Ֆարհադ Ֆատկուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆարհադ Ֆատկուլին
Farkhad Fatkullin.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1979(1979-11-02) (39 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԿազանի պետական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտ
Մասնագիտությունթարգմանիչ և վիքիմեդիստ
Պարգևներ և
մրցանակներ
Տարվա վիքիպեդիստ և Վիքի-մրցանակ[1]
ԱնդամությունՎիքիմեդիա Ռուսաստան, Թաթարերեն վիքիպեդիա համայնքի օգտվողների խումբ և WikiProject in the minority languages of English-speaking countries?
Կայքfrhd.narod.ru
sikzn.ru/index/0-4
Farhad Fatkullin Վիքիպահեստում

Ֆարհադ Ֆատկուլին (թաթ.՝ Фаткуллин Фәрһад Hаил улы, ռուս.՝ Фархад Наилевич Фаткуллин, նոյեմբերի 2, 1979(1979-11-02), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար քաղակտիվիստ, որն առավել հայտնի է Վիքիմեդիա շարժման տարածմամբ՝ Ռուսաստանում բնակվող ոչ ռուսախոս ազգերի շրջանում։ 2018 թվականին Ջիմմի Ուելսի կողմից ճանաչվել է «Տարվա վիքիպեդիստ» [2][3][4][5]։ Ֆարհադ Ֆատկուլինը նախկինում աշխատել է Թաթարստանի նախկին նախագահ Մինտիմեր Շայմիևի աշխատակազմում` կատարելով թարգմանչական աշխատանքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Smart region» նախագծի շրջանակներում հանդիպում Մինթիմեր Շաիմիևի հետ։

Ֆատկուլինը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 2-ին Կազանում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986–1993: Կազանի ֆրանսիական թեքումով N123 ավագ դպրոց,
  • 1993–1997: Էրթուղրուլ Գազի թուրք-թաթարական ավագ դպրոց, Կազան,
  • 1995–1997: Քլայթոն ավագ դպրոց, Միսուրի, ԱՄՆ,
  • 1997–2002: Կազանի ֆինանսների և տնտեսագիտության պետական ինստիտուտ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն, ֆինանսական մենեջմենթ,
  • 2004–2008: Կազանի սոցիալական և հումանիտար գիտությունների ինստիտուտի թարգմանչության ֆակուլտետ[6]։

Խոսում է թաթարերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իտալերեն լեզուներով[6]։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսում է Կազանի ֆինանսների և տնտեսագիտության պետական ինստիտուտում և Կանտոնում գտնվող Նյու Յորքի պետական համալսարանում՝ դասավանդելով ռիսկերի կառավարում։

Թաթարստանի նախագահի աշխատակազմում աշխատել է պետական արարողակարգային դեպարտամենտի թարգմանչական բաժնում։

Թարգմանչական գործունեություն է ծավալել քաղաքական, կրթական, մշակութային և բիզնես նախագծերի և նախաձեռնությունների շրջանակներում[7][8][9]։

Մասնակցությունը Վիքիմեդիա նախագծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարհադը ներգրավված է Վիքիմեդիա շարժման կամավորական բազմաթիվ նախաձեռնություններում։ Հիմնականում զբաղվում է Ռուսաստանում տարածված լեզուների Վիքիպեդիաների զարգացմամբ։ 2018 թվականին Քեյփթաունում կայացած Վիքիմանիա համաժողովի ժամանակ Ջիմմի Ուելսի կողմից արժանացել է «Տարվա վիքիպեդիստ» կոչմանը։ Ֆարհադը ներկա չի եղել Վիքիմանիային, քանի որ այդ ժամանակ տանը նստած առցանց թարգմանում էր համաժողովը՝ ռուս վիքիպեդիստների համար, ամենևին չիմանալով, որ պետք է պարգևատրվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]