Նկարչի ընտանիքի դիմանկար
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Սոֆոնիսբա Անգվիսսոլա[1] |
| տարի | մոտ 1559[2] |
| բարձրություն | 157 սանտիմետր |
| լայնություն | 122 սանտիմետր |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | մաներիզմ |
| ժանր | ընտանեկան դիմանկար |
| նյութ | յուղաներկ[3] և կտավ[4] |
| գտնվում է | Nivaagaard? |
| հավաքածու | Նիվաագաարդ[1] |
| սեփականատեր | Johannes Hage?[5] և Վիլհելմ Մարստրանդ[5] |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
Նկարչի ընտանիքի դիմանկար, իտալացի նկարչուհի Սոֆոնիսբա Անգվիսոլայի 1558-1559 թվականներին կերտած կտավը, որը գտնվում է Նիվաագաարդի թանգարանում[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում բնապատկերի ֆոնի վրա նկարիչը պատկերել է իր ընտանիքին՝ հորը՝ Ամիլկարին, քրոջը՝ Միներվային, եղբորը՝ Ասբրուբալին և շանը։ Նկարը համարվում է անավարտ, քանի որ նկարիչն այն թողել է կիսատ և մեկնել է կատարելու Ֆիլիպ II Հաբսբուրգի պահանջը, ում պալատում շուրջ 20 տարի եղել է պալատական նկարիչ։ Սա նկարչի հոր միակ հայտնի դիմանկարն է, սակայն քրոջը կրկին նկարել է մի քանի տարի անց քույրերի հետ շախմատ խաղալիս։
- «Նկարչի քույրերը շախմատ խաղալիս», ձախից աջ՝ Լուսիա, Էուրոպա, Միներվա, 1555
Կտավը գնել է Յոհանես Հագը դանիացի նկարիչ Ուիլհելմ Մարստրանդի աճուրդի ժամանակ[6]։ Կտավը համարվում է նկարչի ամենակարևոր վաղ աշխատանքներից մեկը[6]։
Կտավն ունի 157 սմ բարձրություն, 122 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://web.archive.org/web/20161019042207/http://www.nivaagaard.dk/artikel-da/renaessance/sofonisba-anguissola/
- ↑ https://nivaagaard.dk/the-collection/anguissola-sofonisba/
- ↑ https://web.archive.org/web/20160414092020/http://www.nivaagaard.dk/samling/renaessancen/sofonisba-anguissola/
- ↑ http://www.nivaagaard.dk/samling/renaessancen/sofonisba-anguissola/
- 1 2 https://www.kulturarv.dk/kid/VisVaerk.do?vaerkId=104136
- 1 2 3 painting record Արխիվացված 2016-04-14 Wayback Machine on museum website
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
