Նապաստակների ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապաստակներ
Arctic Hare.jpg
(Lepus timidus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Նապաստակներ
Լատիներեն անվանում
Leporidae
Fischer, 1817


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180110
NCBI 9979

Նապաստակներ (լատ.՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և նապաստակները։ Այս ընտանիքում ընգրկված է 11 ցեղ։ Նապաստակները ընգրկված են միայն մեկ՝ Lepus ցեղի մեջ, իսկ ճագարները՝ 10 ցեղի մեջ[1][2]։ Ըստ ժամանակակից դասակարգման ճանաչված է ճագարների 29 տեսակ և նապաստակների 32 տեսակ[2]։ Հանդիպում են աշխարհի բոլոր մայրցամաքներում բացի Անտարկտիդայից[2]։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապաստակները փոքր կենդանիներ են, որոնք ադապտացվել են արագ վազքին։ Ունեն երկար ետևի ոտքեր (չորս մատ) և առջևի համեմատաբար կարճ ոտքեր (հինգ մատ)։ Թաթերի գետնին հարվող հատվածը կոշտ է, որը և նրանց թույլ է տալիս արագ վազել։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի։ Հյուսիսամերիկյան ճագարները ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրապական նապաստակները ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 2.5 կգ- 5 կգ մարմնի քաշ։

Մորթին ունի տարբեր երանգներ` հիմնականում գորշ և սպիտակ։ Սովորաբար կարճ է և կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին կենդանուն ցրտից պաշտպանելու համար։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։ Ինչպես կրծողները նապաստակները նույնպես ունեն չորս կտրիչներ և չունեն ժանիքներ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապաստակները բազմանում են տարին մեկից երեք անգամ և սովորաբար ծնվում են 3-10 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։

Ճագարների և նապաստակների տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ճագարների, նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։ Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են, իսկ ճագարները սովորել են մարդու ներկայությանը և գտնվում են նրա հսկողության տակ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Pentalagus ցեղ

Bunolagus ցեղ

Nesolagus ցեղ

Romerolagus ցեղ

  • Անպոչ ճագար (Romerolagus diazi)

Brachylagus ցեղ

  • Թզուկ ճագար (Brachylagus idahoensis)

Sylvilagus ցեղ

Tapeti ենթացեղ

  • Ջրային ճագար (Sylvilagus aquaticus)
  • Բրազիլական ճագար (Sylvilagus brasiliensis)
  • Պանամայի ճագար (Sylvilagus dicei)
  • Գերերոյի ճագար (Sylvilagus insonus)
  • Ճահճային ճագար (Sylvilagus palustris)
  • Վենեսուելական ճագար (Sylvilagus varynaensis)

Sylvilagus ենթացեղ

  • Անապատային ճագար (Sylvilagus audubonii)
  • Մանզանոյի ճագար (Sylvilagus cognatus)
  • Մեքսիկական ճագար (Sylvilagus cunicularis)
  • Արևելյան ճագար (Sylvilagus floridanus)
  • Տրես Մարիայի ճագար (Sylvilagus graysoni)
  • Սարային ճագար (Sylvilagus nuttallii)
  • Ապպալաչյան ճագար (Sylvilagus obscurus)
  • Ամրակազմ ճագար (Sylvilagus robustus)
  • Նոր Անգլիական ճագար (Sylvilagus transitionalis)

Microlagus ենթացեղ

  • Թփուտների ճագար (Sylvilagus bachmani)

Սան Խոսեի ճագար (Sylvilagus mansuetus)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Silberstein Maya։ «Leporidae (hares and rabbits)»։ Animal Diversity Web (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 28 
  2. 2,0 2,1 2,2 Paulo C. Alves Nuno Ferrand, Klaus Hackländer (2007)։ Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation։ Springer Science & Business Media։ էջեր 3 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]