Ֆելիքս Նարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Նարտի
անգլ.՝ Felix Nartey
Դիմանկար
ԾննդավայրՏեմա
Քաղաքացիություն Գանա
ԿրթությունԿենտրոնական համալսարանական քոլեջ, Անհալտի համալսարան և Pope John Senior High School and Minor Seminary?
Մասնագիտությունձեռնարկատեր և բանկիր
Զբաղեցրած պաշտոններհամայնքային ղեկավար, կազմակերպության հիմնադիր և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Felix Nartey[2] Վիքիպահեստում

Ֆելիքս Նարտի (, Տեմա), գանացի սոցիալական ձեռնարկատեր, ազատ գիտելիք տարածող։ 2017 թվականի օգոստոսին Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմմի Ուելսը Վիքիմանիայի ժամանակ Ֆելիքսին հայտարարել է Տարվա վիքիպեդիստ[3][4]։ Ֆելիքս Նարտին հանդիսանում է Գանայի Creative Commons կազմակերպության ղեկավարն ու համահիմնադիրը, ինչպես նաև Open Foundation West Africa-ի (Արևմտյան Աֆրիկայի բաց հիմնադրամ) համահիմնադիր[5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Նարտին ծնվել է Գանայի Տեմա քաղաքում[8]։ 2008 թվականին ավարտել է Հովհաննես պապի անվան ավագ դպրոցը, 2013 թվականին՝ Գանայի Կենտրոնական համալսարանը՝ ստանալով բանկային գործ և ֆինանսներ մասնագիտությամբ բակալավրի աստիճան, 2017 թվականին Անհալտի կիրառական գիտությունների համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան[4][9]։ Գանային Կենտրոնական համալսարանում ուսանելուն զուգահեռ նշանակվել է Google Student Ambassador (Գուգլի ուսանող-դեսպան)։ Այս պաշտոնը մեծացրել է նրա հետաքրքրությունը տեխնոլոգիայի նկատմամբ[4][10]։

Կրթական աստիճան ստանալուց հետո նա աշխատել է բանկում, ինչպես նաև որպես կամավոր հանդես է եկել տարբեր կազմակերպություններում[8]։ Նարտին եղել է Գանայի Վիքիմեդիա համայնքի ղեկավարը[11][12][13]։ Հետագայում նա համահիմնադրել է Open Foundation West Africa շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի նպատակն է խրախուսել ազատ արտոնագրի ներքո բովանդակության ստեղծմանը[4][14][15][16]։

2017 թվականի օգոստոսից Նարտին Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիպեդիայի գրադարանի գլոբալ համակարգողն է[17], ինչպես նաև հանդիսանում է Creative Commons գլոբալ ցանցային խորհրդի անդամ[18]։

Ներդրումներ բաց շարժման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Նարտիի ելույթը Վիքիմանիա 2018 համաժողովի փակման միջոցառման ժամանակ

Նարտին միացել է Վիքիմեդիա շարժմանը 2012 թվականին[3]։ Նա բովանդակություն է ստեղծում իր հայրենի երկրի՝ Գանայի մասին և ղեկավարում է մի շարք նախաձեռնություններ՝ նպաստելու Վիքիպեդիայի խմբագրման կարևորությանը, ներառյալ GLAM-ի գործունեությունը, Վիքիպեդիայի կրթական ծրագիրը, աշխատանքներ գենդերային բացը լրացնելու ուղղությամբ, Վիքիպեդիայի գրադարանը[11][19]։

Նարտին եղել է Creative Commons գլոբալ ցանցային ռազմավարության անցման խորհրդատվական խմբի անդամ և Վիքիմեդիա շարժման ռազմավարության նախագծային հանձնաժողովի անդամ[20][21]։ Անդամակցել է նաև Firefox-ի աֆրիկյան խմբի հիմնական թիմին[8]։

Տարվա վիքիպեդիստ անվանակարգը հայտարարելիս Ջիմի Ուելսը նշեց, որ Նարտին առաջնային դեր է ունեցել Ակրայում անցկացվող Վիքի Ինդաբա 2017 2-րդ համաժողովի կազմակերպման գործում և կարևորագույն առանցքային դերակատարություն ունի Աֆրիկայի տեղական համայնքների կառուցման գործում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://en.wikipedia.org/wiki/Wikipedian_of_the_Year
  2. 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Felix_Nartey
  3. 3,0 3,1 Elsharbaty, Samir (2017 թ․ օգոստոսի 16). «Felix Nartey named Wikimedian of the Year for 2017». Wikimedia Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sanchez, Cristina (2017 թ․ սեպտեմբերի 23). «El wikipedista del año que dejó su trabajo para poner África en el mapa de internet. Noticias de Tecnología». El Confidencial (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «Chapters». CC Global Network (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «What image is Ghana's copyright law projecting?». MisBeeeWrites (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «OFWA - Team». openfoundationwestafrica.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Wiki Loves Women Team». Wiki Loves Women (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Felix Nartey». LinkedIn. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.(չաշխատող հղում)
  10. «about us». googleclubcuc.blogspot.se. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. 11,0 11,1 Mizrahi, Ruby; Elsharbaty, Samir; Kozlowski, Tomasz (2017 թ․ հունվարի 11). «Writing Ghana into Wikipedia: Felix Nartey». Wikimedia Blog. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Akpah, Prince (2016 թ․ մարտի 4). «Ghana Celebrates 15 Years Of Wikipedia». News of the South (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  13. Gargantini, Gabriele (2016 թ․ հուլիսի 3). «Esino Lario ha fatto "Modifica"». Il Post (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «WikiFundi launched to help editors contribute to Wikipedia offline». WikiFundi (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  15. Esson, Theresah (2017 թ․ ապրիլի 19). «PRAAD receives support to digitise archival information». Graphic Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  16. «Open Foundation West Africa Holds First Creative Commons Salon in Ghana». OFWA. 2017 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  17. «Felix Nartey named Wikimedian of the Year 2017». Classic Ghana (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. «creativecommons/global-network-strategy». GitHub (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. Gyesi, Zadok K. «Project created to publish information on Ghanaian women». Graphic Online (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  20. global-network-strategy: Action plan to design a model of collaboration for the future of the CC Network, Creative Commons, 2016 թ․ նոյեմբերի 29, Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին
  21. «Strategy/Wikimedia movement/2017/People/Drafting Group - Meta». meta.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  22. Wikimania 2017 Closing Ceremony (English). YouTube. 2017 թ․ օգոստոսի 13.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)