Ջոն Լոուել Գարդներ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լոուել Գարդներ II
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1837(1837-11-26)
ԾննդավայրԲրուքլայն
Մահացել էդեկտեմբերի 10, 1898(1898-12-10) (61 տարեկան) կամ նոյեմբերի 10, 1898(1898-11-10)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԲրուքլայն
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունվաճառական
ԱմուսինԻզաբելլա Ստյուարտ Գարդներ
Ծնողներհայր՝ John Lowell Gardner?, մայր՝ Catherine Elizabeth Peabody?

Ջոն «Ջեք» Լոուել Գարդներ II (անգլ.՝ John Lowell Gardner II, նոյեմբերի 26, 1837(1837-11-26), Բրուքլայն - դեկտեմբերի 10, 1898(1898-12-10) կամ նոյեմբերի 10, 1898(1898-11-10)[1], Բրուքլայն), ամերիկացի գործարար, արվեստի կոլեկցիոներ, բարերար։

Կնոջ՝ Իզաբելլա Ստյուարտ Գարդների հետ եղել են արվեստի մեկենասներ։ Նրանց հավաքածուն ամփոփված է Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդների մայրը՝ Կատերին Էնդիկոտ Պիբոդին (1808-1883)[3], ծնվել է Բրուքլինում Սալեմցի հայտնի նավի սեփականատեր Ջոզեֆ Պիբոդիի (1757-1844) ընտանիքում, ով պղպեղ է ներմուծել Սումատրայից և իր մահվան ժամանակ՝ 1844 թվականին, եղել է Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկը[4]։ Գարդների հայրական կողմի պապը՝ Սամուել Պիկերինգ Գարդները (1768-1843), եղել է պլանտատոր Թոմաս Գարդների սերունդներից[2][5][6]։ Հայրական տատը՝ Ռեբեկա Ռասել Լոուելը, սերել է Պերսիվալ Լոուելի ընտանիքից, ով Քեյպ Էնն է ժամանել 1639 թվականին։

Որոշ ժամանակ Հարվարդի համալսարանում անցկացնելուց հետո, Գարդները միացել է հոր առևտրային բիզնեսներին։ Գարդներները համագործակցել են Պիբոդիների հետ, և նրանց նավերը նավարկել են շատ ծովերում։ Երիտասարդ Գարդները բացի նավերից հետաքրքրվել է նաև երկաթուղիներով (Chicago, Burlington and Quincy Railroad) և հանքերով (Calumet and Hecla Mining Company)[7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականի ապրիլի 10-ին ամուսնացել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների հետ։ Ունեցել են մեկ որդի՝ Ջոն Լոուել 3-րդը, ով ծնվել է 1863 թվականի հունիսի 18-ին և մահացել է 1865 թվականի մարտի 15-ին թոքաբորբից։ Նրա մահից հետո ամուսնական զույգը ճամփորդել ու հավաքել է արվեստի մեծ հավաքածու։ 1875 թվականին Գարդների եղբոր՝ Ջոզեֆի մահից հետո նրանք որդեգրել են նրա երեք որդիներին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 Gardner Family Papers 1772-1915. (The Massachusetts Historical Society Արխիվացված 2014-01-04 Wayback Machine)
  3. Died Friday, 21 Sept 1883 -- Massachusetts Vital Death Records, 1841-1910; Brookline, MA vol 347, page 246 line 106
  4. Hunt, F. [1858]. Lives of American merchants - Vol 1. (via Google Books)
  5. Endicott Family Papers 1612-1958. (The Massachusetts Historical Society Արխիվացված 2013-11-26 Wayback Machine)
  6. George Gardner Family Papers 1659-1900. (The Massachusetts Historical Society(չաշխատող հղում))
  7. 7,0 7,1 Gardner, Frank A MD [1933] Gardner memorial : a biographical and genealogical record of the descendants of Thomas Gardner, planter, Cape Ann, 1624, Salem ISBN 0-7404-2590-0 ISBN 978-0-7404-2590-5 (also, via ancestry.com)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]