Տարվա վիքիմեդիստ, Ջիմմի Ուելսի կողմից տրվող ամենամյա մրցանակ, որը տրվում է Վիքիմանիայի ժամանակ։ Այն նախատեսված է Վիքիմեդիա շարժման մեջ ամենամեծ ներդրում ունեցող վիքիմեդիստների համար։ Մրցանակը սահմանվել է 2011 թվականին։ Մրցանակակիրներն են. Ռաուան Կենցեխանուլին (2011)[1], Ռեմի Մաթիս (2013)[2], Իգոր Կոստենկո (2014)[3], Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ (2016)[4], Էմիլի Թեմփլ-Վուդ (2016)[5]։ Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 2015 թվականին պատվավոր հիշատակվել է Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[6][7][8]։
Մինչև 2017 թվականը մրցանակը կրել է «Տարվա վիքիպեդիստ» անվանումը։
Կենցեխանուլին պարգևատրվել է Ղազախերեն Վիքիպեդիայի կայուն համայնքի հավաքագրման համար, որի արդյունքում նախկին 4 ակտիվ խմբագիրների փոխարեն Վիքիպեդիայի Ղազախերեն տարբերակն ունեցավ ավելի քան 200 ակտիվ խմբագիր։ Կտրուկ աճ գրանցվեց հոդվածների քանակի մեջ. հանագիտարանի հոդվածների թիվը հասավ 130000-ի[9][10]։ Ուելսը քննադատվել էր Կենցեխանուլիի պատճառով, քանի որ նա կապեր ուներ Ղազախստանի կառավարության հետ[10][11]
Վենսուելայից Ուելս անունով անանուն մի խմբագրի, ով աքսորվել էր հակակառավարական ցույցերի ժամանակ նկարներ հրապարակելու համար, անվանել է In pectore(լատ.)[6]
Վիքիպեդիայում առաջին միասնական մրցանանակիրներն են` ոտնձգությունների դեմ պայքարում իրենց ջանքերի և ազդեցիկ կանանց մասին լուսաբանման աճն ապահովելու համար։ Թեմփլ-Վուդը ստեղծել է գրեթե 400 հոդված և բարելավել հարյուրավոր հոդվածներ, որոնցից շատերը կին գիտնականների, կանանց առողջության և սեռական փոքրամասնությունների մասին են։
Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթը բարելավել է ավելի քան 3000 հոդվածներ, համագործակցային կարգով ստեղծել է հարթակ` կայք, ողջունելով նոր աջակիցներին և համագործակցել է կանանց խնդիրների իրազեկման բարձրացման նախագծերի, որոնցից են "WikiWomen's User Group", "WikiProject Women", և "Women in Red" նախագծերը[12]։
Նարթին ավելացրել է տեղեկատվություն իր հայրենիքի՝ Գանայի մասին և ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք միտված էին երկրում ակտիվացնելու Վիքիպեդիայի խմբագրումը[14][15]։ Ջիմի Ուելսը նշել է, որ Նարթին մեծ դերակատարում է ունեցել Գանայում երկրորդ Wiki Indaba-յի կազմակերպման գործընթացում և միտված է եղել Աֆրիկայում տեղական համայնքների ձևավորման գործընթացում։
Ֆարխադն ակտիվորեն վարում է հասարակական-կազմակերպչական աշխատանք Ռուսաստանի տարածքային լեզուներով խոսող հասարակության շրջանակում՝ դուրս գալով մայրենի թաթարերենի սահմաններից։ Ազատ տիրապետում է անգլերենին, որն արդյունքում երկար տարիների մեկուսացումից հետո նպաստում է այս հասարակությունների և ավելի լայն շարժման կամրջելուն։ Նա մտածում է հասարակության կարիքների մասին, միշտ պատրաստ է օգնել, բարեհամբույր է[16]։
2013 թվականին Էմնան համահիմնադրել է «Կարթագինա» ոչ կառավարական կազմակերպությունը[17]։ Վիքիմեդիա նախագծերում Էմնան սկսել է ներդրումներ կատարել 2013 թվականին՝ առաջին անգամ մասնակցելով Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային մրցույթին[17]։ Նա օգնել է կազմակերպել մի շարք խոշոր Վիքիմեդիա կոնֆերանսներ, ներառյալ առաջին ՎիքիԱրաբիա կոնֆերանսը։ 2018 թվականին նա ներգրավված է եղել Վիքիմանիա 2018 կոնֆերանսի ծրագրային կոմիտեում[17]։ 2016 թվականին նա միացել է Անդամագրման կոմիտեին, իսկ 2018 թվականին դարձել կոմիտեի փոխնախագահ[17]։
Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[6]։
Սաթդիփ Գիլլ
Փանջաբի Վիքիպեդիա
Գիլլի ջանքերի շնորհիվ ուսանողներն իրենց համալսարաններում խմբագրում էին Փանջաբի Վիքիպեդիան, որը շուտով դառնում է հնդկալեզու ամենարագ աճող Վիքիպեդիան[6]։
Ստեղծել է «#100wikidays» մարտահրավերը, որի ժամանակ տարբեր լեզուներով Վիքիպեդիաների վիքիպեդիստները հարյուր օր շարունակ պետք է հոդվածներ գրեն[12]։
2017
Դիեգո Գոմես
Կոլումբիացի ուսանող, որը մեղադրվում էր հեղինակային իրավունքների խախտման համար այն բանից հետո, երբ համացանցում կիսվել էր ակադեմիական հոդվածով։ Ավելի ուշ արդարացվել է[18]։
Սկսել է տարեկան նախագիծ Վիքիպեդիայում քիչ ներկայացված գիտնական/ինժեներների մասին հոդվածների ավելացման շուրջ։ Նախագիծը կիսով չափ իրականացված է՝ ստեղծելով ահռելի դրական արձագանքներ Թվիթերում[20]։