Սոֆոնիսբա Անգվիսսոլա
| Ծնվել է | 1532[1][2][3] |
|---|---|
| Ծննդավայր | Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3][4] |
| Վախճանվել է | նոյեմբերի 16, 1625[5] |
| Մահվան վայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[2][4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի, արվեստագետ, վիզուալ արտիստ և դիզայներ |
| Ոճ | մաներիզմ[6] և Վերածնունդ[7] |
| Ժանր | դիմանկար[3], պատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8], կրոնական նկարչություն[8] և դիմապատկեր[8] |
| Թեմաներ | գեղանկարչություն[9] և Վերածննդի գեղանկարչություն[9] |
| Ուշագրավ աշխատանքներ | Ինքնադիմանկար, Նկարչի ընտանիքի դիմանկար, Portrait of the Artist's Sisters Playing Chess? և Portrait of a Boy at the Spanish Court? |
| Ուսուցիչ | Բերնարդինո Կամպի և Bernardino Gatti? |
| Պաշտոն | պալատական նկարիչ |
| Հայր | Ամիլկար Անգվիսսոլա |
| Մայր | Բիանկա Պոնցոնի Ագվիսսոլա |
| Ամուսին | Orazio Lomellino?[1] |
| Ազգականներ | Ferrante Gonzaga? |
| ստորագրություն | |
Սոֆոնիսբա Անգվիսսոլա (Անգուիսոլա, իտալ.՝ Sofonisba Anguissola [anɡwisˈsɔla][10]), 1532[1][2][3], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3][4] - նոյեմբերի 16, 1625[5], Պալերմո, Իտալիայի թագավորություն[2][4]), վերածննդի դարաշրջանի Կրեմոնա քաղաքում ծնված իտալացի նկարչուհի։
Սերել է համեմատաբար աղքատ ազնվական ընտանիքից։ Ստացել է լավ կրթություն, այդ թվում և գեղարվեստական կրթություն։ Նրա՝ տեղացի նկարիչներին աշակերտելը հիմք հանդիսացավ, որ կանայք նույնպես դառնան արվեստի ուսանողներ։ Երիտասարդ տարիքում ճամփորդել է Հռոմ, որտեղ ներկայացվել է Միքելանջելոյին, ով նկատել է նրա տաղանդը, ինչպես նաև ճամփորդել է դեպի Միլան, որտեղ նկարել է Ալբայի դուքսին։ Ֆիլիպ II Հաբսբուրգի կինը՝ Էլիզաբեթ Վալուան սիրողական նկարիչ էր, և 1559 թվականին Անգվիսսոլան մեկնում է Մադրիդ որպես Էլիզաբեթի ուսուցիչ՝ դառնալով նրա պալատական-ուղեկիցը։
Հետագայում Անգվիսսոլան դարձել է պալատական նկարիչ՝ իր ոճը հարմարեցնելով ստեղծելու իսպանական թագավորական ընտանիքի պաշտոնական դիմանկարներ։ Թագուհու մահից հետո թագավորի միջնորդությամբ նա ամուսնացավ արիստոկրատ մարդու հետ և տեղափոխվեց Սիցիլիա, հետագայում՝ Պիզա և Ջենովա, որտեղ շարունակեց իր գործունեությունը որպես առաջատար դիմանկարիչ՝ ստանալով երկու ամուսինների աջակցությունը, և ապրեց մինչև 93 տարեկան։

Անգվիսսոլայի առավել աչքի ընկնող և գրավիչ նկարներից են նրա դիմանկարները և իր ընտանիքի դիմանկարները, որոնք նկարել է նախքան իսպանական արքունիք տեղափոխվելը, որտեղ նա հիմնականում ստեղծել է պաշտոնական դիմանկարներ։ Կյանքի վերջում Անգվիսսոլան նկարել է նաև կրոնական թեմաներով կտավներ, չնայած այդ գործերի մեծ մասը կորել են։ Տեսողությունը վատանալուց հետո Անգվիսսոլան դարձել է արվեստի հարուստ հովանավոր։ 1625 թվականին 93 տարեկան հասակում մահացել է Պալերմոյում։
Անգվիսսոլայի օրինակն ու ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են ունեցել արվեստագետների հետագա սերունդների վրա, և նրա մեծ հաջողությունը շատ կին արվեստագետների համար կարիերայի սկիզբ է դարձել։ Անգվիսսոլայի ստեղծագործություններից գտնվում են Բոստոնում (Իզաբելա Ստյուարտ Գարդների թանգարանում), Բերգամոյում, Բրեշիայում, Բուդապեշտում, Մադրիդում (Պրադո թանգարան), Նեապոլում, Սիենայում, Ուֆֆիցի պատկերասրահում։
Արվեստաբան Ջորջո Վազարին Անգվիսսոլայի մասին գրել է,
| Իր նկարչական գործերում Անգվիսսոլան շատ ավելի շնորհալի է, քան իր տարիքի այլ կին. նա հաջողության է հասել գծանկարչության, գունանկարչության, բնանկարների, պաճենման մեջ, ինչպես նաև հազվագյուտ և շատ գեղեցիկ կտավներ ստեղծելով[11]։ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Sophonisba Angussola", Encyclopædia Britannica, 9th ed., Vol. II, New York: Charles Scribner's Sons, 1878, p. 47.
- "Sophonisba Angussola", Encyclopædia Britannica, 11th ed., Vol. II, Cambridge: Cambridge University Press, 1911, p. 44.
- Chadwick, Whitney (1990). Women, Art, and Society. London: Thames and Hudson. ISBN 0-500-20354-7.
- Ferino-Pagden, Sylvia; Kusche, Maria (1995). Sofonisba Anguissola: A Renaissance Woman. National Museum of Women in the Arts. ISBN 0-940979-31-4.
- Harris, Ann Sutherland; Nochlin, Linda (1976). Women Artists: 1550–1950. New York: Los Angeles County Museum of Art, Knopf. ISBN 0-394-41169-2.
- Perlingieri, Ilya Sandra (1992). Sofonisba Anguissola. Rizzoli International. ISBN 0-8478-1544-7.
- Pizzagalli, Daniela (2003). La signora della pittura: vita di Sofonisba Anguissola, gentildonna e artista nel Rinascimento [The Lady of the Painting: The Life of Sofonisba Anguissola, Gentlewoman and Artist of the Renaissance] (in Italian). Milan: Rizzoli. ISBN 88-17-99509-6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 https://www.europeana.eu/fr/exhibitions/pioneers/sofonisba-anguissola
- 1 2 3 4 5 6 https://doi.org/10.1093/oao/9781884446054.013.60000100300
- 1 2 3 4 5 Kuiper K. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Collectie Boijmans Online — 2010.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.khanacademy.org/humanities/renaissance-reformation/high-ren-florence-rome/pontormo/a/sofonisba-anguissola
- ↑ https://artuk.org/discover/stories/sofonisba-anguissola-the-renaissance-artist-painted-by-van-dyck
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Произношение в оригинале(չաշխատող հղում)
- ↑ Vasari. p. 36
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆոնիսբա Անգվիսսոլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||