Ժիլինա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ժիլինա | |||||
սլովակ.՝ Žilina | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Žilina District? | ||||
Հիմնադրված է | 1069 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1297 | ||||
Տվյալ կարգավիճակում | 1327 թվականից | ||||
Մակերես | 80 կմ² | ||||
ԲԾՄ | 342 մ | ||||
Բնակչություն | 84 360 մարդ (2012) | ||||
Խտություն | 1068 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +421 41 | ||||
Փոստային դասիչ | 010 01 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZA | ||||
Պաշտոնական կայք | zilina.sk | ||||
| |||||
Ժիլինա (սլովակ.՝ Žilina, հունգ.՝ Zsolna, գերմ.՝ Sillein, լեհ.՝ Żylina), քաղաք Սլովակիայի հյուսիս-արևմուտքում, Վագ, Կիսուցա և Ռայչանկա գետերի գետաբերանում, համանուն Ժիլինսկ շրջանի կենտրոնում։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտավորապես 86 000 մարդ։
Քաղաքում գործում է Ժիլինայի համալսարանը և ավտոմոբիլաշինական Kia Motors Slovakia գործարանը։
Պահպանվել են Բուդանսկի դղյակը, Մարինոյի հրապարակը և բազմաթիվ կոստյոլներ և պալատներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Budatin_castle2.jpg/240px-Budatin_castle2.jpg)
5-րդ դարում տարածաշրջանում բնակվել են սլավոնները։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1297 թվականին, իսկ 1327 թվականին ստացել է քաղաքի իրավունքներ։
13-րդ դարի վերջում Ժիլինան այրվել է մեծ հրդեհից։ Այստեղ են տեղափոխվել գերմանացի գաղութաբնակները, որոնք դարձել են քաղաքի վերակառուցողները։ 15-րդ դարում քաղաքը ծաղկում է ապրել։ 16-17-րդ դարերում քաղաքը դարձել է Հունգարիայի ռեֆորմացիոն կենտրոն, իսկ 1686 թվականին սկսվել է քաղաքի վերակառուցումը։
18-րդ դարում քաղաքում եղել են հրդեհներ և համաճարակներ, որից այն շատ է տուժվել։ 19-րդ դարի վերջում քաղաքը սկսել է ծաղկում ապրել, այստեղ կառուցվել են բազմաթիվ գործարաններ և ֆաբրիկաներ։
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում քաղաքը ազատագրվեց 1945 թվականի ապրիլի 30-ին ուկրաինական 4-րդ զորքերի գործողության ժամանակ՝ 138-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Վասիլի Եֆիմովիչ, 17-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկիֆոր Մեդվեդով, 3-րդ առանձին Չեխոսլովակիայի հետևակային բրիգադի հրամանատար Սելներ Յարոսլավ, Չեխոսլովակիայի 1-ին բանակային կորպուսի բրիգադի գեներալ Կարել Կլապալեկ, 164-րդ թնդանոթի հրետանային բրիգադի հրամանատար գնդապետ Վիկտոր Միրոնով[1]։
Այսօր Ժիլինան Սլովակիայի հինգերորդ խոշորագույն քաղաքն է։ 1960 թվականին հիմնադրվել է Ժիլինա համալսարանը։ Քաղաքի կենտրոնը վերանորոգվել է 1990-ական թվականներին։ 2006 թվականին սկսվել են ավտոմոբիլաշինական Kia Motors Slovakia գործարանի աշխատանքները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիլինա քաղաքի բնակչությունը[2][3]՝
Ժիլինայի բնակչությունը[4]
| |||||||
Տարի | Բնակչություն | Տարի | Բնակչություն | Տարի | Բնակչություն | Տարի | Բնակչություն |
1890 | 4100 | 1950 | 18000 | 1980 | 83000 | 2014 | 90 000 |
1900 | 5600 | 1961 | 32500 | 1991 | 83911 | 2017 | 103 325 |
1910 | 9200 | 1965 | 37000 | 2001 | 85400 | 2018 | 110 000 |
1921 | 12000 | 1970 | 41800 | 2011 | 81494 | 2019 | 114 500 |
1930 | 17500 | 1975 | 56000 | 2012 | 84360 | 2020 | 130 550 |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիլինա քաղաքում տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են և տրոլեյբուսներ։ 1994 թվականին քաղաքում սկսեցին գործածվել տրոլեյբուսներ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում է «Ժիլինա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Ցորգոն Լիգայում։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզմիր, Թուրքիա (1997)[5]
Կրասնոյարսկ, Ռուսաստան (2011)[6]
Բելսկո Բլայա, Լեհաստան
Բլագոևգրադ, Բուլղարիա
Կորբի, Մեծ Բրիտանիա
Կոտոնու, Բենին
Չեխովիցե Դզեդզիցե, Լեհաստան
Չանչուն, Չինաստան
Դնեպր, Ուկրաինա
Ֆերարա, Իտալիա
Ֆրիդեկ Միստեկ, Չեխիա
Գրոդնո, Բելառուս
Խանյա, Հունաստան
Կիկինդա, Սերբիա
Նանտեր, Ֆրանսիա
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Жилина сайт Արխիվացված 2007-11-23 Wayback Machine
- 3D карта города Արխիվացված 2006-06-20 Wayback Machine (по-словацки)
- Замок Будатин Արխիվացված 2016-08-02 Wayback Machine
- Photo gallery of Žilina
- Военном кладбище Красной армии Жилина
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Освобождение городов. Чехословакия
- ↑ «с сайта http://www.populstat.info». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ с сайта http://pop-stat.mashke.org
- ↑ «SLOVAKIA: городское население». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ İzmir Büyükşehir Belediyesi. «İzmir'in kardeş kentleri». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Контакты с иностранными городами Внешние связи — официальный сайт администрации города Красноярска(ռուս.)(անգլ.)(գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլինա» հոդվածին։ |
|