Jump to content

Էնի Լենոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնի Լենոքս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAnnie Lennox
Ծնվել էդեկտեմբերի 25, 1954(1954-12-25)[1][2][3][…] (69 տարեկան)
Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, փոփ, նոր ալիք
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ, ստեղնաշարային
Գործունեություն1977 - այժմ
ԼեյբլRCA, BMG, Arista
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա և Harlaw Academy?
ԱնդամակցությունEurythmics?[4], Էդինբուրգի թագավորական ընկերություն[5] և The Tourists?[6]
ԱմուսինMitchell Bessel?
Պարգևներ
Կայքannielennox.com
 Annie Lennox Վիքիպահեստում

Էնի Լենոքս (անգլ.՝ Annie Lennox, դեկտեմբերի 25, 1954(1954-12-25)[1][2][3][…], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի երգչուհի, երգահան, բարեգործ և հասարակական գործիչ։ Իր կարիերայի ընթացքում նա ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», չորս «Գրեմմի» և ութ «BRIT Awards»:

Լենոքսը մեծ հաջողության է հասել 1990-ական թվականներին, երբ սկսել է սոլո կարիերան՝ 1992 թվականին թողարկելով «Diva» ալբոմը։ Ամբողջությամբ թողարկել է 5 ստուդիական ալբոմ և մի շարք հավաքածուներ։

Էնի Լենոքսը հայտնվել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն կատարողներ ըստ Rolling Stone ամսագրի[9]։ Ինչպես նաև նրան անվանել են «Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ երաժիշտ»։ Իր մեծ հաջողությունների շնորհիվ Լենոքսը համարվում է ամենաշատ վաճառած ձայնագրությունների ռեկորդակիր ամբողջ աշխարհում (վաճառել է ավելի քան 80 միլիոն ձայնագրություն)[10]։

Էնի Լենոքսը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ (կանանց իրավունքների և լեսբուհիների պայքարի, անտառների պահպանմամբ, ՄԻԱՎ-ի դեմ)։ 2011 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Վաղ տարիները, The Tourists և Eurythmics ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնի Լենոքսը մի հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր սերը դեպի երաժշտությունը աճել է շոտլանդական երաժշտության ավանդույթների շնորհիվ։ Ծնողները դեռահաս Էնիին շնորհալի երեխաների դպրոց են տարել, որն ավարտելուց հետո Էնին մեկնել է Լոնդոն՝ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու։

Էնին հանդես է եկել Թագավորական երաժշտական ակադեմիայում և դիպլոմ է ստացել։ Նա սկսել է աշխատել ավտոլվացման կետում, մինչև ծանոթը իրեն ներկայացրել է Դեյվիդ Ստյուարտին, ով դարձել է Էնիի մոտ ընկերը։ Որոշ ժամանակ նրանք ունեցել են ռոմանտիկ հարաբերություններ, սակայն բաժանվել են, ստեղծել են «The Tourist» խումբը։ Այդ ծրագիրը մեծ հաջողության չի հասել, սակայն երաժշտական քննադատները գնահատել են երիտասարդ երաժիշտների առաջխաղացումը։

1979 թվականին ստեղծվում է Eurythmics խումբը, որն իրենից ներկայացնում է դուետ։ Խումբը ստեղծել են նորից Էնին և Դեյվիդը։ 1980 թվականին թողարկվել է դուետի առաջին ալբոմը՝ In the Garden, որում ներկայացված եմ էլեկտրոփոփ ժանրի երգեր մելանխոլիկ բառերով և գերմանական Kraftwerk խմբի ոճով։ Ալբոմը հաջողակ վաճառք չի ունեցել և դրա պատճառով Դեյվիդը հոսպիտալացվել է, հոգեկան խնդիրներ է ունեցել, իսկ Էնին նյարդային խանգարում է ունեցել։

Բրիտանական դուետը հաջողության է հասել 1983 թվականին «Sweet dreams» ալբոմի շնորհիվ։ Համանուն սինգլը հաջողության է հասել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Էնին հայտնվել է Rolling Stones ամսագրի գլխավոր էջին։ Խմբի «Love Is a Stranger» սինգլը վերաթողարկվել է։ Այդ ժամանակ վերջնականապես փոխվում է խմբի ոճը․ Էնին հանդես էլ գալիս տղամարդու կոստյումներով, իսկ խումբը սկսում է կենդանի կատարումներով համերգներ տալ։

Վերջին տարիներին Eurythmics խումբը դարձել է դարի սիմվոլը՝ ձայնագրելով տասնյակ երգեր։ Երաժիշտները ներկայացել են New Wave ժանրում և հայտնվել են աղյուսակներում և կարողացել են պահպանել իրենց դիրքը բրիտանական և միջազգային ռոք, փոփ երաժշտության մեջ։

Սոլո կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Put A Little Love in Your Heart» սինգլը, որը ձայնագրվել է 1988 թվականին, դարձել է Էնի Լենոքսի սոլո կարիերայի առաջին աշխատանքը, չնայած նրան, որ երգի պրոդյուսերը եղել է Դեյվիդ Ստյուարտը։ 1990 թվականին Eurythmics խումբը վերջնականապես դադարել է գործել։ Արդեն 1992 թվականին Էնին թողարկել է իր առաջին սոլո ալբոմը՝ «Diva»:

Ալբոմի «Walking On Broken Glass» և «Why» սինգլները դարձել են սկավառակի գլխավոր ստեղծագործությունները։ «Diva»-ի հաջողությունից հետո Էնին ստացել է մի շարք հեղինակավոր երաժշտական մրցանակներ, իսկ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան շարունակել է երգ գրել «Դրակուլա» ֆիլմի համար։ Աշխատանքի արդյունքում Լենոքսը թողարկել է «Love Song For a Vampire» սինգլը։

1995 թվականին հրապարակվել է «Medusa» ալբոմը, որը կազմված է հայտնի երգերի քավեր տարբերակներից։ «No more I love you»-ը աղյուսակներում լավագույն արդյունքի է հասել։

1999 թվականին Eurthmics-ը վերակազմավորվել է և ձայնագրել է «Peace» ալբոմը Amnesty International և Greenpeace օգնությամբ։ I Saved The World Today սինգլը հայտնվել է բրիտանական հիթ շքերթների գլխավոր քսանյակում, իսկ «17 Again» սինգլը գլխավորել է ամերիկյան Billboard Dance-ը։

2003 թվականին Էնին մասնակցել է «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրմանը՝ կատարելով «Into the West» երգը, որը գրվել է Հովարդ Շորի կողմից։ Այս երգի համար Լենոքսը և Շորը ստացել են «Օսկար» մրացնակ ֆիլմի լավագույն երգի համար։

2007 թվականի հոկտեմբերի 5-ին Լենոքսը թողարկել է նոր ալբոմ՝ «Songs Of Mass Destruction», որում ներառված են 11 նոր երգեր։

2010 թվականի վերջին Էնի Լենոքսը դարձել է Բրիտանական կայսրության սպա[11]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնի Լենոքսի ծնողներրը մահացել են արյան քաղցկեղից[12]։ 1984-1985 թվականներին Լենոքսը ամուսնացած է եղել գերմանացի Ռադխա Ռամանի հետ[13]։ 1988 թվականին Լենոքսը ամուսնացել է իսրայելցի պրոդյուսեր Ուրի Ֆրուխըմանի հետ։ Նրանք ունեն երկու դուստր՝ Լոլան և Տալին[14][15]։ Զույգը բաժանվել է 2000 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին ամուսնացել է երրորդ անգամ գինեկոլոգ Միտչ Բեսերի հետ։ Ապրում է Լոնդոնում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ալբոմ Գրաված հորիզոնականը Մրցանակներ
UK
[16]
AUS
[17]
AUT
[18]
FRA
[19]
GER
[20]
IRE
[21]
NL
[22]
SWE
[23]
SWI
[24]
US
[25]
1992 Diva 1 7 3 48 6 - - 5 5 23
1995 Medusa
  • Թողարկման ամսաթիվ։ մարտի 6, 1995
  • Label: RCA (#74321257172)
  • Formats: CD, cassette
1 5 2 5 4 - 7 4 6 11
2003 Bare 3 10 17 34 5 23 18 29 7 4
  • UK: Gold
  • US: Gold[28]
2007 Songs of Mass Destruction 7 41 25 28 15 21 26 26 7 9
2010 A Christmas Cornucopia 16 86 42 115 37 - - 24 38 35
2014 Nostalgia - - - - - - - - - -
«-» denotes album that did not chart or was not released
Տարի Սինգլ Գրաված հորիզոնականը Ալբոմ
UK
[16]
AUS
[17]
AUT
[18]
FRA
[19]
GER
[30]
IRE
[31]
NL
[32]
SWE
[23]
SWI
[24]
US
[25]
1988 «Put a Little Love in Your Heart»
(with Al Green)
28 6 4 - 20 30 13 - 11 9 Scrooged soundtrack
1992 «Why» 5 17 11 - 12 5 6 10 6 34 Diva
«Precious» 23 83 - - 49 - 30 28 37 -
«Walking on Broken Glass» 8 58 - - 51 8 - 31 - 14
«Cold» 26 80 - - - - - - - -
1993 «Little Bird» 3 38 - - 29 3 - - 34 49
«Love Song for a Vampire» - - 10 - - - - Bram Stoker's Dracula soundtrack
1995 «No More I Love You's» 2 16 11 13 27 2 23 15 14 23 Medusa
«A Whiter Shade of Pale» 16 56 - 17 77 25 - - 26 101
«Waiting in Vain» 31 - - - - - - - - -
«Something So Right» (with Paul Simon) 44 - - - - - - - - -
2003 «Pavement Cracks» - - - - - - - - - - Bare
2004 «A Thousand Beautiful Things» - - - - - - - - - -
«Wonderful» - - - - - - - - - -
2007 «Dark Road» 58 - - - - - - - 45 - Songs of Mass Destruction
«Sing» 161 - - - - - - - - -
2008 «Many Rivers to Cross» - - - - - - - - - 80 The Annie Lennox Collection
2009 «Shining Light» 39 - - - - - - - - -
«Pattern of My Life» - - - - - - - - - -
«Full Steam» (with David Gray) - - - - - - - - - - Draw the Line
2010 «Universal Child» 88 - - - - - - - - - A Christmas Cornucopia
«God Rest Ye Merry Gentlemen» 126 - - - - - - - - -
«-» նշանակում է, որ սինգլը չի եղել աղյուսակում կամ չի թողարկվել։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

