Էմիլի Թեմփլ Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Թեմփլ Վուդ
անգլ.՝ Emily Temple-Wood
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1994(1994-05-24)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի Լոյոլայի համալսարան[2], The Avery Coonley School?[3], Midwestern University?[4] և Chicago College of Osteopathic Medicine?
ՄասնագիտությունWikimedian in residence, կենսագիր, գրող և բժիշկ
ԱշխատավայրNational Institute for Occupational Safety and Health?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքemilytemplewood.com
 Emily Temple-Wood Վիքիպահեստում

Էմիլի Թեմփլ Վուդ (անգլ.՝ Emily Temple-Wood մայիսի 24, 1994(1994-05-24)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)[6], անգլերեն Վիքիպեդիայի խմբագիր է, որը մասնակցում է այս նախագծին Keilana անունով և հայտնի է Վիքիպեդիայում գենդերային կողմնակալության հետևանքների դեմ պայքարի իր ջանքերով, հատկապես կանանց մասին հոդվածներ ստեղծելու միջոցով։ Նա Ջիմի Ուելսի կողմից՝ 2016 թվականի հունիսի 24-ին Վիքիմանիայում ճանաչվել է 2016 թվականի Վիքիմեդիական մրցանակի դափնեկիր (Ռոզի Ստեֆենսոն-Գուդքնայթի հետ համատեղ) ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Թեմփլ Վուդը Լորա Թեմփլի և Էնդրյու Վուդի դուստրն է[7], Էմիլի Թեմփլ Վուդն այցելել է Էյվերի Կունլի դպրոց Դաուներս Գրոուվ, Իլինոյս[8]։ «Wired for 2017» հոդվածում նա նկարագրվել է որպես «սովորական աշակերտուհի, որը հրաժարվել է հավատարմության երդում տալ, քանի որ մտածել է, որ երեխաներին հավատարմության երդում տալու գաղափարը տարօրինակ է թվում»[9]։ Նա հաղթել է դու Փեյջ օկրուգի Spelling Bee մրցույթում 2008 թվականին[10]։ Այս հաղթանակը հանգեցրել է նրան, որ Էմիլին մասնակցել է Scripps National Spelling Bee-ին նույն տարում[11], որտեղ մնացել է մինչև քառորդ եզրափակիչ[12][13] և զբաղեցրել է 46-րդ տեղը։ 2008 թվականի հունիսին կայացած մրցումներից հետո նա մրցանակ ստացավ Իլինոյսի նահանգի այն ժամանակվա նահանգապետ Փեթ Քուինի կողմից՝ Spelling Bee տարածաշրջանային այլ չեմպիոնների հետ միասին[14]։ Էմիլին շարունակել է այցելել Դաուներս Գրոուվ Հյուսիսային միջնակարգ դպրոց, որտեղ եղել է խոսքի թիմի անդամ։ Այս թիմը նվաճել է չորս մեդալ,որոնցից մեկը՝ առաջին տեղի համար, Իլինոյսի դպրոցի 2011 թվականի պետական ժողովի ժամանակ Պեորիայում[15]։ Որպես ավագ՝ նա ընդգրկվել է 2012 թվականի «երկու լավագույն տոկոսի» շարքում[7]։ 2016 թվականի մայիսին Էմիլին ավարտել է Չիկագոյի Լոյոլայի համալսարանը՝ ստանալով մոլեկուլային կենսաբանության և արաբական ու իսլամական հետազոտությունների աստիճան։ 2016 թվականի աշնանը նա ուսումը սկսել է Չիկագոյի բժշկական դպրոցում[16][17]։

