Պալատ Բարբարո
Պալատ Բարբարո | |
---|---|
Palazzo Barbaro | |
![]() | |
Երկիր` | Իտալիա |
Ճարտարապետական ոճ` | Italian Gothic architecture? |
Ճարտարապետ` | Antonio Gaspari?[1] |
Պալատ Բարբարո (իտալ.՝ Palazzo Barbaro), 2 սահմանակից պալատներ Վենետիկում Գրանդ ջրանցքի վրա Սան Մարկո շրջանում: Գտնվում են Կավալլի-Ֆրանկետտի պալատի կողքին: Շինությունը հայտնի է նաև որպես Բարբարո Կուրտիսի պալատ[2]:
Կառուցված են եղել Բարբարո ընտանիքի համար: Պալատներից առաջինը կառուցվել է 1425 թվականին` գոթական ոճով[3], ճարտարապետ Ջովաննի Բոն[4]: Այն պատկանել է Պիերո Սպիերային 15-րդ դարում: Երկրորդը բարոկկո ոճով նախագծվել է 1694 թվականին՝ ճարտարապետ Անտոնիո Գասպարի կողմից:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հին պալատ են եկել շատ հայտնի անձնավորություններ: Ամերիկյան միլիոնատեր Կերտիսովների ընտանիքի հյուրերի մեջ Բոստոնից եղել են Ռոբերտ Բրաունինգը, Կլոդ Մոնեն, Ջոն Սինգերը, Ջեյմս Ուիստլերը, Իզաբելլա Գարդները: Իսկ գրող Հենրի Ջեյմսն այս տանն է գրել իր «Ասպերնայի թղթերը» ստեղծագործությունը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://venice.jc-r.net/palaces/barbaro-curtis.htm
- ↑ “ Venice on foot, with the itinerary of the Grand Canal and several direct routes to useful places”, Hugh A Douglas, C. Scribner's Sons, 1907, pg. 282 [1]
- ↑ “Encyclopedia of Italian Renaissance & Mannerist art, Volume 1”, Jane Turner, New York, 2000, pg. 112 [2] ISBN 0-333-76094-8
- ↑ Alvise Zorzi, Venetian Palaces, Rizzoli, New York, 1989 ISBN 0-8478-1200-6; p. 222