Ժերմեն Ռիշիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերմեն Ռիշիե
Ծնվել էսեպտեմբերի 16, 1902(1902-09-16)[1][2][3]
ԾննդավայրԳրանս[4]
Մահացել էհուլիսի 31, 1959(1959-07-31)[5][6][7][…] (56 տարեկան) կամ հուլիսի 21, 1959(1959-07-21)[8][2] (56 տարեկան)
Վախճանի վայրըՄոնպելիե[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[9][3] և  Շվեյցարիա[3]
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)L'Échiquier, grand?
Մասնագիտությունքանդակագործ, դիզայներ և արվեստագետ
ԱմուսինOtto Bänninger?
Պարգևներ և
մրցանակներ
 Germaine Richier Վիքիպահեստում

Ժերմեն Ռիշիե (ֆր.՝ Germaine Richier, սեպտեմբերի 16, 1902(1902-09-16)[1][2][3], Գրանս[4] - հուլիսի 31, 1959(1959-07-31)[5][6][7][…] կամ հուլիսի 21, 1959(1959-07-21)[8][2], Մոնպելիե[4]), ֆրանսիացի քանդակագործ և գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերմեն Ռիշիե, Le grand homme de la nuit, 1954-1955, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Նիդերլանդներ

Ժերմեն Ռիշիեն սովորել է Մոնպելիեի գեղարվեստի դպրոցում, 1926-1929 թվականներին` Մոնպառնասի Գրանդ Շոմեր ակադեմիայում (Էմիլ Անտուան Բուրդելի ղեկավարությամբ, մինչև 1929 թվականը աշխատել է նրա ստուդիայում)։ Այստեղ ծանոթացել է Ալբերտո Ջակոմետիի հետ, բայց չի ընդունել նրա կողմնորոշումները։ Ռիշիեի համար ուղեցույց են դառնում Օգյուստ Ռոդենն ու Բուրդելը։ Ռիշիեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, Փարիզում` Մաքս Կագանովիչի պատկերասրահում։ 1939 թվականին Ռիշիեի աշխատանքները մյուսների հետ միասին ներկայացվել են Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի ֆրանսիական տաղավարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Պրովանսում և Շվեյցարիայում։ 1943 թվականին Բազելում կայացել է Ռիշիեի, Ֆրից Վոտռուբայի և Մարինո Մարինիի համատեղ ցուցահանդեսը։ 1946 թվականին վերադարձել է Փարիզ[10]։

1945 թվականից հետո հեռացել է գեղապատկերային քանդակագործությունից դեպի պատկերի խորը արտահայտչական խեղաթյուրում, դիցաբանական ֆանտաստիկա։ Այդ ժամանակահատվածի ամենահայտնի քանդակներից է «Քրիստոսը» (1950), հանրահայտ Աստվածամոր տաճարում (Notre Dame de Toute Grace) Ասսիում (Վերին Սավոյ), որտեղ աշխատել են ժամանակի բազմաթիվ ականավոր նկարիչներ և քանդակագործներ (Ժորժ Բրաքը, Պիեռ Բոնարը, Ֆերնան Լեժեն, Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Մարկ Շագալը և ուրիշներ)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է Կասելի documenta 2-րդ և 3-րդ ցուցահանդեսում։ 1997 թվականին Բեռլինի գեղարվեստի ակադեմիան կազմակերպել է Ռիշիեի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիշիեի աշակերտներից է Սեզար Բալդաչինին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Germaine-Richier
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 SIKART — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118744941 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Germaine Richier (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Germaine Richier — 2006.
  8. 8,0 8,1 8,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. «(Re) découvrir, les collections du musée Fabre. Germaine Richier / EXPOSITIONS / Musée Fabre». museefabre.montpellier3m.fr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cassou J. Germaine Richier. Paris: Editions du temps, 1961 (американское и голландское изд. – 1961, нем. - 1964)
  • Crispolti E. Germaine Richier. Milano: Fratelli Fabbri Editori, 1966
  • Da Costa V. Germaine Richier: un art entre deux mondes. Paris: Norma, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերմեն Ռիշիե» հոդվածին։