Jump to content

Կորոնավիրուսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորոնավիրուսներ
Վիրուսային մենինգիտը ուղեղային պատյանների բորբոքման պատճառ է
Տեսակտաքսոն
 Coronaviridae Վիքիպահեստում

Կորոնավիրուսներ (լատին․՝ Coronaviridae), 2020 թվականի հունվարի տվյալներով 43 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։

Կորոնավիրուսի վիրիոն

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։

Կորոնավիրուսը կարող է ախտահարել

Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի և շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի արդյունքում առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ և թոքաբորբ։

Շնչառական կորոնավիրուսը ներկայացված է OC38, OC43 շտամմներով, իսկ էնտերիտի պատճառ է հանդիսանում 229 E շտամը։

Տեսակներից մեկը հանդիսանում է ոչ տիպիկ թոքաբորբի (ատիպիկ թոքաբորբ) հարուցիչ։

Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ[1][2]։ Ուհանում նոր վիրուսը լաբորատոր թեստերով հայտնաբերվել է 59 թոքաբորբով հիվանդներից 15-ի մոտ[3]։ 2020 թվականի հունիսի 15-ի տվյալներով ներկայումս աշխարհում մոտ 8 միլիոն մարդ համարվում է վարակակիր։ Այն տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Surveillance case definitions for human infection with novel coronavirus (nCoV) : Interim guidance v2 : [անգլ.]. — World Health Organization, 2020. — 15 January. — 1 p. — WHO/2019-nCoV/Surveillance/v2020.2.
  2. «Novel coronavirus (2019-nCoV), Wuhan, China» (անգլերեն). CDC USA. 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  3. «New-type coronavirus causes pneumonia in Wuhan». News (անգլերեն). Xinhua. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոնավիրուսներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոնավիրուսներ» հոդվածին։