Կամավորական աշխատանք Վիքիպեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Թեմփլ Վուդը ազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վիքիպեդիայում կին գիտնականների մասին հոդվածներ գրելուց հետո, ինչպես նաև Վիքիպեդիայի կին խմբագիրների ներգրավման ակտիվության պատճառով։ Վիքիպեդիայում Էմիլիի առաջին խմբագրումը կատարվել է 2005 թվականին՝ 10 տարեկան հասակում[18], իսկ 12 տարեկանում արդեն բովանդակային ներդրում է կատարել նախագծում[19], և նույն տարիքում առաջին անգամ առցանց հետապնդումների է ենթարկվել Վիքիպեդիայում իր ներդրման պատճառով[20]։ Ավագ դպրոցում սովորելով՝ նա սկսել է կին գիտնականների հանրահռչակումը[21]։ 2007 թվականին Էմիլին դարձել է Վիքիպեդիայի ադմինիստրատոր և (2018 թվականից) նույնպես եղել է կայքի արբիտրաժային կոմիտեի անդամ[22]։ 2012 թվականին դարձել է Women Scientists թեմատիկ վիքի նախագծի համահիմնադիրը անգլերեն Վիքիպեդիայում[23]. այդ ժամանակից ի վեր նա հարյուրավոր հոդվածներ է գրել գիտության մեջ կանանց մասին[24]։ Խմբագրելով «Keilana» մականունով[25]՝ նա նկատել է, որ թագավորական գիտական հասարակության միայն մի քանի կին-անդամների մասին են եղել Վիքիպեդիայից հոդվածներ, և սկսել է նման հոդվածներ ստեղծել։ Ավելի ուշ Էմիլին Վիքիմեդիա հիմնադրամին պատմել է, որ երբ նա առաջին անգամ նկատել է դա, «զայրացել է և նույն գիշերը հոդված է գրել»։ Ես բառացիորեն նստած էի հանրակացարանի միջանցքում, մինչև գիշերվա ժամը 2-ը, մինչև ես գրեցի գիտության մեջ կնոջ մասին առաջին հոդվածը»[26][27]։ «Ամենից շատ Էմիլին հպարտանում է Ռոզալին Սքոթի՝ առաջին աֆրոամերիկուհու մասին հոդվածով, որը դարձել է կրծքային վիրաբույժ[28]։

Թեմփլ-Վուդը նաև վիքի-մարաթոններ է անցկացրել թանգարաններում և գրադարաններում՝ Վիքիպեդիայում կանանց գիտնականների թիվն ավելացնելու նպատակով[29]։ 2015 թվականի հոկտեմբերին նա The Atlantic-ին պատմում է որ, որ այնտեղ հայտնաբերվել են 4400 կին գիտնականներ, որոնք գրված չեն Վիքիպեդիայում, չնայած նրանցից յուրաքանչյուրը բավականին նշանակալից էր[30]։ 2016 թվականի մարտին նա միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է համացանցում սեռական ոտնձգությունների նկատմամբ իր մոտեցման շնորհիվ, որոնց նա ենթարկվել է։ Ի պատասխան յուրաքանչյուր նման նամակի, որը նա ստացել է, նա պլանավորում է Վիքիպեդիայում հոդված ստեղծել կին գիտնականի մասին[31][32][33][34]։ «Իմ մոտիվացիան այն է, որ հալածանքից տառապող հիասթափությունը ինչ-որ արդյունավետ բան լինի»[35]։ 2016 թվականի մայիսին նա The Fader-ին ասել էր, որ «որպես վիքիպեդիստուհի՝ ես բնական կերպով արձագանքում եմ թեմայի լուսաբանման բացին՝ սկսել համապատասխան նախագիծը, այնպես, ինչպես ես արել եմ «կին գիտնականներ» նախագծի դեպքում։ Պատմական պատմություններում գերակշռում են տղամարդիկ, և այն փաստը, որ կանանց կենսագրությունները ներառված են Վիքիպեդիայում, կարող է դառնալ կանանց պատմության մեջ վերադարձնելու միջոց»[36]։

2016 թվականին կատարված աշխատանքի համար Էմիլի Թեմփլ Վուդը Ռոզի Սթիվենսոն-Գուդքնայթի հետ համատեղ հռչակվել է Տարվա վիքիպեդիստ[37]։

Գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմփլ Վուդը Վիքիմեդիայի, Կոլումբիայի շրջանի, Վիքիմեդիա թաղամասի հիմնադրամի փոխնախագահն է, ինչպես նաև իրենց տնօրենների խորհրդի անդամ[38]։ Նա նաև «Wiki Project Mad» հիմնադրամի խորհրդի անդամ է[39] և Աշխատանքի անվտանգության և հիգիենայի ազգային ինստիտուտում Վիքիպեդիստ է ըստ բնակության վայրի[40]։

