Jump to content

Նեթա Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեթա Հուսեյն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1990(1990-06-11) (34 տարեկան)
ԾննդավայրԿերալա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունSahlgrenska Academy? և Calicut Medical College?
Գիտական աստիճանBachelor of Medicine, Bachelor of Surgery? և փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, Wikimedian in residence, ակադեմիկոս և գրող
ԱշխատավայրSahlgrenska University Hospital?[1]
Զբաղեցրած պաշտոններխմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Netha Hussain Վիքիպահեստում

Նեթա Հուսեյն (հունիսի 11, 1990(1990-06-11), Կերալա, Հնդկաստան), հնդիկ բժիշկ և վիքիպեդիացի[2], որը հայտնի է Վիքիպեդիայում կորոնավիրուսի ծագման մասին ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու իր ջանքերով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյնը ծնվել է 1990 թվականի հունիսի 11-ին Կերալա նահանգի Կունամանգալամ քաղաքում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյնը Վիքիպեդիայում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին, երբ Կոժիկոդեի Կալիկուտ բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է եղել[4]։ Նա իր բարձրագույն կրթությունը շարունակել է 2016 թվականին՝ ուսանելով Գյոտեբորգի համալսարանում։ Նա նաև Huffington Post աշխատել է որպես բլոգեր մինչև 2018 թվականը[5]։ 2020 թվականին նա Գյոտեբորգի համալսարանից փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել կլինիկական նյարդաբանության ոլորտում[6]։

2020 թվականի կեսերին նա սկսել է կենտրոնանալ Վիքիպեդիայում անգլերենով, մալայալամով և շվեդերենով հոդվածներ ստեղծելու վրա, որոնք վերաբերում են կորոնավիրուսին[7]։ Նա Վիքիպեդիայում գրել է մոտ 30 հոդված՝ կապված COVID-19-ի հետ, ներառյալ COVID-19-ի դեմ չապացուցված մեթոդների ցանկը՝ նպատակ ունենալով կանխել համացանցում և սոցիալական մեդիա հարթակներում համաճարակի մասին ապատեղեկատվության տարածումը[8]։

Նա նաև Վիքինախագիծ է սկսել՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել COVID-19-ի պատվաստումների ազդեցությանը և դրանց անվտանգությանը վերաբերող թեմաները[9][10]։

2020 թվականին նա ստացել է Կանայք բաց աղբյուրների ակադեմիական մրցանակ, որով գնահատվել է նրա ներդրումը բժշկական գիտելիքի և տեղեկատվության տարածման գործում[11][12]։ Նա նաև 2020 թվականին ՄԱԿ-ի կողմից պատվավոր հիշատակման է արժանացել Twitter[4]: Նա 2021 թվականի Վիքիմանիա համաժողովի ժամանակ արժանացել է «2021 թվականի Տարվա վիքիպեդիացի» Պատվավոր հիշատակում մրցանակին[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. «Dr. Netha Hussain». Wikimedia Foundation (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  3. Wikimedia (2020 թ․ ապրիլի 13). «Meet some of the women sharing reliable COVID-19 information with the world on Wikipedia». Medium (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 «UN recognises Malayali researcher's fight against COVID-19 misinformation». The New Indian Express. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  5. «Netha Hussain | HuffPost». www.huffingtonpost.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  6. Hussain, Netha; Hansson, Per-Olof; Persson, Carina U. (2021 թ․ հունիսի 29). «Prediction of fear of falling at 6 months after stroke based on 279 individuals from the Fall Study of Gothenburg». Scientific Reports (անգլերեն). 11 (1): 13503. Bibcode:2021NatSR..1113503H. doi:10.1038/s41598-021-92546-9. ISSN 2045-2322. PMC 8241879. PMID 34188105. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  7. «വിക്കി മീഡിയൻ ഓഫ് ദ ഇയർ നേടിയ ആദ്യ മലയാളി; വിക്കിപീഡിയയിൽ എഴുത്ത് ഹരമാണ് നേതയ്ക്ക്». Mathrubhumi (անգլերեն). 2023 թ․ հունվարի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  8. Ryan, Jackson. «Wikipedia is at war over the coronavirus lab leak theory». CNET (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  9. «Guaranteeing the safety of vaccine information». The Jakarta Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  10. Hussain, Netha (2020 թ․ հուլիսի 28). «Strengthening vaccine safety information on Wikipedia». Medium (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  11. «Netha Hussain wins the 2020 Women in Open Source Award». akademiliv.se. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  12. «Women in Open Source Award». www.redhat.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  13. Sharma, Unnati (2021 թ․ օգոստոսի 17). «3 Indians win Wikimedia awards for helping provide free, accessible knowledge on the internet». ThePrint (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Meet Netha Hussain: Wikimedian of the Year 2021 Honourable Mention winner». Diff. Wikimedia Foundation. 2021 թ․ օգոստոսի 15.