Իգուասու (ազգային պարկ, Արգենտինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իգուասու (այլ կիրառումներ)
Իգուասու ազգային պարկ
իսպ.՝ Parque Nacional Iguazú
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
«Սատանայի կոկորդը», Իգուասու ջրվեժի մի մասը
Տեղագրություն Արգենտինա, Միսիոնես
Կոորդինատներ25°31′05″ հվ. լ. 54°08′00″ ամ. ե.HGЯO
Տարածք55 000 քառ․ կմ
Հիմնադրված է1934 թվական
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
1984 թվական
Կայքiguazuargentina.com(իսպ.)
Քարտեզ
 Iguazu National Park Վիքիպահեստում
Ազգային պարկի մուտքը

Իգուասու (իսպ.՝ Parque Nacional Iguazú), ազգային պարկ Արգենտինայում, գտնվում է Իգուասու գավառում, Միսյոնես նահանգի հյուսիսային մասում։

Պարկը հիմնադրվել է 1934 թվականին։ Պարկը պարունակում է Հարավային Ամերիկայի բնական հուշարձաններից մեկի մի հատվածը՝ Իգուասու ջրվեժը, որը շրջապատված է մերձարևադարձային անտառներով։ Գետի մյուս կողմում ընկած է բրազիլական Իգուասու ազգային պարկը։ Երկու պարկերն էլ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության (համապատասխանաբար 1984 և 1986 թվականներին)։

Ֆլորան և Ֆաունան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է «Պարաիբա ատլանտիկական անտառների» էկոլոգիական շրջանում[1]։

Ֆլորան ներառում է 2 հազար բույսերի տեսակներ։ Պարկում հանդիպում են մի շարք անհետացող ծառերի տեսակներ՝ ասպիդոսպերմա, էվտերպաներ, սղոցիներդ, վերջին ժամանակներում ավելի քիչ են հանդիպում Cedrela odorata-ն, Tipuana tipu-ն և շքածառը։ Աճում են Burseraceae տեսակի ծառեր։ Ծաղիկների մեջ հանդիպում է Bromelia տեսակը, և խոլորձի տարբեր տեսակներ։

Պարկի ֆաունան ընդգրկում է իր մեջ 700 տեսակ կաթնասուններ, 400 տեսակ թռչուններ, 40 տեսակ սողուններ, մի քանի հարուրյակ տեսակ թիթեռներ, այդ թվում նաև անհետացող տեսակներ։ Ֆաունայի առավել տարածված ներկայացուցիրներն են՝ յագուարը, յագուարունդին, ջրախոզուկը, դաշտային գետնակինճը, ջրային պարկամուկը, օցելոտը, հսկա մրջնակերը, բրազիլական ջրասամույրը, թփուտների շունը, կապիկներից՝ կռնչակապիկը, սովորական երկարառունգը, պարագվայական կայմանը (կոկորդիլոսի մի տեսակ), կորալյան իժը։ Ինչպես նաև կարելի գտնել այնպիսի թռչուններ, ինչպիսիք են մանգաղաթևները և սղոցակտուցները։ Այս պարկին բնորոշ են նաև ամերիկյան մանգաղաթևները, հարավամերիկյան արծիվները, կոլիբրիները (կրետի չափ թռչուններ)։ Չղջիկների հայտնի ներկայացուցիչներից առավել հաճախ հանդիպում է արյունախումների տեսակը՝ սովորական արյունախումը։

Ազգային պարկում հանդիպող մի քանի կենդանիների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Կարմիր գրքում գրանցվելու թվականը
1 Յագուար 15953 Արխիվացված 2012-07-18 Wayback Machine 1982
2 Յագուարունդի 9948 1982
3 Օցելոտ 11509 Արխիվացված 2012-04-30 Wayback Machine 1982
4 Ամերիկյան կատվառյուծ 18868 Արխիվացված 2012-07-18 Wayback Machine 1996
5 Եղնիկ Մազամ 29619 Արխիվացված 2010-06-30 Wayback Machine 1996
6 Դաշտային գետնակինճ 21474 Արխիվացված 2011-11-21 Wayback Machine 1996
7 Ջրախոզուկ 10300 1996
8 ջրային պարկամուկ 4671 1996
9 Բրազիլական ջրասամույր 18711 1982
10 Կռնչակապիկ 136717 Արխիվացված 2011-07-30 Wayback Machine 2008
11 Գորշ կռնչակապիկ 39916 Արխիվացված 2011-09-01 Wayback Machine 1982
12 Հսկա մրջնակեր 14224 1982
13 Սովորական երկարառունգը 41684 Արխիվացված 2011-09-21 Wayback Machine 1996
14 Թփուտների շուն 20468 Արխիվացված 2011-09-21 Wayback Machine 1982
15 Պարագվայական կայման 46586 Արխիվացված 2011-08-10 Wayback Machine 1982
16 Լայնադեմք կայման 46585 Արխիվացված 2012-07-16 Wayback Machine 1982
18 Ամերիկյան մանգաղաթև 106001702(չաշխատող հղում) 1988
21 Տիրիկա 106001621(չաշխատող հղում) 2004
22 Բրազիլական կրոհալ 100600499(չաշխատող հղում) 1994
23 Սև պենելոպա 100060083(չաշխատող հղում) 2004
24 Հարավամերիկյան արծիվ 106003526 Արխիվացված 2012-02-11 Wayback Machine 2004
25 Սովորական արյունախում 6510 Արխիվացված 2012-04-25 Wayback Machine 1996

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olson, D. M, E. Dinerstein; և այլք: (2001). «Terrestrial Ecoregions of the World: A New Map of Life on Earth». BioScience. 51 (11): 933–938. doi:10.1641/0006-3568(2001)051[0933:TEOTWA]2.0.CO;2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգուասու (ազգային պարկ, Արգենտինա)» հոդվածին։