Jump to content

Իգոր Կոստենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Կոստենկո
ուկրաիներեն՝ Ігор Ігорович Костенко
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1991(1991-12-31)
ԾննդավայրԶուբրեց, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա
Մահացել էփետրվարի 20, 2014(2014-02-20) (22 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան (փետրվարի 20, 2014)
Մասնագիտությունլրագրող, վիքիմեդիստ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ihor Kostenko Վիքիպահեստում

Իգոր Իգորևիչ Կոստենկո (ուկրաիներեն՝ І́гор І́горович Косте́нко, դեկտեմբերի 31, 1991(1991-12-31), Զուբրեց, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա - փետրվարի 20, 2014(2014-02-20), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի լրագրող, ուսանող-աշխարհագրագետ, Եվրոմայդանի ակտիվիստ և Ուկրաիներեն Վիքիպեդիայի խմբագիր[1]։

Զոհվել է Ուկրաինայի Եվրոմայդանի ընթացքում՝ համալսարանական փողոցում։ Արժանացել է Ուկրաինայի ազգային հերոսի և Տարվա վիքիպեդիստի կոչումներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Կոստենկոն ծնվել է Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Զուբրեց գյուղում։ Նրա ծնողներն աշխատել են Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում։ Այստեղ էլ նա մեծացել է՝ ապրելով իր տատիկի և պապիկի հետ[2]։

Սովորել է Զուբրեցի հանրակրթական դպրոցում և հետաքրքրված է եղել պատմությամբ և աշխարհագրությամբ[3]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Լվովի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի մենեջմենթ կառավարում բաժնում[4]։

Իգորն աշխատել է «Սպորտանալիտիկ» ինտերնետ-հրատարակությունում որպես լրագրող։ Նա եղել է «allsport24.com» ռուսալեզու սպորտային կայքի ստեղծման նախաձեռնողը[5]։

Իգոր Կոստենկոն եղել է ուկրաիներեն վիքիպեդիայի ակտիվ խմբագիր (մասնակցային անունը՝ Ig2000)[6]: Վիքիպեդիայում խմբագրելով շուրջ 2,5 տարի նա ստեղծել է 280 հոդված և կատարել է շուրջ 1600 խմբագրումներ։ Նրա գրված հոդվածներից մեկը ստացել է «լավ հոդվածի» կարգավիճակ[7]։

Սիրել է սպորտ, մասնավորապես՝ ֆուտբոլ։ Եղել է Լվով քաղաքը ներկայացնող «Կարպատի» ֆուտբոլային ակումբի երկրպագուն։

Եվրոմայդանի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Կոստենկոն առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրոմայդանի ցույցներին և հանրահավաքներին։ Իգոր Կոստտենկոն սպանվել է հեղափոխական գործողությունների ընթացքում։

Նա սպանվել է 2012 թվականի փետրվարի 20-ին Կիևում։ Նրա դիակը հայտնաբերվել է համալսարանական փողոցի վրա։ Իգորը ստացել է երկու փամփուշտ՝ մեկը գլխին, իսկ մյուսը կրծքավանդակին։ Բացի այդ նա հայտնաբերվել է կոտրված ոտքով։

Տարվա վիքիպեդիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 10-ին Լոնդոնում ընթացող Վիքիմանիա համաժողովի փակման արարողության ընթացքում Վիքիպեդիայի համահեղինակ Ջիմմի Ուելսը Իգոր Կոստենկոյին ճանաչեց տարվա վիքիպեդիստ[8][9]։

2014 թվականի սեպտեմբերի 13-ին Ջիմմի Ուելսը մրցանակը հանձնեց Իգորի ծնողներին՝ անձամբ մեկնելով Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента України № 660/2014 Про відзначення державними нагородами України Արխիվացված 2015-01-29 Wayback Machine
  2. Львів у жалобі: слава Героям і вічная їм пам’ять! // Львівська пошта, 22.02.2014
  3. Оксана Чорній. Герої Небесної Сотні із Зубреця // Нова доба. — 2014. — № 9 (28 лют.). — С. 5.
  4. Тисячі львівських студентів вшанували колегу, який загинув на Євромайдані (фото) Արխիվացված 2014-02-25 Wayback Machine // 20 хвилин, 20.02.2014
  5. Ігор Костенко. Журналіст «Спортаналітика» героїчно загинув. Вічна пам’ять
  6. «Користувач:Ig2000» (ուկրաիներեն). 2015 թ․ նոյեմբերի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. На Майдані загинув вікіпедист Ігор Костенко // Блог Вікімедіа, 24.02.2014.
  8. Загиблого на Майдані Ігоря Костенка назвали вікіпедистом року // MediaSapiens, 11.08.2014.(ուկր.)
  9. Britons trust Wikipedia 'more than the news' Արխիվացված 2014-11-29 Wayback Machine // AFP, 10.08.2014 (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Կոստենկո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Կոստենկո» հոդվածին։