Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
'ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ' | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1957 |
Տնօրեն | Հրաչյա Աստծատրյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | Երևան, Պարույր Սևակի 1, 0014 |
Կայք | Պաշտոնական կայք |
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ), Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ու գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ուղղված գիտահետազոտական ինստիտուտ[1]։
ԻԱՊԻ-ն հիմնադրվել է 1957թվականին որպես ՀՀ ԳԱԱ և Երևանի Պետական Համալսարանի հաշվողական կենտրոն։ ԻԱՊԻ-ն Հայաստանում համակարգչային գիտության զարգացման և նրա կիրառությունների բնագավառներում նշանակալի ներդրում է ունեցել։ Այն ստեղծել է կիրառական մաթեմատիկայի բազմաշերտ բնագավառների մասնագետների դպրոց։
1963 թվականից ԻԱՊԻ-ն հրատարակում է «Համակարգչային գիտության մաթեմատիկական խնդիրները» գիտական հետազոտությունների ժողովածուն։
1994 թվականին ԻԱՊԻ-ում նախագծվել, ստեղծվել և այժմ հաջողությամբ գործարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը (ASNET-AM): Այն սպասարկում է Հայաստանի տարբեր բնակավայրերում գործող հետազոտական և կրթական կազմակերպությունների ավելի քան 65 ցանցեր։
Ինստիտուտը 1997 թվականից ի վեր, երկու տարին մեկ, կազմակերպում է «Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT) միջազգային գիտաժողովը, որը նպաստում է ինֆորմատիկայի ժամանակակից ճյուղերի զարգացմանը Հայաստանում[2]։ 2004 թվականին ինստիտուտում գործարկվեց "Արմկլաստեր" սուպերկոմպյուտերը[3]։ Նույն թվականից ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում։ ԻԱՊԻ-ն համագործակցում է միջազգային և տեղական գիտական և կրթական մի շարք հաստատությունների հետ EU FP, UNDP, CRDF, ISTC, NATO և այլ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ տարվող գլոբալ համագործակցության շրջանակներում։ Ազգային մակարդակով ԻԱՊԻ-ն բազմաթիվ թեմատիկ ծրագրեր է իրականացնում առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ։
Գիտական և կիրառական հետազոտությունների հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավտոմատների տեսություն, ինքնակազմակերպված ցանցեր և կիրառություններ
- Ալգորիթմների տեսություն և ծրագրերի ավտոմատ սինթեզ
- Մաթեմատիկական տրամաբանություն և կիրառություններ
- Կիրառական ծրագրային համակարգեր
- Դիսկրետ անալիզ և ճանաչողություն
- Հակադարձ կոմբինատոր խնդիրներ և ալգորիթմներ
- Գրաֆների հատուկ ներկումներ
- Գրաֆների տեսության էքստրեմալ խնդիրներ
- Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարություն
- Հուսալիության սկզբունքը ինֆորմացիայի տեսությունում
- Մաթեմատիկական և կիրառական վիճակագրություն
- Բազմամասշտաբ ֆիզիկա-քիմիական ընթացքների մոդելավորում
- Թվային ազդանշանների և պատկերների մշակման համակարգեր
- Պատկերների մշակման կրիտիկական տեխնոլոգիաներ
- Սխալներ ուղղող կոդեր և ինֆորմացիայի անվտանգության խնդիրներ կապված ամպային կիրառությունների հետ
- Վերջավոր դաշտերի վրա բազմանդամներ, սիմետրիկ շիֆրերի նախագծում և անալիզ
- Մաթեմատիկական մոդելավորում և տարաբաշխված համակարգեր
- Իմացական ալգորիթմներ և մոդելներ
- Հեռահար մոնիտորինգի և վերահսկողության համակարգեր
- Դինամիկ համակարգեր և ցանցեր
- Ցանցային և ամպային ծառայություններ
- Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր
- Գիտաչափություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hrachya Astsatryan, Vladimir Sahakyan, Yuri Shoukourian, Jack Dongarra, Pierre-Henri Cros Strengthening compute and data intensive capacities of Armenia(անգլ.) // 2015 14th RoEduNet International Conference - Networking in Education and Research (RoEduNet NER). — Craiova, Romania: IEEE, 2015. — С. 28–33. — ISBN 9781467381796. —
- ↑ «Science and Technology Convergence Forum 2019» (անգլերեն)։ Science and Technology Convergence Forum 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին։ Վերցված է 2019 թ․ մարտի 31
- ↑ «В Армении создан суперкомпьютер -»։ ИА REGNUM։ Վերցված է 2019 թ․ մարտի 31