Քեյլենի էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աարոն Հալֆեյքերը, OpenSym 17 միջազգային սիմպոզիումի բաց համագործակցության ժամանակ, ներկայացրեց «Վիքիպեդիայի որակի դինամիկայի ինտերպոլյացիա և Կեյլանայի էֆեկտի ցուցադրում» հոդվածը Թեմփլ Վուդի անվան ֆենոմենի վերաբերյալ[41][42]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emily; Temple-Wood Rewriting the History of Women in Science(անգլ.) // Scientific American : magazine. — Springer Nature, 2017. — Т. 317. — № 3. — С. 70—71. — doi:10.1038/scientificamerican0917-70 — PMID 28813402.
  • Temple-Wood, Emily Facebook Nation. — 2014.
  • Temple-Wood, Emily. Exploring the Role of Raw in the Embryonic Nervous System.(չաշխատող հղում)
  • Emily; Temple-Wood It’s Time These Ancient Women Scientists Get Their Due(անգլ.) // Nautilus : journal. — 2016. Reprinted in The Best American Science and Nature Writing 2017. Jahren, Hope, editor. Boston. 9781328715517. OCLC 1004672002.
  • Diane; Silva Regulation of Gonad Morphogenesis in Drosophila melanogaster by BTB Family Transcription Factors(անգլ.) // PLOS One : journal. — 2016. — Т. 11. — № 11. — С. e0167283. — doi:10.1371/journal.pone.0167283 — PMID 27898696.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://twitter.com/keilanawiki/status/724317244789035008
  2. http://nymag.com/thecut/2016/03/one-biologist-has-a-great-response-to-harassment.html
  3. http://abc7chicago.com/archive/6170351/
  4. https://www.wired.com/2017/02/one-womans-brilliant-fuck-you-to-wikipedia-trolls/
  5. https://blog.wikimedia.org/2016/06/24/wikipedians-of-the-year/
  6. «Emily (User:Keilana)». Twitter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  7. 7,0 7,1 Sersland, Melissa. «10 Seniors Named to Downers Grove North's Top Two Percent». Patch.com.
  8. Wamble, Michael (2006 թ․ փետրվարի 23). «Three Kids Outwit, Outlast and Outspell Opponents». Daily Herald. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  9. McMillen, Andrew (2017 թ․ փետրվարի 6). «One Woman's Brilliant "Fuck You" to Wikipedia Trolls». WIRED (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  10. McKendrick, Eva (2008 թ․ մարտի 4). «13-year-old going to National Spelling Bee». Naperville Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  11. «Could You Use it in a Sentence, Please?». ABC 7.
  12. Mathie, Frank (2008 թ․ հունիսի 2). «8th-grade spellers represent Chicago area». ABC 7. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  13. (May 30, 2008). National Spelling Bee (Image), Houston Chronicle («Emily Temple-Wood, 14, of Downers Grove, Ill., celebrates making it through the second round.»)
  14. «Avery Coonley Students Honored by Lieutenant Governor Pat Quinn». Avery Coonley School. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. «In June, Temple-Wood was recognized along with the other regional champions in a ceremony with Lieutenant Governor Pat Quinn at the Abraham Lincoln Presidential Library in Springfield.»
