Պոլդի Պեցցոլիի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլդի Պեցցոլիի թանգարան
8829 - Milano - Via Manzoni - Palazzo Poldi Pezzoli - Foto Giovanni Dall'Orto 14-Apr-2007.jpg
Տեսակպատկերասրահ և անշարժ գույք
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՄիլան
ՀասցեVia Alessandro Manzoni, 12-14 և Via Manzoni, 12 - Milano[1]20121[1]
Հիմնադրված էապրիլի 25, 1881
Կոորդինատներ: 45°28′7.190″ հս․ լ. 9°11′29.699″ ավ. ե. / 45.46866389° հս․. լ. 9.19158306° ավ. ե. / 45.46866389; 9.19158306
Կայքmuseopoldipezzoli.it

Պոլդի Պեցցոլիի թանգարան (իտալ.՝ Museo Poldi Pezzoli), արվեստի թանգարան Իտալիայի Միլան քաղաքում: Գտնվում է Լա Սկալա թատրոնի հարևանությամբ՝ Մոնցոնի փողոցի 12 հասցեում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ստեղծվել է 19-րդ դարում Ջան Ջակոմո Պոլդի Պեցցոլիի (1822-1879) և նրա մոր՝ Ռոզա Տրիվուլցիոյի մասնավոր հավաքածուի հիման վրա[2]: Պալատի սենյակների մեծ մասի վերահարդարումն սկսած 1846 թվականից իրականացրել են Լուիջի Սկրոսատին և Ջուզեպպե Բերտինին: Անհատական սենյակները հաճախ ձևավորել ու կահավորել են ըստ սենյակներում կախված կտավների: Պալատը նեոդասական ոճով վերակառուցել է ճարտարապետ Սիմոնե Կանտոնին (1736-1818), ով պալատի ներքին բակը կառուցել է անգլիական ոճով: 1850-1853 թվականներին Պոլդի Պեցցոլին հանձնարարել է ճարտարապետ Ջուզեպպե Բալցարետտիին վերանորոգելու իր բնակարանը: Իր կտակում Պեցցոլին տունն ու դրա պարունակությունը թողել է Բրերա ակադեմիային: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պալատը վնասվել է, սակայն արվեստի գործերը տեղավորված են եղել ապահով պահեստներում: Վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է 1951 թվականին:

Թանգարանը հայտնի է հյուսիս-իտալացի և հոլանդացի/ֆլամանդացի արվեստագետների ստեղծագործություններով: Ցուցադրությունը ներառում է զենքեր, ապակե աշխատանքներ, խեցեղեն, զարդեր, կահավորանք:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրությունն ընդգրկում է հետևյալ նկարիչների աշխատանքները՝

  • Մարիոտտե Ալբերտինելլի
  • Ջովաննի դ՛Ալեմանիա
  • Սոֆոնիսբա Անգվիսոլա
  • Լորենցո Բարտոլինի
  • Ֆրա Բարտոլոմեո
  • Լուկա Բաուդո
  • Ալեսանդրո Մացցոլա Բեդոլի
  • Յակոպո Բելլինի
  • Ջուզեպպե Բերտինի
  • Վիտալե դա Բոլոնիա
  • Ֆրանչեսկո Բոնսինյորի
  • Պաոլո Բորոնի
  • Մորետտո դա Բրեշիա
  • Սանդրո Բոտիչելլի
  • Ջուլիո Կամպի
  • Ջովաննի Անտոնիո Կանալետտո
  • Ֆրանչեսկո Կապելլա
  • Կրիստոֆորո Կազելի
  • Յակոպո դել Կազենտինո
  • Ջովաննի Բենդետտո Կաստիլյոնե
  • Բերնարդո Կավալինո
  • Լուիջի Կավենագի
  • Ջովաննի Բատիստա Չիմա
  • Լուիջի Կրեսպի
  • Բերնարդո Դադդի
  • Գաետանո Ֆասանոտտի
  • Գաուդենցո Ֆերարի
  • Դոմենիկո Ֆետտի
  • Ամբրոջո Բերգոնյորե
  • Գաետանո Գանդոլֆի
  • Ռաֆաելլինո դել Գարբո
  • Ջովաննի Բատիստա Գաուլլի
  • Ջովաննի Ֆրանչեսկո Ջեսսի
  • Լուկա Ջորդանո
  • Ֆրանչեսկո Գվարդի
  • Ջակոմո Գվարդի
  • Ֆրանչեսկո Հայեց
  • Ֆրա Ֆիլիպպո Լիպպի
  • Պիետրո Լորենցետտի
  • Լորենցցո Լոտտո
  • Բերնարդինո Լուինի
  • Ռուտիլիո Մանետտի
  • Անդրեա Մանտենյա
  • Ջովաննի Մարտինելլի
  • Պիեռ Ֆրանչեսկո Մացուչելլի
  • Լիպպո Մեմմի
  • Միքելանջելո
  • Ֆրանչեսկո Մորոնե

Ջովաննի Բատիստա Մորոնի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. «New light on Botticelli's beauty: Discoveries at the Poldi Pezzoli Museum, Milan»։ University of Sydney։ 13 March 2012։ Վերցված է 3 November 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք