Ժեմերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժեմերսոն
Jemerson
Ժեմերսոնը Մոնակոյի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jemerson de Jesus Nascimento
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ժերեմուաբու, Իտամարաժու, Բրազիլիա
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 5
Պատանեկան կարիերա
2009-2010 Բրազիլիա Կոնֆյանսա
2010-2012 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 62 (4)
2012   Բրազիլիա Դեմոկրատա 12 (0)
2016 Ֆրանսիա Մոնակո B 1 (0)
2016-ներկա Ֆրանսիա Մոնակո 73 (4)
Ազգային հավաքական
2017-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 24-ի, 2018

Ժեմերսոն դե Ժեզուս Նասիմենտո (պորտ.՝ Jemerson de Jesus Nascimento, օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1][2][3], Ժերեմուաբու, Իտամարաժու, Բրազիլիա), կամ պարզապես Ժեմերսոն, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մինեյրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեմերսոնը Ատլետիկո Մինեյրոյի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 7-ին՝ Կրիսիումայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Վիլա Նովայի դեմ Լիգա Մինեյրոյի խաղում[7]։ Առաջին հանդիպումը մայրցամաքային առաջնություններում անցկացրեց հուլիսի 17-ին՝ Ռեկոպա Սուդամերիկանայի Լանուսի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2015 թվականի մայիսի 17-ին՝ դուբլ ձևակերպելով Ֆլումինենսեի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 20-ին բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ Ֆլամենգոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[10]։ Ատլետիկո Մինեյրոյի կազմում Ժեմերսոնը անցկացրեց 100 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ և ընդգրվկելով 2015 թվականի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[11]։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 31-ին Ժեմերսոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[14][15]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց փետրվարի 9-ին՝ Ֆրանսիայի գավաթի Սոշոյի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց մարտի 20-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[17]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 21-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[19]։ 2016-17 մրցաշրջանում Ժեմերսոնը անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում[20]՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Մոնակոյին հաղթել Ֆրանսիայի առաջնությունը[21][22]։

2017 թվականի հուլիսի 29-ին Ժեմերսոնը խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[23]։ Օգոստոսի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[24]։ 2018 թվականի մարտի 31-ին Ժեմերսոնը մասնակցեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղին, սակայն Մոնակոն պարտվեց 3-0 հաշվով[25]։ Ապրիլի 21-ին նա հեռացվեց խաղադաշտից Գենգանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 21-րդ րոպեին[26]։ 2017-18 մրցաշրջանում Ժեմերսոնը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[27]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Բրազիլիայի ազգային հավաքական Ժեմերսոնը հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերին՝ Պերուի դեմ խաղի համար[28], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ փոխարինելով Տիագո Սիլվային Ավստրալիայի դեմ ընկերական խաղում[30]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ խաղում[31]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Մինեյրո 2013 Սերիա A 5 0 0 0 5 0
2014 22 0 8 1 1 0 5 1 36 2
2015 35 4 2 0 8 0 14 2 59 6
Ընդհանուր 62 4 10 1 9 0 19 3 100 8
Մոնակո 2015–16 Լիգա 1 4 0 1 0 0 0 0 0 5 0
2016–17 34 2 2 0 15 0 3 0 54 2
2017–18 33 2 1 0 6 0 4 0 44 2
2018–19 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 73 4 4 0 21 0 8 0 106 4
Կարիերայի ընդհանուր 135 8 14 1 30 0 27 3 206 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[32]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մինեյրո
Մոնակո

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Brazil - Jemerson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Profile | Jemerson – AS Monaco's latest Brazilian import | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Clube Atlético Mineiro - Criciúma Esporte Clube, Jul 7, 2013 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Villa Nova vs. Atlético Mineiro - 1 March 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Club Atlético Lanús - Clube Atlético Mineiro, Jul 17, 2014 - Recopa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Clube Atlético Mineiro - Fluminense Football Club, May 17, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Clube Atlético Mineiro - Clube de Regatas do Flamengo, Sep 20, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  11. 11,0 11,1 «Vencedores do Prêmio Craque Brasileirão 2015 - Confederação Brasileira de Futebol». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Jemerson set for AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Monaco complete signing of Jemerson». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Monaco seal Jemerson signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Monaco agree deal for Atletico Mineiro defender Jemerson». 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «FC Sochaux-Montbéliard - AS Monaco, Feb 9, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  18. «Tottenham Hotspur - AS Monaco, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «AS Monaco - HSC Montpellier, Oct 21, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «Jemerson | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  21. 21,0 21,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  22. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  23. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «AS Monaco - FC Toulouse, Aug 4, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «EA Guingamp - AS Monaco, Apr 21, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Jemerson | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  28. «Uncapped defender Jemerson gets Brazil call | Free Press Journal». 2015 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  29. «Brazil - Peru, Nov 18, 2015 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  30. «Australia - Brazil, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  31. «Japan - Brazil, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  32. 32,0 32,1 «Jemerson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեմերսոն» հոդվածին։