Վիքիակումբ
Վիքիակումբ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող հեղինակային նախագիծ։ Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում գործել է «Վիքիմեդիա Հայաստանի» հիմնադրած երկու տասնյակից ավելի վիքիակումբ[1]։ Ներկայումս Հայաստանի տարածքում գործում է ինը վիքիակումբ։
2016 թվականին Վիքիակումբ նախագիծը «Վիքիմանիա» համաժողովի ժամանակ ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ» (անգլ.՝ The Coolest Project)[2][3]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է։ Թեև դրա հիմնական այցելուները դպրոցականներն ու երիտասարդներն են, սակայն կազմակերպությունը խթանում է նաև մեծահասակների ընդգրկումը։
Վիքիակումբ հաճախողները համակարգողի օգնությամբ սովորում են աշխատել հայերեն վիքիպեդիայում և մյուս քույր նախագծերում։ Համակարգողը այցելուներին սովորեցնում է խմբագրման հիմնական կանոնները, հետևում նրանց ստեղծած հոդվածներին։
Վիքիակումբների հիմնադրումը կարևոր է հատկապես գյուղական համայնքներում, որտեղ երեխաներն ունեն սահմանափակ հետաքրքիր զբաղմունքներ[1]։
Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Մաերը Դիլիջանում անցկացված Wikimedia CEE Meeting 2016-ի ժամանակ նշել է, որ հայկական վիքիհամայնքի իրականացրած Վիքիճամբար և Վիքիակումբ նախագծերը եզակի են ամբողջ աշխարհում, և մյուս համայնքները դիտում են Հայաստանը՝ որպես այս ոլորտի առաջատար և ընդօրինակման մոդել[4]։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիակումբի հիմնական նպատակն է դպրոցականներին և համայնքի այլ անդամներին մասնակից դարձնել Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի խմբագրմանը, պայմաններ ստեղծել նրանց ազատ ժամանակն օգտակար և արդյունավետ դարձնելու համար։
Վիքիակումբում խմբագիրները ոչ միայն զարգացնում են հայերեն վիքիպեդիան, այլև ինքնակրթվում են և կատարելագործվում[1]։
Հայաստանի և Արցախի վիքիակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալավերդու վիքիակումբի ծննդյան 1-ին տարեդարձին նվիրված ինտելեկտուալ մրցույթ
- Ստեփանակերտի վիքիակումբ
- Սպիտակի ակումբականները «Վիքին սիրում է հուշարձաններ» նախագծի ընթացքում
- Նոյեմբերյանի ավագ դպրոցի վիքիակումբի բացման արարողությունը
- Արևածագի վիքիակումբ
- Վանաշենի վիքիակումբ
- Քարվաճառի վիքիակումբ
- Վարդենիկի վիքիակումբի 1-ամյակ
- Վորքշոփ Չարենցավանի վիքիակումբում
- Գորիսի վիքիակումբի անդամների վորքշոփը Ակսել Բակունցի տուն-թանգարանի այգում
- Հացիկի վիքիակումբի մեկ տարին
- Կողբի վիքիակումբ․ արշավ դեպի Սրանոցի կամուրջ
- Դդմաշենի վիքիակումբ, Լեզվի միջազգային օր
- Ջերմուկի վիքիակումբի բացման արարողության մասնակիցները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Նախագծեր/Վիքիակումբներ — Վիքիմեդիա Հայաստան». am.wikimedia.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Katherine Maher: "Armenian Wikicamps and Wikiclubs are unique"». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Վիքիակումբ Գյումրիում». «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Տողում գործում է վիքի ակումբ». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2017-03-27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Տավուշի մարզում յոթ Վիքիակումբ է բացվել». Azat TV. 2019 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Տավուշի մարզի տարբեր համայնքներում յոթ նոր Վիքիակումբ է բացվել». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Khanumyan, Ernest (2024-11-24). ««Վիքիակումբն» Իջևանում․ նոր հնարավորություն երիտասարդներին». Tavush Media | Տավուշ Մեդիա. Վերցված է 2024-11-25-ին.