Աթերոմա
Աթերոմա | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | մաշկ |
ՀՄԴ-9 | 706.2 |
ՀՄԴ-10 | L72.1 |
Sebaceous cysts Վիքիպահեստում |
Աթերոմա (հունարեն՝ ἀθέρος — շիլա, ομα — ուռուցք), այս տերմինը բժկության մեջ կիրառվում է որպես[1]
- էպիդերմոիդ կիստա (կոչվում է նաև էպիդերմալ կիստա կամ ինֆունդիբուլյար կիստա):
- Պտկիկավոր կիստա (կոչվում է նաև սյունային կիստա):
Վերոհիշյալ երկու տեսակի կիստաները պարունակում են կերատին, ոչ թե ճարպ, և հետևաբար դրանցից ոչ մեկը չի ծագում ճարպագեղձերից: Էպիդերմոիդ կիստաները առաջանում են էպիդերմիսից, իսկ պտկիկավոր կիստաները՝ մազերի ֆոլիկուլներից:Տեխնիկապես, ուրեմն, դրանք աթերոմա կամ ճարպային կիստաներ չեն[2]: Աթերոման ենթամաշկային գոյացություն է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ «Իրական» համարվում են այն ճարպային կիստաները, որոնք ծագում են ճարպագեղձերից և պարունակում են ճարպ, հանդիպում են համեմատաբար հազվադեպ և հայտնի են որպես steatocystoma simplex կամ, եթե բազմակի, որպես steatocystoma multiplex անվանումներով:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխամաշկ, դեմք, պարանոց,իրան, ականջներ և ուսագոտու շրջանները աթերոմաների առաջացման հիմնական տեղերն են, թեև դրանք կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում, բացառությամբ ձեռքերի և ոտքերի ափերին[3]: Հետևաբար դրանք տարածված են մարմնի խիտ մազածածկ հատվածներում, որտեղ նրանց երկարատև տեղակայման դեպքում կարող են հանգեցնել մազաթափության մաշկի մակերեսին, անմիջապես գոյացության տեղում: Շոշափելիս հարթ են, լինում են տարբեր չափսերի և ընդհանուր առմամբ կլոր տեսք ունեն: Աթերոմայի և դրա պարկուճի պարունակության բնույթը տարբերվում է՝ կախված նրա տեղակայումից, նաև աթերոմայի երկրորդային ախտահարումից: Վիրահատական բուժման դեպքում գոյացությունը սովորաբար հեռացվում է ամբողջությամբ: Անպատշաճ վիրաբուժական տեխնիկան, հեռացման ընթացքում կարող է պատճառ դառնալ պարկուճի պատռմանը, որը հետագայում կբերի մաշկի սպիացման կամ գոյացության պարունակության տարածմանը ինտակտ հյուսվածքներ: Ամբողջովին հեռացված աթերոման չի կրկնվում, թեև եթե հիվանդի մոտ նկատվում է հակվածություն գոյացությունների ձևավորման, նույն շրջանում կարող են առաջանալ լրացուցիչ աթերոմաներ:
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթերոմաների առաջացումը կարող է կապված լինել տեստոստերոնի բարձր մակարդակի հետ, հետևաբար դրանք ավելի հաճախակի հանդիպում են անաբոլիկ ստերոիդներ[4] օգտագործողների մոտ: Ճարպային կիստաների առաջացման ժառանգական պատճառները ներառում են Գարդների համախտանիշը և բազալ բջջային նևուսի համախտանիշը:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոքր չափսի աթերոմաները հիմնականում վիրահատական բուժում չեն պահանջում: Այնուամենայնիվ, եթե նրանք առաջացնում են կոսմետիկ խնդիրներ, չափերով մեծ են կամ շոշափման ժամանակ ցավոտ են, ապա բուժման հիմնական մեթոդներից է`
Վիրաբուժական
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթերոմայի վիրաբուժական հեռացումը պարզ պրոցեդուրա է, որի ընթաքում գոյացությունը հեռացվում է պարկուճի և դրա պարունակության հետ միասին[5], հետևաբար գերադասելի է կատարել վիրահատական բուժում, երբ գոյացությունը դեռ բորբոքված չէ[6]:
