Jump to content

Սուսաննա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսաննա Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1949(1949-08-26) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1986)
Մասնագիտությունգիտնական, հասարակական գործիչ և Վիքիպեդիստ
ԱշխատավայրԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՎիքիպեդիա և կրթություն խումբ
 Susanna Mkrtchyan Վիքիպահեստում

Սուսաննա Միհրանի Մկրտչյան (օգոստոսի 26, 1949(1949-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, վիքիպեդիստ, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական-հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ (2013 թվական)[2], տեխնիկական գիտությունների թեկնածու[3]։ 2015 թվականին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսի կողմից արժանացել է Տարվա վիքիպեդիստ պատվավոր կոչմանը[4]։ Մտահղացել և իրականության է վերածել վիքիճամբարների, վիքիակումբների նախագծերի տեսլականը[5]։ 2015 և 2016 թվականներին Վիքիճամբար նախագիծը ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ»[6]։ 2018 թվականին Սուսաննա Մկրտչյանն ընտրվել է Համաշխարհային Վիքիպեդիա և օգտվողների կրթական խմբի փոխնախագահ[7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա Մկրտչյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ 1956-1964 թվականներին սովորել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցում։ 1964-1966 թվականներին ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան այն ժամանակ ֆիզմաթ թեքումով դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1966-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կիբեռնետիկա բաժնում: Համալսարանն ավարտելուց հետո 1971 թվականին նա աշխատանքի է անցել Մերգելյանի ինստիտուտում։1977 թվականին նա տեղափոխվել է ՀԽՍՀ Պետպլանի հաշվողական կենտրոն, որտեղից 1984-1986 թվականներին գործուղվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համակարգային հետազոտությունների ինստիտուտ և մասնակցել «ԻՆԵՍ» տվյալների բազաների կառավարման համակարգի մշակման աշխատանքներին։ Այդ ընթացքում մշակել է Տվյալների բազա-օգտվող ինտերֆեյսը Վլադիմիր Արլազարովի ղեկավարությամբ, որի համար 1986 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում[3]։

Ընդհանուր գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտատեխնիկական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական գործունեությունը սկսել է Ս. Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ծրագրավորող, այնուհետև աշխատել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, սկզբում խմբի ղեկավար, այնուհետև ղեկավարել է Ավտոմատացված տվյալների բանկերի բաժինը։ 2010 թվականից աշխատում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող[3]։

Վիքի կամավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիա ուսուցման համագործակցության հանդիպումը Երևանի Այբ դպրոցում, Հայաստան, 2017 թվականի հունիսի 2-4[9]

2010 թվականից Սուսաննա Մկրտչյանը սկսել է խմբագրել Վիքիպեդիայում։ Նա, լինելով գիտության ոլորտում, նկատել է, որ Վիքիպեդիան կարող է գիտնականների համագործակցության միջավայր ստեղծել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանի և արտերկրի միջև։ 2011 թվականին նա մասնակցել է Հայֆայում (Իսրայել) կայացած Վիքիպեդիա Հիմնադրամի Վիքիմանիա ամենամյա համաժողովին[10] և Հիմնադրամի ներկայացուցիչների հետ խոսել հայաստանյան մասնաճյուղ ունենալու մասին։ 2013 թվականի մայիսին 14-ին հիմնադրվել է Վիքիմեդիա Հայաստան ՀԿ կազմակերպությունը[11][12][13]։

Սուսաննա Մկրտչյանը Վիքիպեդիայի բնագավառում մի քանի կրթական նոր գաղափարների հեղինակ է, որոնք համաշխարհային բարձր գնահատականի են արժանացել[12][14][15]։ Սուսաննա Մկրտչյանի մտահղացած նախագծերից Վիքիճամբար նախագիծը, որն առաջին անգամ հաջողությամբ փորձաշրջան է անցնել Հայաստանում, 2014 թվականին ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ», իսկ 2016 թվականին Վիքիակումբ նախագիծն է ճանաչվել «Տարվա ամենացնցող նախագիծ»։ Վիքիճամբար և Վիքիակումբ նախագծերը դարձել են հայկական բրենդ։

Հայաստանում Վիքիմեդիա շարժման մասսայականացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության շնորհիվ[16][17][18] 2016 թվականի օգոստոսին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների ամենամյա հինգերորդ համաժողովը կազակերպվել է Հայաստանում, Դիլիջանի միջազգային դպրոցում[14][19]։

  • Տարվա վիքիպեդիստ պատվավոր հիշատակում, 2015 թվական Վիքիմանիա (միջոցառումը կայացել է Մեքսիկայում)[4][20][21]
  • «Վիքի ամենացնցող նախագիծ», որը շնորհվել է Սուսաննա Մկրտչյանի համահեղինակած «Վիքիճամբար» (2014) և «Վիքիակումբ» (2016) նախաձեռնություններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://diff.wikimedia.org/2015/07/31/wikipedians-of-the-year-2015/
  2. «Շուտով Հայաստանում կստեղծվի Վիքիմեդիա».
  3. 3,0 3,1 3,2 Institute for Informatics and Automation Problems of NAS RA. Susanna Mkrtchyan
  4. 4,0 4,1 Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին
  5. Վիքիպեդիա. Շտապ օգնությունից արագ
  6. «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  7. Wikipedia & Education User Group/User Group election 2018-2020/Results
  8. «Wikipedia: uno strumento per cambiare l'ecosistema formativo». Wikimedia Italia (իտալերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. Wikipedia & Education User Group
  10. «Wikimania 2011 • Haifa, Israel. August 4–7, 2011».
  11. «ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ».
  12. 12,0 12,1 Susanna Mkrtchyan is a grandmother on a mission
  13. «First Wiki conference in Armenia slated for September 8-9». telecom.arka.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. 14,0 14,1 Կատրին Մաեր. «Հայկական վիքիճամբարները բացառիկ են»
  15. правды», Юлия ДИВЕЕВА | Сайт «Комсомольской (2018 թ․ դեկտեմբերի 11). «Викимедиа РУ выложила новую книгу "Открытое наследие"». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. ««ՎԻՔԻՊԵԴԻԱՆ» ԵՊՀ-ՈՒՄ. ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆՆԵՐՆ ԵՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. «Հայերեն Վիքիպեդիան զարգանում է` միացեք, խմբագրեք». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. «Հայալեզու վիքիպաշարները համալրվում են, բայց դեռ շատ անելիք կա - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  19. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների հինգերորդ ամենամյա հավաքը կգումարվի օգոստոսի 27-29-ը UWC Dilijan քոլեջում(չաշխատող հղում)
  20. «Հայերեն Վիքիպեդիան ընդօրինակման լավագույն փորձ է գործընկերների համար. հարցազրույց 2015-ի «Տարվա վիքիպեդիստ»-ի հետ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  21. «Տարվա վիքիպեդիստը հայ է». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Մկրտչյան» հոդվածին։