  15. District 99. «Speech Team at North High School in Downers Grove Places Eighth, Receives Four State Medals». TribLocal. Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. Avenant, Michelle (2016 թ․ մարտի 30). «Wikipedian writes woman scientist's biography whenever she is harassed». ITWeb. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  17. Sayo, Charlene (2016 թ․ մայիսի 26). «Emily Temple-Wood: 'If her name survived this long, that's a huge indicator of her importance.'». Rabble.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  18. Hussain, Netha. «Countering the Systemic Bias on Wikipedia: An Interview With Emily Temple-Wood». The Huffington Post.
  19. Sanghani, Radhika (2016 թ․ մարտի 14). «Student praised for tackling 'sexist Wikipedia' by creating page for female scientist every time she's trolled». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  20. Simmons, Andy. «This Victim of Cyber-Bullying Is Confronting Misogynists in the Coolest Way». Reader's Digest. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  21. Huang, Keira (2013 թ․ օգոստոսի 11). «Wikipedia fails to bridge gender gap». South China Morning Post. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  22. Կաղապար:Cite arxiv
  23. Akst, Jef (2016 թ․ մարտի 10). «Student Fights Harassment with Wikipedia». The Scientist. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  24. Lee, Newton Google It: Total Information Awareness.
  25. Sherriff, Lucy (2016 թ․ մարտի 14). «Student Emily Temple-Wood Writes A New 'Women In Science' Wikipedia Entry Every Time She's Harassed». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  26. Lutkin, Aimee (2016 թ․ մարտի 10). «A Biologist Is Writing a Wikipedia Article About a Woman Scientist For Every Harassing Email She Gets». Jezebel. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  27. Chang, Rita (2013 թ․ հոկտեմբերի 11). «Emily Temple-Wood: A cool Wikipedian on a big mission». Blog.wikimedia.org. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  28. «Female scientist fights harassment with Wikipedia». BBC. 2016 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  29. Cohen, Noam (2014 թ․ մարտի 19). «Warming Up to the Culture of Wikipedia». The New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  30. Paling, Emma (2015 թ․ հոկտեմբերի 21). «Wikipedia's Hostility to Women». The Atlantic. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  31. Gibson, Caitlin (2016 թ․ մարտի 11). «How one young female scientist decided to cope with online harassment». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  32. Mosbergen, Dominique (2016 թ․ մարտի 10). «For Every Sexist Email She Gets, This College Student Will Pen a Wikipedia Entry About a Woman Scientist». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  33. El Asri, Lucía (2016 թ․ մարտի 9). «Esta 'wikipedista' está poniendo a las científicas en el lugar que se merecen». eldiario.es (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  34. Winkel, Sarah (2016 թ․ մարտի 10). «Pour chaque mail sexiste reçu, elle crée la page Wikipédia d'une scientifique». 7sur7 (ֆրանսերեն). Persgroep Digital. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  35. Oakes, Kelly (2016 թ․ մարտի 10). «This Student Adds A Woman In Science To Wikipedia Every Time She's Harassed Online». BuzzFeed. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  36. Cliff, Aimee (2016 թ․ մայիսի 26). «These Innovators Are Making Tech Better For Everyone». The Fader. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  37. «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year». Wikimedia Foundation. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  38. «Board of Directors». Wikimedia DC. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  39. «Board members». Wiki Project Med Foundation. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  40. Temple-Wood, Emily (2015 թ․ մայիսի 19). «A Wikipedian-in-Residence and the US government join forces to share knowledge on occupational safety and health». Wikimedia Blog. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  41. Aaron[en] Interpolating Quality Dynamics in Wikipedia and Demonstrating the Keilana Effect(անգլ.) : journal.
  42. The Royal Society of Chemistry (2017 թ․ օգոստոսի 18). «Improving gender balance on Wikipedia». www.rsc.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Թեմփլ Վուդ» հոդվածին։