Jump to content

Ժերմեն Ռիշիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերմեն Ռիշիե
Ծնվել էսեպտեմբերի 16, 1902(1902-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրԳրանս[4]
Մահացել էհուլիսի 31, 1959(1959-07-31)[5][6][7][…] (56 տարեկան) կամ հուլիսի 21, 1959(1959-07-21)[8][2] (56 տարեկան)
Վախճանի վայրըՄոնպելիե[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Շվեյցարիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)L'Échiquier, grand?
Մասնագիտությունքանդակագործ, դիզայներ, արվեստագետ, վիզուալ արտիստ, նկարչուհի, գծանկարիչ և գծանկարիչ
ԱմուսինOtto Bänninger?
Պարգևներ և
մրցանակներ
 Germaine Richier Վիքիպահեստում

Ժերմեն Ռիշիե (ֆրանսերեն՝ Germaine Richier, սեպտեմբերի 16, 1902(1902-09-16)[1][2][3][…], Գրանս[4] - հուլիսի 31, 1959(1959-07-31)[5][6][7][…] կամ հուլիսի 21, 1959(1959-07-21)[8][2], Մոնպելիե[4]), ֆրանսիացի քանդակագործ և գծանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժերմեն Ռիշիե, Le grand homme de la nuit, 1954-1955, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Նիդերլանդներ

Ժերմեն Ռիշիեն սովորել է Մոնպելիեի գեղարվեստի դպրոցում, 1926-1929 թվականներին` Մոնպառնասի Գրանդ Շոմեր ակադեմիայում (Էմիլ Անտուան Բուրդելի ղեկավարությամբ, մինչև 1929 թվականը աշխատել է նրա ստուդիայում)։ Այստեղ ծանոթացել է Ալբերտո Ջակոմետիի հետ, բայց չի ընդունել նրա կողմնորոշումները։ Ռիշիեի համար ուղեցույց են դառնում Օգյուստ Ռոդենն ու Բուրդելը։ Ռիշիեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, Փարիզում` Մաքս Կագանովիչի պատկերասրահում։ 1939 թվականին Ռիշիեի աշխատանքները մյուսների հետ միասին ներկայացվել են Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի ֆրանսիական տաղավարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Պրովանսում և Շվեյցարիայում։ 1943 թվականին Բազելում կայացել է Ռիշիեի, Ֆրից Վոտռուբայի և Մարինո Մարինիի համատեղ ցուցահանդեսը։ 1946 թվականին վերադարձել է Փարիզ[9]։

1945 թվականից հետո հեռացել է գեղապատկերային քանդակագործությունից դեպի պատկերի խորը արտահայտչական խեղաթյուրում, դիցաբանական ֆանտաստիկա։ Այդ ժամանակահատվածի ամենահայտնի քանդակներից է «Քրիստոսը» (1950), հանրահայտ Աստվածամոր տաճարում (Notre Dame de Toute Grace) Ասսիում (Վերին Սավոյ), որտեղ աշխատել են ժամանակի բազմաթիվ ականավոր նկարիչներ և քանդակագործներ (Ժորժ Բրաքը, Պիեռ Բոնարը, Ֆերնան Լեժեն, Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Մարկ Շագալը և ուրիշներ)։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է Կասելի documenta 2-րդ և 3-րդ ցուցահանդեսում։ 1997 թվականին Բեռլինի գեղարվեստի ակադեմիան կազմակերպել է Ռիշիեի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։

Ռիշիեի աշակերտներից է Սեզար Բալդաչինին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://global.britannica.com/biography/Germaine-Richier
  2. 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 1 2 SIKART — 2006.
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118744941 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1 2 Germaine Richier (նիդերլ.)
  7. 1 2 Germaine Richier — 2006.
  8. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  9. «(Re) découvrir, les collections du musée Fabre. Germaine Richier / EXPOSITIONS / Musée Fabre». museefabre.montpellier3m.fr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cassou J. Germaine Richier. Paris: Editions du temps, 1961 (американское и голландское изд. – 1961, нем. - 1964)
  • Crispolti E. Germaine Richier. Milano: Fratelli Fabbri Editori, 1966
  • Da Costa V. Germaine Richier: un art entre deux mondes. Paris: Norma, 2006

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերմեն Ռիշիե» հոդվածին։