Jump to content

Տարվա վիքիմեդիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարվա վիքիմեդիստ
Տեսակպարգև
ՊարգևատրողՋիմմի Ուելս
Պարգևատրման հիմքըՎիքիմեդիա շարժման շրջանակներում մեծ ձեռքբերումներ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվօգոստոս 2011
Հերթականություն
 Wikipedian of the Year Վիքիպահեստում

Տարվա վիքիմեդիստ, տարեկան մրցանակ, որը տրվում է Վիքիպեդիայի խմբագիրներին և Վիքիմեդիա նախագծերում ներդրում կատարող մարդկանց՝ մատնանշելու Վիքիմեդիա շարժման մեջ նրանց ունեցած ձեռքբերումները։ Այն ստեղծել է 2011 թվականի օգոստոսին Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմմի Ուելսը։ Տարվա վիքիմեդիստն ընտրվում է Վիքիմանիա միջոցառման ժամանակ՝ տարեկան համաժողով, որը կազմակերպում է Վիքիմեդիա հիմնադրամը։ Միակ դեպքերը, երբ հաղթողը առցանց է հայտարարվել, եղել են 2020, 2021 և 2022 թվականների ընթացքում՝ COVID-19 համավարակով պայմանավորված[1]։ 2011-2016 թվականներին մրցանակը կոչվել է «Տարվա վիքիպեդիստ»[2]։

Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 2015 թվականին պատվավոր հիշատակման է արժանացել Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[3][4][5]։

2011 թվականին առաջին անգամ կոչումը տրվել է Ռաուան Կենցեխանուլին ղազախերեն Վիքիպեդիայում իր կատարած աշխտանքների համար։ Հաջորդ տարի այն շնորհվել է «Դեմի» մասնակցային անունով հայտնի մի խմբագրի, որը ստեղծել էր բոտ, որը անգլերեն Վիքիպեդիայի 15 հազար կարճ հոդված թարգմանել է յորուբա՝ լեզու, որն օգտագործվում է Նիգերիայում։ 2013 թվականին Վիքիմեդիա Ֆրանսիայից և ֆրանսերեն Վիքիպեդիայից Ռեմի Մաթիսը արժանացել է այս կոչմանը։ 2014 թվականին մրցանակը հետմահու շնորհվել է ուկրաինացի լրագրող Իգոր Կոստենկոյին, որը ակտիվորեն խրախուսել է ուկրաիներեն Վիքիպեդիան սոցիալական կայքերում, սակայն սպանվել է Եվրոմայդանի բողոքի ցույցի ժամանակ։ Ուելսը 2015 թվականին հայտնել է չբացահայտված մրցանակակրին և հույս հայտնել, որ մի օր կպատմի վերջինիս պատմությունը: 2016 թվականին առաջին անգամ կոչումը տրվել է երկու հոգու՝ Էմիլի Թեմփլ-Վուդին և Ռոզի Սթիվենսեն-Գուդնայթին՝ Վիքիպեդիայում ոտնձգությունների դեմ պայքարելու և կանանց մասին լուսաբանումը մեծացնելու նրանց ջանքերի համար: 2017 թվականին կոչումը շնորհվել է Ֆելիքս Նարտիին, 2018 թվականին՝ Ֆարհադ Ֆատկուլինին, 2019 թվականին՝ Էմնա Միզունիին, 2020 թվականին՝ Սանդիստեր Թեյ, 2021 թվականին՝ Ալաա Նաջարին, 2022 թվականին՝ Օլգա Պարեդեսին, 2023 թվականին՝ Թաուֆիք Ռոսմանին, իսկ 2024 թվականին՝ ամենաերիտասարդ մրցանակակիր Հաննա Քլովերին։

Բացի գլխավոր մրցանակից, Սուսաննա Մկրտչյանն ու Սաթդիփ Գիլլը 2015 թվականին արժանացել են առաջին պատվավոր հիշատակմանը։ Մրցանակը 2021 թվականին համալրվել է նոր անվանակարգերով, այդ թվում՝ Տարվա մեդիա ներդրող, Տարվա նորեկ, Տարվա տեխնիկական ներդրող և Վիքիմեդիա դափնեկիր: 2024 թվականին ավելացվել է ևս մեկ անվանակարգ՝ Տարվա ֆունկցիոներ։

Մրցանակակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա վիքիմեդիստ (նախկինում՝ Տարվա վիքիպեդիստ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակակիր Վիքիմեդիա նախագիծ Հիմնավորում
2011 Ռաուան Կենցեխանուլի Ղազախերեն Վիքիպեդիա Կենցեխանուլին պարգևատրվել է Ղազախերեն Վիքիպեդիայի կայուն համայնքի հավաքագրման համար, որի արդյունքում նախկին 4 ակտիվ խմբագիրների փոխարեն Վիքիպեդիայի Ղազախերեն տարբերակն ունեցավ ավելի քան 200 ակտիվ խմբագիր։ Կտրուկ աճ գրանցվեց հոդվածների քանակի մեջ. հանագիտարանի հոդվածների թիվը հասավ 130000-ի[6][2]։ Ուելսը քննադատվել էր Կենցեխանուլիի պատճառով, քանի որ նա կապեր ուներ Ղազախստանի կառավարության հետ[2][7]
2012 Դեմի Յորուբա Վիքիպեդիա Դեմին, ստեղծելով բոտ, ավտոմատ թարգմանել է 150 000 անգլերեն կարճ հոդվածներ յորուբայով (լեզու, որով խոսում է Նիգերիայում)[2]։
2013 Ռեմի Մաթիսը 2012 թվականին Ռեմի Մաթիս Ֆրանսերեն Վիքիպեդիա Ստացել է իր «pierre-sur-haute ռազմական ռադիոկայան» ֆրանսերեն հոդվածի շուրջ ծավալված հակասության արդյունքում իր կատարած դերի համար[8]
2014 Ihor Kostenko in 2013 Իգոր Կոստենկո Ուկրաիներեն Վիքիպեդիա Կոստենկոն մահացել է Ուկրաինայում Եվրոմայդանի ցույցերի ժամանակ[8][9]։
2015 անհայտ Վիքիպահեստ Վենսուելայից Ուելս անունով անանուն մի խմբագրի, ով աքսորվել էր հակակառավարական ցույցերի ժամանակ նկարներ հրապարակելու համար, անվանել է In pectore(լատ.)[3]
2016 Emily Temple-Wood in 2015 Էմիլի Թեմփլ-Վուդ Անգլերեն Վիքիպեդիա Վիքիպեդիայում առաջին միասնական մրցանանակիրներն են` ոտնձգությունների դեմ պայքարում իրենց ջանքերի և ազդեցիկ կանանց մասին լուսաբանման աճն ապահովելու համար։ Թեմփլ-Վուդը ստեղծել է գրեթե 400 հոդված և բարելավել հարյուրավոր հոդվածներ, որոնցից շատերը կին գիտնականների, կանանց առողջության և սեռական փոքրամասնությունների մասին են։

Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթը բարելավել է ավելի քան 3000 հոդվածներ, համագործակցային կարգով ստեղծել է հարթակ` կայք, ողջունելով նոր աջակիցներին և համագործակցել է կանանց խնդիրների իրազեկման բարձրացման նախագծերի, որոնցից են "WikiWomen's User Group", "WikiProject Women", և "Women in Red" նախագծերը[8]։

