Ռաուան Կենցեխանուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուան Կենցեխանուլի
ղազ.՝ Рауан Кенжеханұлы
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1979(1979-05-01) (44 տարեկան)
ԾննդավայրԱրևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ղազախստան
Կրոնիսլամ և սուննի իսլամ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարան և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ
ԿուսակցությունՆուր Օտան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbilimland.kz
 Rauan Kenzhekhanuly Վիքիպահեստում

Ռաուան Կենցեխանուլի (ղազ.՝ Рауан Кенжеханұлы, մայիսի 1, 1979(1979-05-01), Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ ձեռնարկատեր և հասարակական կազմակերպությունների ակտիվիստ, որը 2011 թվականի օգոստոսին ճանաչվել է տարվա առաջին վիքիպեդիստը՝ Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից՝ Վիքիմանիայի ժամանակ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցեխանուլին ծնվել է 1979 թվականի մայիսի 1-ին Արևելյան Ղազախստան մարզում։ 2001 թվականին ավարտել է Ալմաթիի համալսարանը (Աբայ Կունանբաևի անվան)՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան։

2005-2006 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում որպես Ղազախստանի դեսպանատան մամուլի քարտուղար և մշակութային և հումանիտար համագործակցության բաժնի պետ[2]։

Համալսարանում սովորելու տարիներին եղել է «Բանավեճի ազգային կենտրոն» հասարակական հիմնադրամի ծրագրերի համակարգողը և Ղազախստանի «Խաբար» ազգային հեռուստաալիքի «Ազամաթ» երիտասարդական հեռուստածրագրի գլխավոր խմբագիրը։ «Խաբար»-ին միանալուց հետո դարձել է տնտեսական դիտորդ և Ռուսաստանի Դաշնությունում Ազգային հեռուստաընկերության Մոսկվայի բյուրոյի ղեկավարը[3]։

2010 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մեկամյա պրակտիկա անցնելու Հարվարդի համալսարանում, որտեղ նույն թվականի աշնանը «Մեդիան, Քաղաքականությունը և Իշխանությունը թվային դարաշրջանում» դասընթացն ավարտելուց հետո առաջին անգամ հետաքրքրվել է Վիքիպեդիայի խմբագրմամբ[4]։ Նույն տարում 2010-2011 թվականներին նշանակվել է Weatherhead միջազգային հարաբերությունների կենտրոնի անդամներից մեկը[5]։ Ավելի ուշ հիմնադրել է WikiBilim շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի նպատակն է ընդլայնել ղազախերենով անվճար տեղեկատվության հասանելիությունը համացանցում[4]։ 2014 թվականին նշանակվել է Կզըլ-Օրդայի մարզի նահանգապետի տեղակալ[6]։

Նաև եղել է Եվրասիական արտաքին գործերի խորհրդի հիմնադիր տնօրենը, որը պաշտոնապես հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Ղազախստանի կառավարության դրամաշնորհով[7][8]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին նա հիմնել է Բիլիմ հիմնադրամ շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ստեղծել դեռահասների ինքնասպանությունների կանխարգելման և կենսահմտությունների զարգացման ազգային ծրագիր։

2017 թվականին նշանակվել է «ԲՈՒՀ-ի համար 100 դասագիրք ղազախերեն թարգմանելու» ազգային նախագծի հանձնաժողովի ղեկավար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Williams, Christopher (2012 թ․ դեկտեմբերի 24). «Wikipedia co-founder Jimmy Wales restricts discussion of Tony Blair friendship». The Telegraph. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  2. https://www.linkedin.com/in/rauan-kenzhekhanuly-b168b724/html
  3. «About us». WikiBilim. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. 4,0 4,1 Davis, LiAnna (2012 թ․ օգոստոսի 22). «First Ever "Wikipedian of the Year" Motivated by HKS Course». Harvard University John F. Kennedy School of Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  5. «Weatherhead Center welcomes 2010-11 fellows». Harvard Gazette. 2010 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  6. Michel, Casey (2015 թ․ ապրիլի 2). «Wikipedia Founder Distances Himself from Kazakhstan PR Machine». EurasiaNet. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  7. Green, Chris (2015 թ․ փետրվարի 19). «Jack Straw criticised for accepting part-time job paid for by Kazakhstan». The Independent. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  8. «About». Eurasian Council on Foreign Affairs. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուան Կենցեխանուլի» հոդվածին։