Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ
Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ անգլ.՝ Rosie Stephenson-Goodknight | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիա նահանգի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան (1994)[1], Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գիտական աստիճան | MBA? |
Մասնագիտություն | վիքիմեդիստ, health administrator և կենսագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ[4] |
Rosie Stephenson-Goodknight Վիքիպահեստում |
Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ (անգլ.՝ Rosie Stephenson-Goodknight, դեկտեմբերի 5, 1953, Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ), անգլերեն Վիքիպեդիայի խմբագիր Rosiestep մականունով, 2016 թվականի «Տարվա վիքիմեդիստ» մրցանակի դափնեկիր։
Հայտնի է Վիքիպեդիայում գենդերային հավասարությունը վերացնելուն ուղղված իր գործունեությամբ, որի համար նա սկսել է կանանց կենսագրությունների քանակի և որակի ավելացման նախագիծը[5][6]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթը ունի սերբական ծագում․ Հարավսլավիայի Կանանց համալսարանի նախագահ ֆեմինիստուհի Պոլինա Լեբլ-Ալբալեի թոռնուհին է[7][8]։ Դևիդ Ալբալան՝ Ռոզիի պապիկը, եղել է բժիշկ և սիոնիստական առաջնորդ, որոշ ժամանակ զբաղեցրել է սեֆարդների Բելգրադի համայնքի նախագահի պաշտոնը[9][10]։
Վաղ տարիներից Ռոզին հետաքրքրություն էր ցուցաբերում համաշխարհային մշակույթի նկատմամբ, սակայն հայրը նրան համոզել է հրաժարվել մարդաբանի գործունեությունից, և նա ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[11]։
Վիքիպեդիայի խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվենսոն-Գուդնայթը Վիքիպեդիայում սկսել է խմբագրել 2007 թվականից։ Առաջին անգամ որդուց իմանալով նախագծի մասին՝ Ռոզին հայտնաբերել է, որ որոշ թեմաներ չեն լուսաբանվում Վիքիպեդիայի հոդվածներում, և սկսել է խմբագրել[12]։ Ռոզին պնդում է, որ նրան օրինակ է ծառայել Մարգարետ Միդը[11][13]։
Սթիվենսոն-Գուդնայթը մի քանի տարի աշխատել է աշխարհագրության, ճարտարապետության, տարբեր կերպարների մասին հոդվածների ստեղծման վրա, սակայն ավելի ուշ կենտրոնացել է կանանց կենսագրությունների վրա[11]։ Նա նաև դարձել է WikiProject Women, WikiProject Women writers և Women In Red թեմատիկ նախագծերի համահիմնադիրը[13]։
2013 թվականից նրա գործունեությունը լուսաբանվել է բրիտանական «Huffington Post» ամսաթերթում՝ կապված այն բանի հետ, որ նա գրել է ավելի քան 3000 հոդված Վիքիպեդիայում, և միաժամանակ նշվել է մեկ այլ հոբելյան․ գլխավոր էջում տեղադրված «Գիտե՞ք, որ» բաժնում գրվել է ավելի քան 1000 հոդված[11]։ 2016 թվականին Սթիվենսոն-Գուդնայթը ստեղծել է ավելի քան 4000 նոր հոդված և կատարել 100 000-ից ավելի խմբագրում[5][14]։
2016 թվականին նրան և մյուս խմբագրին՝ Էմիլի Թեմփլ-Վուդին, շնորհվել է «Տարվա Վիքիմեդիստ» կոչումը, որը շնորհվում է Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից՝ որպես ականավոր ձեռքբերումների գնահատում[5]։ Մրցանակաբաշխության ժամանակ նշվել է, որ Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթի ստեղծած ավելի քան 1300 հոդվածներից փաստեր են հայտնվել «Գիտեի՞ք որ» բաժնում[13]։
Սթիվենսոն Գուդնայթը կարծում է, որ լավ փնտրելու դեպքում ավելի հավաստի կենսագրություններ գրելու համար հնարավոր է գտնել աղբյուրներ[6]։ Նա նաև կարծում է, որ կանայք մեծ ներդրում կարող են ունենալ Վիքիպեդիայում՝ պարզաբանելով[11]․
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Սթիվենսոն-Գուդնայթը ճանաչվել է «Սուրբ Սավայի Դիվանագիտական պացիֆիզմի Օրդենի տիկին» (Vitez svetosavskog pacifizma) հետևյալ ձևակերպմամբ՝ «Մեծ պատերազմից հետո Վիքիպեդիայում սերբերի հիշատակը պահպանելու ուղղությամբ արված աշխատանքի համար»։ Շնորհանդեսում մասնավորապես նշվել է Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթի ներդրումը սերբ զինվորականի և հրեական համայնքի առաջնորդ՝ նրա պապ Դեյվիդ Ալբալեի հիշատակը պահպանելու գործում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվենսոն-Գուդնայթը աշխատում է որպես բիզնես-կառավարիչ Լաս Վեգասի բժշակական ընկերությունում և տներ ունի այդ քաղաքում ու Կալիֆոռնիայի Նևադա սիթիում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ http://www.sandiegouniontribune.com/news/2008/jan/01/past-women-of-merit-honorees/
- ↑ https://www.blic.rs/vesti/politika/dacic-dodelio-najvisa-diplomatska-priznanja-medu-laureatima-modna-kreatorka/j3w5jjz
- ↑ https://foundation.wikimedia.org/wiki/Resolution:Appointing_Rosie_Stephenson-Goodknight_to_the_Board_of_Trustees
- ↑ 5,0 5,1 5,2 «Wikipedia editing marathons add women's voices to online resource». Houston Chronicle. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Redden, Molly (2016 թ․ մարտի 19). «Women in science on Wikipedia: will we ever fill the information gap?». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Haan, Francisca de; Daskalova, Krasimira; Loutfi, Anna (2006). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. Central European University Press. էջեր 297–. ISBN 978-963-7326-39-4.
- ↑ Vučetić, Radina. «The Emancipation of Women in Interwar Belgrade and the "Cvijeta Zuzori ć " Society» (PDF). Yugoslav Association for Social History. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Radović, Nadežda (2006 թ․ ապրիլի 3). «Evokacija Srpskog Feminizma S Početka 20. Veka» (Serbian). Medijska Dokumentacija. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «25 Years of the Israel-Serbia Diplomatic Relations». Embassy of Israel. 2017 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Hussain, Netha (2015 թ․ փետրվարի 9). «Rosie Stephenson: The Woman Who Wrote Over Three Thousand Articles on Wikipedia». Huffington Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 12,0 12,1 Bernard, Zoe (2013 թ․ փետրվարի 14). «Finding inspiration from editing Wikipedia: a profile of Rosie Stephenson-Goodknight». Wikimedia Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Erhart, Ed (2016 թ․ հունիսի 24). «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year». Wikimedia Blog. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «X!'s tools». wmflabs.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.