Էպիդերմոիդ կիստա
Էպիդերմոիդ կիստա | |
---|---|
Տեսակ | Կիստա |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 706.2 |
ՀՄԴ-10 | L72.0 |
Epidermoid cyst Վիքիպահեստում |
Էպիդերմոիդ կիստա կամ էպիդերմալ ինկլյուզիոն կիստա[1] (կիստա - հունարեն՝ κύστις - պղպջակ, հյուսվածքներում կամ օրգաններում առաջացող ախտաբանական խորշ), բարորակ նորագոյացություն, որը առաջանում է մազի ֆոլիկուլի շուրջ և բաղկացած է էպիթելային բջիջներից։ Հիմնականում տեղակայվում է մարմնի մազածածկ հատվածներում` գլխամաշկ, դեմքի ստորին հատված, պարանոց: Վերջնական ախտորոշում կատարվում է հյուսվածքաբանական հետազոտությունից հետո:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիդերմոիդ կիստան երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ, կարող է լինել անցավ, սակայն գոյացության չափերի մեծացման, ինչպես նաև դրա ախտահարման դեպքում առաջանում է բորբոքում և ցավ, որոնց տարբերակում են մի քանի տեսակներ: Դասակարգումն իրականացվում է ըստ ծագման, կառուցվածքի, ախտանիշների և բարդությունների առկայության։ Ամենատարածված ախտորոշումը` աթերոմա: Այս գոյացությունը տեղակայվում է դեմքի, պարանոցի,ձեռքերի և սեռական օրգանների շրջաններում: Մաշկի վրա կարող է հայտնվել մեկ կամ միանգամից մի քանի աթերոմա։ Էպիդերմալ կիստաների այս տեսակը, որը հայտնի է որպես աթերոմա, ունի կլոր ձև և փափուկ կոնսիստեցիա: Աթերոման չի անհանգստացնում մարդուն, այն կարող է մնալ նույն չափի կամ մի փոքր բարձրանալ մաշկից:
Թեև դրանք չարորակ չեն, սակայն հազվադեպ լինում են բարորակ գոյացությունների չարորակացման (մալիգնիզացիա)[2] դեպքեր, որոնք առաջանում են էպիդերմոիդ կիստայից: Էպիդերմիսից ծագած կիստաները կազմում են բոլոր հեռացված կիստաների մոտավորապես 85-95%-ը, որոնց չարորակացումը չափազանց հազվադեպ է: Ենթադրվում է, որ էպիդերմիսի կիստաներից զարգացող տափակ բջջային քաղցկեղի հաճախականությունը տատանվում է 0,011-ից մինչև 0,045%[3]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիդերմոիդ կիստաները սովորաբար ախտորոշվում են, երբ հիվանդը մաշկի վրա նկատում է գոյացություն և դիմում բժշկի: Վերջնական ախտորոշումը կատարվում է պաթոլոգի կողմից գոյացության հեռացումից հետո՝ հիմնվելով կիստոզային ախտահարման մանրադիտակային տեսքի վրա՝ պատված եղջերաթաղանթային էպիթելով, որը պարունակում է շերտավորված կերատին առանց կալցիֆիկացիաների: Դրանք կարող են դիտվել նաև որպես իզոինտենսիվ վնասվածքներ ՄՌՏ-ում:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]էպիդերմոիդ կիստաները կարելի է հեռացնել կտրվածքի միջոցով[4]: Ճակատա-էթմոիդալ էպիդերմոիդ կիստաների դեպքում բուժման հիմնական սկզբունքը վիրահատական մասնահատումն է: Այնուամենայնիվ, ռեզեկցիայի չափը թելադրվում է ուռուցքային պարկուճի հարումը շրջակա կենսական կառույցներին[5]:
Ջրածնի պերօքսիդը (H2O2) նախկինում առաջարկվել է գոյացությունների բուժման համար, մասնավորապես՝ մարմնի փիրսինգի ժամանակ: Այնուամենայնիվ, ջրածնի պերօքսիդը չի կարող պատշաճ կերպով ներթափանցել կիստոզ խոռոչ և հետևաբար անարդյունավետ է[6]: Ջրածնի պերօքսիդն այլևս չի կիրառվում բժիշկների կողմից վերքերի խնամքի համար, քանի որ այն կարող է խանգարել հյուսվածքների լավացմանը: Մարմնի փիրսինգների դեպքում ինքնուրույն բուժման ժամանակ սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել տաք ֆիզիոլոգիական լուծույթ, որն օգնում է ցամաքեցնել էպիդերմոիդ կիստան, և հակաբակտերիալ կամ բուժիչ ցանափոշու կիրառում՝ բշտիկները չորացնելու և բակտերիաների աճը նվազեցնելու համար, նախքան բժշկական խորհրդատվություն ստանալը[7] (բուժիչ ցանափոշու կիրառումը այլևս չի առաջարկվում քաղցկեղի բազմաթիվ տեսակների հետ վերջերս հայտնաբերված կապերի պատճառով): Այնուամենայնիվ, փիրսինգը, ավելի հավանական է հիպերտրոֆիկ սպիների զոհ դառնալ, քան նորագոյացություն: Այտերի փիրսինգները, թվում է, ամենից շատն է հակված կիստաների առաջացմանը՝ թքարտադրության հնարավոր ընդհատման պատճառով:
