Դեմքի կմախք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմքի կմախք, կազմվում է դիմային ոսկրերով, որոնք միանալով, գանգի մի մասն են կազմում[1], իսկ մնացած մասը նեյրոկրանիումն է։

Սաղմնային զարգացման ընթացքում դեմքի կմախքը երբեմն կոչում են նաև թաղանթակազմ վիզցերոկրանիում, որն իր կազմում ներառում է ստորին ծնոտը և դերմատոկրանիալ տարրերը, որոնք գանգատուփի մաս չեն կազմում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու գանգի դիմային կմախքը կազմված է դեմքի տասնչորս ոսկրերից[1][2]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճառային վիսցերոկրանիումի տարրերը (այսինքն՝ սպլանխոկրանիալ տարրերը), ինչպիսիք են ենթալեզվային ոսկրը, երբեմն համարվում են դեմքի կմախքի մաս։ Երբեմն վերջինս ներառում է նաև մաղոսկրը (կամ դրա մի մասը), ինչպես նաև սեպոսկրը, սակայն մնացած դեպքերում սրանք համարվում են նեյրոկրանիումի մաս։ Քանի որ վերին ծնոտի ոսկրերը միաձուլվում են, դրանք հաճախ դիտվում են որպես մեկ ոսկր։ Ստորին ծնոտը սովորաբար դիտարկվում է գանգից առանձին։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմքի կմախքը կազմված է դերմալ ոսկրից և առաջանում է նյարդային ցողունի բջիջներից (որը պատասխանատու է գլխուղեղի, ատամների և մակերիկամի միջուկի զարգացման համար), կամ սկլերոտոմից, որն առաջանում է մեզոդերմի մարմնային հատվածից։ Ինչպես նեյրոկրանիումի դեպքում, աճառային ոսկրերում և մյուս աճառային ողնաշարավորների մոտ դրանք չեն փոխարինվում ներաճառային (էնդոխոնդրալ) ոսկրացման ճանապարհով։

Տարբեր մարդկանց մոտ գանգադիմային ձևի տարբերությունները հիմնականում պայմանավորված են կենսաբանական ժառանգականության բազմաթիվ տարբերակներով։ Ոսկրաբանական փոփոխական և գենոմ կախյալ SNP-ների (եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմ) խաչաձև հետազոտությունները բացահայտել են սպեցիֆիկ գեներ, որոնք կառավարում են գանգադիմային զարգացումը։ Պարզվել է, որ DCHS2, RUNX2, GLI3, PAX1 և PAX3 գեները որոշում են քթի մորֆոլոգիան, մինչդեռ EDAR-ը պայմանավորում է կզակի ելուստի ձևավորումը[3]։

Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jinkins, J. Randy (2000). Atlas of Neuroradiologic Embryology, Anatomy, and Variants. Lippincott Williams & Wilkins. էջ 458. ISBN 0781716527. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Divisions of the Skeleton». U.S. National Cancer Institute's Surveillance, Epidemiology and End Results (SEER) Program. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «A genome-wide association scan implicates DCHS2, RUNX2, GLI3, PAX1 and EDAR in human facial variation». Nature Communications. 7: 11616. 2016. Bibcode:2016NatCo...711616A. doi:10.1038/ncomms11616. PMC 4874031. PMID 27193062. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9(անգլ.) EMedicine կայքում - "Facial Bone Anatomy"