Rosie Stephenson-Goodknight in 2015 Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ Անգլերեն Վիքիպեդիա
2017 Felix Nartey in 2017 Ֆելիքս Նարտի Անգլերեն Վիքիպեդիա Նարթին ավելացրել է տեղեկատվություն իր հայրենիքի՝ Գանայի մասին և ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք միտված էին երկրում ակտիվացնելու Վիքիպեդիայի խմբագրումը[10][11]։ Ջիմի Ուելսը նշել է, որ Նարթին մեծ դերակատարում է ունեցել Գանայում երկրորդ Wiki Indaba-յի կազմակերպման գործընթացում և միտված է եղել Աֆրիկայում տեղական համայնքների ձևավորման գործընթացում։
2018
Ֆարհադ Ֆատկուլին Թաթարերեն Վիքիպեդիա Ֆարխադն ակտիվորեն վարում է հասարակական-կազմակերպչական աշխատանք Ռուսաստանի տարածքային լեզուներով խոսող հասարակության շրջանակում՝ դուրս գալով մայրենի թաթարերենի սահմաններից։ Ազատ տիրապետում է անգլերենին, որն արդյունքում երկար տարիների մեկուսացումից հետո նպաստում է այս հասարակությունների և ավելի լայն շարժման կամրջելուն։ Նա մտածում է հասարակության կարիքների մասին, միշտ պատրաստ է օգնել, բարեհամբույր է[12]։
2019 Էմնա Միզունի Արաբերեն Վիքիպեդիա 2013 թվականին Էմնան համահիմնադրել է «Կարթագինա» ոչ կառավարական կազմակերպությունը[13]։ Վիքիմեդիա նախագծերում Էմնան սկսել է ներդրումներ կատարել 2013 թվականին՝ առաջին անգամ մասնակցելով Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային մրցույթին[13]։ Նա օգնել է կազմակերպել մի շարք խոշոր Վիքիմեդիա կոնֆերանսներ, ներառյալ առաջին ՎիքիԱրաբիա կոնֆերանսը։ 2018 թվականին նա ներգրավված է եղել Վիքիմանիա 2018 կոնֆերանսի ծրագրային կոմիտեում[13]։ 2016 թվականին նա միացել է Անդամագրման կոմիտեին, իսկ 2018 թվականին դարձել կոմիտեի փոխնախագահ[13]։
2020 Սանդիստեր Թեյ Անգլերեն Վիքիպեդիա Թեյը ակտիվ ներդրումներ է կատարել Գանայում COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ Վիքիպեդիայի հոդվածներում[1]։
2021 Ալաա Նաջար Արաբերեն Վիքիպեդիա Նաջարը մրցանակակիր է դարձել 2021 թվականի առցանց Վիքիմանիայի ժամանակ։ Նա այս կոչմանն արժանացել է Արաբերեն Վիքիպեդիայում և բժշկական նախագծերում, մասնավորապես COVID-19 նախագծում, իր կատարած ներդրումների համար[14]։
2022 Օլգա Պարեդես Իսպաներեն Վիքիպեդիա Պարեդեսը մրցանակակիր է դարձել 2022 թվականի առցանց Վիքիմանիայի ժամանակ՝ այնպիսի համայնքներում իր առաջնորդության համար, ինչպիսիք են Wikimujeres և Wikimedistas de Bolivia, ինչպես նաև Վիքիմեդիա շարժումը զարգացնելու գործում ուրիշներին և հատկապես կանանց խրախուսելու համար[15]։
2023 Թաուֆիք Ռոսման Վիքիտվյալներ, Մալայերեն Վիքիբառարան Թաուֆիքը Տարվա վիքիմեդիացի է դարձել 2023 թվականին Սինգապուրում տեղի ունեցած Վիքիմանիայի ժամանակ՝ մալայերեն Վիքիբառարանում հսկայական ներդրումների և մալայզիական Վիքիմեդիայի խմբագիրների համայնքի ձևավորմանը նպաստելուն ցուցաբերած օգնության համար[16]։
2024 A woman with medium-length hair wearing a black shirt and smiling. Հաննա Քլովեր Անգլերեն Վիքիպեդիա, Վիքիպահեստ Քլովերը իր՝ «խմբագրի անդրադարձները» նախագծի շնորհիվ հավաքագրել է շուրջ 200 խմբագիրների պատմությունները։ Նա նաև պաշտպանել է նոր խմբագիրներին և նրանց, ովքեր խմբագրում են սմարթֆոններով[17]։

