISBN 978-0-7624-4204-1.(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Gardner, Frank A MD [1933] Gardner Memorial : Biographical and Genealogical Record of the Descendants of Thomas Gardner, Planter of Cape Ann, 1624, Salem, 1626–74, Through His Son Lieut. George Gardner ISBN 0-7404-2590-0 ISBN 978-0-7404-2590-5
- ↑ 7,0 7,1 7,2 Anne Hawley and Alexander Wood, "A sketch of the life of Isabella Stewart Gardner" in Isabella Stewart Gardner Museum: Daring by Design (2014), New York: Skira Rizzoli Publications, pp. 14 et seq. ISBN 978-0-8478-4380-0
- ↑ Louise Hall Tharp, "Mrs. Jack", Isabella Stewart Gardner Museum, 1965
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Isabella Stewart Gardner Museum
- Isabella Stewart Gardner Museum on Facebook
- Building on a Legacy: Gardner Museum Extension and Preservation Project Արխիվացված 2010-12-09 Wayback Machine
- Free Classical Music from the Gardner Museum
- Isabella Gardner's Gravesite
- Isabella Stewart Gardner's personal library on LibraryThing
- Victorian era portrait, 1888
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Ստյուարտ Գարդներ» հոդվածին։ |
|