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիդերմոիդ կիստաների համար գոյություն ունեն մի քանի հոմանիշներ, այդ թվում՝ էպիդերմալ կիստա, ինֆունդիբուլյար կիստա, կերատինային կիստա և էպիդերմալ ինկլյուզիոն կիստա[8][9][10]: էպիդերմալ ինկլյուզիոն կիստա տերմինը ավելի կոնկրետ վերաբերում է էպիդերմիսի տարրերի իմպլանտացիային դերմիսում: Ինֆունդիբուլյար կիստա տերմինը վերաբերում է գոյացության ծագման տեղին`մազի ֆոլիկուլի ինֆունդիբուլյար հատվածին: Էպիդերմալ ինկլյուզիոն կիստաների մեծամասնությունը առաջանում է մազի ֆոլիկուլի ինֆունդիբուլյար հատվածից՝ այսպիսով բացատրելով այս երկու տերմինների փոխարինելի[11], սակայն ոչ ճշգրիտ կիրառումը։
Էպիդերմոիդ կիստան կարող է դասակարգվել որպես ճարպային կիստա[12], չնայած տեխնիկապես, այն ճարպային չէ[13] : «Իրական» ճարպային կիստաները, համարվււմ են այն կիստաները որոնք ծագում են ճարպագեղձերից և որոնք պարունակում են ճարպ, համեմատաբար հազվադեպ են հանդիպում և հայտնի են որպես steatocystoma simplex կամ, եթե բազմակի, որպես steatocystoma multiplex անվանումներւվ: Բժշկության մեջ մասնագետներն առաջարկել են խուսափել ճարպային կիստա տերմինից, քանի որ այն կարող է ապակողմնորոշիչ լինել[14] : Այնուամենայնիվ գործնականում, վերոհիշյալ տերմինը դեռ հաճախ օգտագործվում է, որպես էպիդերմոիդ կամ էպիդերմալ ինկլյուզիոն կիստաների համար:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
ՀՇ սքանավորում, որը ցույց է տալիս միատարր հոմոգեն խոռոչ (անհայտ ծագման կիստա)
-
Էպիդերմոիդ կիստա ամորձիում ուլտրաձայնային հետազոտության շերտավոր («սոխի կեղև») տեսքով
-
Հատած (վիրահատական հեռացված) ներգանգային կիստայի մակրոսկոպիկ պատկեր՝ մարգարտյա տեսքով
-
Հարթ մակերեսով վերկրծոսկրային շրջանում էպիդերմոիդ կիստայի վիրահատություն
-
Հյուսվածքաբանական պատկեր` կերատինացվող շերտավոր էպիթել և կերատինային թիթեղներ
-
Հյուսվքածաբանական պատկեր` էպիթել և կերատինային թիթեղներ (ձախից)
-
Էպիդերմոիդ ինկլյուզիվ կիստա մարդու պարանոցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Epidermal inclusion cyst information Diseases Database». www.diseasesdatabase.com (անգլերեն). 17 February 2018.
- ↑ Jehle KS, Shakir AJ, Sayegh ME (2007). «Squamous cell carcinoma arising in an epidermoid cyst». British Journal of Hospital Medicine. 68 (8): 446. doi:10.12968/hmed.2007.68.8.24499. PMID 17847698.
- ↑ Frank, Ethan; Macias, David; Hondorp, Brian; Kerstetter, Justin; Inman, Jared C. (2018). «Incidental Squamous Cell Carcinoma in an Epidermal Inclusion Cyst: A Case Report and Review of the Literature». Case Reports in Dermatology (անգլերեն). 10 (1): 61–68. doi:10.1159/000487794. ISSN 1662-6567. PMC 5903124. PMID 29681810.
- ↑ «Minimal excision technique for removal of an epidermoid cyst». Am Fam Physician. 65 (7): 1423–4. 2002. PMID 11996427. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2007-11-15-ին.
- ↑ Khan, Hina Abdul Qayoom; Sobani, Zain A; Siddiqui, Arshad A (2011). «Epidermoid Cysts in the Frontal Lobe - A Case Series». Journal of Pakistan Medical Students. 1 (3): 95–99. ProQuest 922251775. Արխիվացված է օրիգինալից 2020-07-14-ին. Վերցված է 2024-07-24-ին.
- ↑ Graziani, F; Vano, M; Tartaro, G; Fanelli, G; Gabriele, M (2003). «The use of hydrogen peroxide in the experimental therapy of cysts. An in vitro analysis». Minerva Stomatologica. 52 (7–8): 373–7, 378–80. PMID 14608258.
- ↑ «Cysts | the Body Poetry Piercing Clinic». Արխիվացված է օրիգինալից 2014-04-23-ին. Վերցված է 2014-04-21-ին.
- ↑ Melton, Jason R. Swanson and Jeffrey L. «Epidermoid cyst». www.meddean.luc.edu.
- ↑ Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. 0-07-138076-0.
- ↑ James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. (10th ed.). Saunders. 0-7216-2921-0.
- ↑ «Epidermoid cyst». Վերցված է 2007-11-14-ին.
- ↑ «Epidermoid and pilar cysts (previously known as sebaceous cysts)». British Association of Dermatologists. Արխիվացված է օրիգինալից February 5, 2016-ին. Վերցված է April 2, 2014-ին.
- ↑ «Epidermoid and Pilar Cysts (Sebaceous Cysts) - Patient UK». Արխիվացված է օրիգինալից 2013-07-06-ին. Վերցված է 2013-03-04-ին.
- ↑ Neville BW, Damm DD, Allen CA, Bouquot JE (2002). Oral & maxillofacial pathology (2nd ed.). Philadelphia: W.B. Saunders. ISBN 978-0-7216-9003-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |