Իգոր Կոստենկո
Իգոր Կոստենկո ուկրաիներեն՝ Ігор Ігорович Костенко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1991 |
Ծննդավայր | Զուբրեց, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա |
Մահացել է | փետրվարի 20, 2014 (22 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լվովի համալսարան (փետրվարի 20, 2014) |
Մասնագիտություն | լրագրող, վիքիմեդիստ և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Իգոր Իգորևիչ Կոստենկո (ուկրաիներեն՝ І́гор І́горович Косте́нко, դեկտեմբերի 31, 1991, Զուբրեց, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա - փետրվարի 20, 2014, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի լրագրող, ուսանող-աշխարհագրագետ, Եվրոմայդանի ակտիվիստ և Ուկրաիներեն Վիքիպեդիայի խմբագիր[1]։
Զոհվել է Ուկրաինայի Եվրոմայդանի ընթացքում՝ համալսարանական փողոցում։ Արժանացել է Ուկրաինայի ազգային հերոսի և Տարվա վիքիպեդիստի կոչումներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգոր Կոստենկոն ծնվել է Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Զուբրեց գյուղում։ Նրա ծնողներն աշխատել են Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում։ Այստեղ էլ նա մեծացել է՝ ապրելով իր տատիկի և պապիկի հետ[2]։
Սովորել է Զուբրեցի հանրակրթական դպրոցում և հետաքրքրված է եղել պատմությամբ և աշխարհագրությամբ[3]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Լվովի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի մենեջմենթ կառավարում բաժնում[4]։
Իգորն աշխատել է «Սպորտանալիտիկ» ինտերնետ-հրատարակությունում որպես լրագրող։ Նա եղել է «allsport24.com» ռուսալեզու սպորտային կայքի ստեղծման նախաձեռնողը[5]։
Իգոր Կոստենկոն եղել է ուկրաիներեն վիքիպեդիայի ակտիվ խմբագիր (մասնակցային անունը՝ Ig2000)[6]: Վիքիպեդիայում խմբագրելով շուրջ 2,5 տարի նա ստեղծել է 280 հոդված և կատարել է շուրջ 1600 խմբագրումներ։ Նրա գրված հոդվածներից մեկը ստացել է «լավ հոդվածի» կարգավիճակ[7]։
Սիրել է սպորտ, մասնավորապես՝ ֆուտբոլ։ Եղել է Լվով քաղաքը ներկայացնող «Կարպատի» ֆուտբոլային ակումբի երկրպագուն։
Եվրոմայդանի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգոր Կոստենկոն առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրոմայդանի ցույցներին և հանրահավաքներին։ Իգոր Կոստտենկոն սպանվել է հեղափոխական գործողությունների ընթացքում։
Նա սպանվել է 2012 թվականի փետրվարի 20-ին Կիևում։ Նրա դիակը հայտնաբերվել է համալսարանական փողոցի վրա։ Իգորը ստացել է երկու փամփուշտ՝ մեկը գլխին, իսկ մյուսը կրծքավանդակին։ Բացի այդ նա հայտնաբերվել է կոտրված ոտքով։
Տարվա վիքիպեդիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 10-ին Լոնդոնում ընթացող Վիքիմանիա համաժողովի փակման արարողության ընթացքում Վիքիպեդիայի համահեղինակ Ջիմմի Ուելսը Իգոր Կոստենկոյին ճանաչեց տարվա վիքիպեդիստ[8][9]։
2014 թվականի սեպտեմբերի 13-ին Ջիմմի Ուելսը մրցանակը հանձնեց Իգորի ծնողներին՝ անձամբ մեկնելով Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента України № 660/2014 Про відзначення державними нагородами України Archived 2015-01-29 at the Wayback Machine.
- ↑ Львів у жалобі: слава Героям і вічная їм пам’ять! // Львівська пошта, 22.02.2014
- ↑ Оксана Чорній. Герої Небесної Сотні із Зубреця // Нова доба. — 2014. — № 9 (28 лют.). — С. 5.
- ↑ Тисячі львівських студентів вшанували колегу, який загинув на Євромайдані (фото) Archived 2014-02-25 at the Wayback Machine. // 20 хвилин, 20.02.2014
- ↑ Ігор Костенко. Журналіст «Спортаналітика» героїчно загинув. Вічна пам’ять
- ↑ «Користувач:Ig2000» (ուկրաիներեն)։ 2015-11-20
- ↑ На Майдані загинув вікіпедист Ігор Костенко // Блог Вікімедіа, 24.02.2014.
- ↑ Загиблого на Майдані Ігоря Костенка назвали вікіпедистом року // MediaSapiens, 11.08.2014.(ուկր.)
- ↑ Britons trust Wikipedia 'more than the news' Archived 2014-11-29 at the Wayback Machine. // AFP, 10.08.2014 (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իգոր Կոստենկո կատեգորիայում։ |
|