Պատվավոր հիշատակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Լուսանկար Մրցանակակիր Վիքիմեդիա նախագիծ Հիմնավորում
2015 Սուսաննա Մկրտչյան Հայերեն Վիքիպեդիա Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[3]։
Սաթդիփ Գիլլ Փանջաբի Վիքիպեդիա Գիլլի ջանքերի շնորհիվ ուսանողներն իրենց համալսարաններում խմբագրում էին Փանջաբի Վիքիպեդիան, որը շուտով դառնում է հնդկալեզու ամենարագ աճող Վիքիպեդիան[3]։
2016 Մարդեթանհա Պարսկերեն Վիքիպեդիա Ստեղծել է «Վիքիպեդիա գրադարան»-ի պարսկերեն տարբերակը[8]։
Վասսիա Աթանասսովա Բուլղալերեն Վիքիպեդիա Ստեղծել է «#100wikidays» մարտահրավերը, որի ժամանակ տարբեր լեզուներով Վիքիպեդիաների վիքիպեդիստները հարյուր օր շարունակ պետք է հոդվածներ գրեն[8]։
2017 _ Դիեգո Գոմես _ Կոլումբիացի ուսանող, որը մեղադրվում էր հեղինակային իրավունքների խախտման համար այն բանից հետո, երբ համացանցում կիսվել էր ակադեմիական հոդվածով։ Ավելի ուշ արդարացվել է[18]։
2018 Նահիդ Սուլթան Բենգալերեն Վիքիպեդիա Նահիդ Սուլթանը Վիքիմեդիա Բանգլադեշի ակտիվ անդամ է[19]։
Ջեսս Ուեյդ Անգլերեն ՎիքիպեդիաՍկսել է տարեկան նախագիծ Վիքիպեդիայում քիչ ներկայացված գիտնական/ինժեներների մասին հոդվածների ավելացման շուրջ։ Նախագիծը կիսով չափ իրականացված է՝ ստեղծելով ահռելի դրական արձագանքներ Թվիթերում[20]։
2021 Նեթա Հուսեյն Անգլերեն Վիքիպեդիա, Մալայալամ Վիքիպեդիա Հուսեյնը ծագումով Հնդկաստանից է։ Նա անգնահատելի ներդրում է կատարել Վիքիմեդիա նախագծերի բժշկական բովանդակության մեջ՝ 2020-2021 թվականների ընթացքում իր ջանքերի մեծ մասը կենտրոնացնելով COVID-19-ի լուսաբանման վրա։ Նա նաև սկսել է Պատվաստումների անվտանգության նախագիծը՝ COVID-19-ի պատվաստանյութերի շուրջ ապատեղեկատվությունը վերացնելու համար[21]:
Կարմեն Ալկազար Իսպաներեն Վիքիպեդիա Ալկազարը ճանաչվել է իսպաներեն Վիքիպեդիայում գենդերային բացը նվազեցնելուն ուղղված իր աշխատանքի շնորհիվ[22][23]։
2022 Աննա Տորես Իսպաներեն Վիքիպեդիա Տորեսը Վիքիմեդիա Արգենտինայի գործադիր տնօրենն է, սակայն նրա ճանաչումը Պատվավոր հիշատակումներ անվանակարգում կապված է Լատինական Ամերիկայի համայնքները մեծացնելու և կարողություններ ստեղծելու համար միջազգային աջակցության ցանց ստեղծելու ջանքերի, ինչպես նաև շարժման գործընթացներում նրա ներդրման համար, ինչպիսին է 2030 Վիքիմեդիա շարժման ռազմավարությունը[15]։
2023 Անտոն Պրոցյուկ Ուկրաիներեն Վիքիպեդիա Պրոցյուկը Ուկրաիներեն Վիքիպեդիայի ծրագրերի համակարգողն է[16]։
2024 Գու Ուն-է Կորեերեն Վիքիպեդիա Գուն Վիքիմեդիա Կորեայի հիմնադիր տնօրենն է[17]։

Տարվա նորեկ անվանակարգը ներկայացվել է 2021 թվականին։

Թվական Պատկեր Մրցանակակիր Վիքիմեդիա նախագիծ Հիմնավորում
2021 Կարմա Ցիտրավատի Բալիական Վիքիդարան Կարմա Ցիտրավատին առաջին անգամ սկսել է խմբագրել բալիական Վիքիպեդիայում 2019 թվականին, նա մեծ ներդրում է ունեցել Վիքիդարանի բալիական տարբերակի (ՎիքիՊուստակա) զարգացման գործում՝ ղեկավարելով թիմը, որը պատասխանատու է թվայնացնելու և թարգմանելու հին բալիական գրվածքները, որոնք ի սկզբանե գրված են եղել արմավենու տերևների վրա[24]:
2022 Նկեմ Օսույգվե Դոկտոր Նկեմ Օսույգվեն 2019 թվականին ստեղծված հաշվի միջոցով օգնել է, որ 2020 թվականի ընթացքում համագործակցություն սկսի Աֆրիկյան գրադարանների և Տեղեկատվական ասոցիացիաների և հաստատությունների հետ՝ աշխատելով գոյություն ունեցող մասնագիտական ​​ցանցի հետ և կատարելով ավելի քան 27,000 խմբագրում[25]։
2023 Յուջին Օրմանդի Ճապոներեն Վիքիպեդիա Օրմանդին ստեղծել է խմբագիրների երկու խումբ՝ Տոկիոյի Վասեդա համալսարանում Ուսանող վիքիպեդիստների համայնքը և Ճապոնիայի Թումոն վիքիպեդիստների ակումբը[16]։
2024 Վայու համայնք
(Լեոնարդո Ֆերնանդես)
Վայու Վիքիպեդիա Վայուները Կոլումբիայի և Վենեսուելայի Գուախիրա թերակղզու տեղաբնիկներ են։ Ֆերնանդեսը 2023 թվականին օգնել է Վայու վիքիմեդիացիների խմբի ձևավորմանը և վայու լեզվով Վիքիպեդիայի ստեղծմանը[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Quist, Ebenezer (October 16, 2020). «Ghanaian lady awarded by Wikipedia as its worldwide best worker for 2020» (անգլերեն). Yen.com.gh. Արխիվացված օրիգինալից November 9, 2020-ին. Վերցված է November 9, 2020-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Morris, Kevin (April 26, 2013). «Winners of Wikipedia's biggest award still haven't received prize money». The Daily Dot. Արխիվացված օրիգինալից May 18, 2020-ին. Վերցված է June 24, 2016-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Sutherland, Joe (2015 թ․ հուլիսի 31). «2015 Wikipedians of the Year unveiled in Mexico». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  4. «Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Տարվա վիքիպեդիստը հայ է». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Davis, LiAnna (2012 թ․ օգոստոսի 22). «First Ever "Wikipedian of the Year" Motivated by HKS Course». Harvard Kennedy School. John F. Kennedy School of Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  7. Orlowski, Andrew (2014 թ․ դեկտեմբերի 22). «What's Jimmy Wales going to do with $500k from the UAE?». The Register. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Erhart, Ed (2016 թ․ հունիսի 24). «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year». Wikimedia Foundation. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  9. Ukraine Today (2014 թ․ սեպտեմբերի 14). «Ukraine Today: Ihor Kostenko given posthumous annual award (VIDEO)». Kyiv Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  10. Mizrahi, Ruby (2017 թ․ հունվարի 11). «Writing Ghana into Wikipedia: Felix Nartey». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Elsharbaty, Samir (2017 թ․ հունվարի 16). «Felix Nartey named Wikimedian of the Year for 2017». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  12. Wikimania 2018 Closing Session (English). 2018 թ․ հուլիսի 22.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Meet Emna Mizouni, the newly minted 2019 Wikimedian of the Year». Wikimedia Foundation. 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  14. Bedirian, Razmig (2021-08-16). «Arab medical professional Alaa Najjar honoured by Wikipedia for Covid-19 coverage». The National. Արխիվացված օրիգինալից 2021-08-16-ին. Վերցված է 2021-11-15-ին.
  15. 15,0 15,1 Foundation, Wikimedia (2022-08-14). «Celebrating the 2022 Wikimedians of the Year!». Diff (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-15-ին.
  16. 16,0 16,1 16,2 Foundation, Wikimedia (2023-08-16). «Celebrating the 2023 Wikimedian of the Year Winners». Diff (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-16-ին.
  17. 17,0 17,1 17,2 Wikimedia (2024-08-07). «Meet the Wikimedians of the Year 2024». Diff (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-07-ին.
  18. Wikimania 2017 Closing Ceremony. 2017 թ․ օգոստոսի 13.
  19. Wikimania 2018 Closing Session (English). 2018 թ․ հուլիսի 22.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Ed Erhart on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  21. «Meet Netha Hussain: Wikimedian of the Year 2021 Honourable Mention winner». Diff (ամերիկյան անգլերեն). Wikimedia Foundation. 2021-08-15. Արխիվացված օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
  22. «Meet Carmen Alcázar: Wikimedian of the Year 2021 Honourable Mention winner». Diff (անգլերեն). Wikimedia Foundation. 2021-08-15. Արխիվացված օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-08-15-ին.
  23. Riquelme, Rodrigo (2021-08-15). «Una mexicana gana mención honorífica en los premios al Wikimedista del 2021» [A Mexican woman wins honorable mention in the 2021 Wikimedista Awards]. El Economista (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2021-08-17-ին.
  24. «Meet Carma Citrawati: Wikimedian of the Year 2021 Newcomer of the Year winner». Diff (ամերիկյան անգլերեն). Wikimedia Foundation. 2021-08-15. Արխիվացված օրիգինալից 2021-08-15-ին. Վերցված է 2021-11-16-ին.
  25. «Celebrating the 2022 Wikimedians of the Year!». Diff (ամերիկյան անգլերեն). Wikimedia Foundation. 2022-08-14. Արխիվացված օրիգինալից August 26, 2022-ին. Վերցված է 2022-08-14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]