Աթերոմաների բուժման համար գոյություն ունեն վիրահատական երեք հիմնական մեթոդներ՝ ավանդական ընդլայնված հեռացում, մասնահատում և առանցքային բիոպսիա[7]: Աթերոմայի հեռացումը տիպիկ ամբուլատոր վիրաբուժական պրոցեդուրա է, որը ենթադրում է գոյացության շրջանի մաշկի տեղային անզգայացում, այնուհետև սկալպելի միջոցով դրա բացահատումը` կատարելով կտրվածք աթերոմայի կենտրոնում կամ օվալաձև կտրվածքներ կենտրոնական կետի երկու կողմերում: Եթե գոյացությունը փոքր է, այն կարելի է մասնահատել: Վիրահատություն կատարող բժիշկը դատարկում է գոյացության խոռոչի պարունակությունը, այնուհետև օգտագործում է բութ գլխով մկրատ կամ մեկ այլ գործիք՝ լայնորեն բացելու կտրվածքը՝ միաժամանակ փորձելով հեռացնել աթերոմայի պարկուճը ամբողջությամբ: Եթե աթերոման ամբողջությամբ հեռացվել է, ապա «բուժման արդյունավետությունը» գրեթե 100% է: Այնուամենայնիվ, եթե այն մասնատված է և հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել, ապա վիրահատող բժիշկը կարող է օգտագործել կյուրետաժի «գդալիկ» ՝ հեռացնելով խոռոչում մնացած հատվածները և այնուհետև դրանք այրել էլեկտրոկոագուլյացիայի միջոցով: Նման դեպքերում այն կարող է կրկնվել։ Երկու դեպքում էլ այն ախտահանվում է անտիսեպտիկ լուծույթներով, և անհրաժեշտության դեպքում մաշկի վրա կար է դրվում: Բորբոքված աթերոմաների դեպքում անհրաժեշտ է հակաբիոտիկոթերապիա, գոյացության մասնահատումից առաջ կամ հետո: Եթե արդեն թարախակույտ է գոյացել, ապա անհրաժեշտ է կատարել կտրվածք և դրենավորել վերքային խոռոչը, գոյացության հեռացման հետ մեկտեղ, այնուհետև անտիսեպտիկներով մշակումից հետո փակել ճնշող վիրակապով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Epidermoid and pilar cysts (previously known as sebaceous cysts)». British Association of Dermatologists. Արխիվացված է օրիգինալից February 5, 2016-ին. Վերցված է April 2, 2014-ին.
- ↑ «Epidermoid and Pilar Cysts (Sebaceous Cysts) - Patient UK». Արխիվացված է օրիգինալից 2013-07-06-ին. Վերցված է 2013-03-04-ին.
- ↑ «Sebaceous Cysts: Treatment & Cause». Cleveland Clinic. Վերցված է 2022-02-05-ին.
- ↑ Scott, MJ; Scott, AM (1992). «Effects of anabolic-androgenic steroids on the pilosebaceous unit». Cutis. 50 (2): 113–116. PMID 1387354.
- ↑ Klin B, Ashkenazi H (1990). «Sebaceous cyst excision with minimal surgery». American Family Physician. 41 (6): 1746–8. PMID 2349906.
- ↑ Zuber TJ (2002). «Minimal excision technique for epidermoid (sebaceous) cysts». Am Fam Physician. 65 (7): 1409–12, 1417–8, 1420. PMID 11996426. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2024-07-29-ին.
- ↑ Moore RB, Fagan EB, Hulkower S, Skolnik DC, O'Sullivan G (2007). «Clinical inquiries. What's the best treatment for sebaceous cysts?». The Journal of Family Practice. 56 (4): 315–6. PMID 17403333.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աթերոմա կատեգորիայում։ |
- Overview at University of Maryland Medical Center
- Inclusion Cyst 860, բաժին Epidermal Inclusion Cyst(անգլ.) EMedicine կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթերոմա» հոդվածին։ |
|