BRIT Awards[33]

  • 1984 – Լավագույն բրիտանացի կին արտիստ
  • 1986 – Լավագույն բրիտանացի կին արտիստ
  • 1989 – Լավագույն բրիտանացի կին արտիստ
  • 1990 – Լավագույն բրիտանացի կին արտիստ
  • 1993 – Լավագույն բրիտանացի կին սոլո արտիստ
  • 1993 – Լավագույն բրիտանական ալբոմ (Diva)
  • 1996 – Լավագույն բրիտանացի կին սոլո արտիստ
  • 1999 – Բացառիկ ներդրում բրիտանական երաժշտության մեջ

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն[34]

  • 2008 – Ամերիկյան երաժշտական մրցանակ իր մեծ աշխատանքի և մարդասիրական ջանքերի համար

Օսկար[35] 2004 – Լավագույն օրիգինալ երգ ("Into the West")

Գրեմմի մրցանակ[36]

  • 1984Լավագույն նոր արտիստ (Eurythmics) (անվանակարգվել է)
  • 1986 – Լավագույն ռոք կատարում Դուո կամ խմբի հետ (Eurythmics, "Would I Lie to You?") (անվանակարգվել է)
  • 1987 – Լավագույն ռոք կատարում Դուո կամ խմբի հետ (Eurythmics, "Missionary Man") (Won)
  • 1993 – Տարվա ալբոմ (Diva) (անվանակարգվել է)
  • 1993 – Լավագույն կանացի փոփ վոկալային կատարում (Diva) (անվանակարգվել է)
  • 1993 – Լավագույն տեսահոլովակ – Long Form (Diva) (հաղթել է)
  • 1996 – Լավագույն փոփ ալբոմ (Medusa) (անվանակարգվել է)
  • 1996 – Լավագույն կանացի փոփ վոկալային կատարում ("No More I Love You's") (հաղթել է)
  • 2004 – Լավագույն փոփ ալբոմ (Bare) (անվանակարգվել է)
  • 2005 – Լավագույն երգը գրվածէ կինոֆիլմերի, հեռուտաընկերության և այլ ցուցադրական մեդիաների համար (հաղթել է)
  • 2014 – Լավագույն ավանդական փոփ վոկալային ալբոմ (Nostalgia) (անվանակարգվել է)
Ivor Novello Awards[37]
  • 1984 – Տարվա երգահան՝ Լենոքս և Դեյվ Սթևարտ
  • 1987 – Տարվա երգահան՝ Լենոքս և Դեյվ Սթևարտ
  • 1987 – Լավագույն ժամանակակից երգ ("Its Alright, (Baby's Coming Back)")
  • 1993 – Լավագույն երգ ("Why")
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն
  • 1984 - MTV Լավագույն արտիստ “Sweet Dreams (Are Made Of This)”
  • 1992 – Լավագույն տեսահոլովակ ("Why")
  • 1992 - MTV Եվրոպայի տարվա տեսահոլովակ (“Why”)
Ոսկե գլոբուսs[38]
  • 2004 – Լավագույն օրիգինալ երգ – Motion Picture ("Into the West")
Honorary degrees և մրցանակներ[39]
  • 1986 – Գործակից – Royal Academy of Music Լոնդոն
  • 1997 – Ընկերություն – Royal Academy of Music Լոնդոն
  • 2006 – Honorary Doctor of Music – The Royal Scottish Academy of Music and Drama
  • 2006 – Ընկերություն – Edinburgh College of Art
  • 2009 – Honorary Doctorate at the University of Edinburgh (տրվել է 2009 թվականի հոկտեմբերի 20-ին)[40]
  • 2011 - Honoured by the University for her International Humanitarian Efforts – Glasgow Caledonian University
  • 2012 – Honorary Degree - Open University of Scotland
  • 2013 – Honorary Degree - Williams College
  • 2013 – Honorary Doctorate In Music - Berklee College Of Music
  • 2013 – Honorary Degree - University of Essex

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://los40.com/los40/2022/01/25/los40classic/1643125815_649476.html
  5. 5,0 5,1 https://rse.org.uk/academic-and-artistic-minds-honoured-as-rse-fellows/
  6. https://www.discogs.com/artist/291650-The-Tourists
  7. http://aaspeechesdb.oscars.org/link/076-16/
  8. https://www.goldenglobes.com/person/annie-lennox
  9. «Rolling Stone | News». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  10. Sweet Dreams for SNP as Annie backs independence - Scotsman.com News
  11. Էնի Լենոքսը ստացել է Բրիտանկան կայսրության շքանշան
  12. «Desert Island Discs with Annie Lennox». Desert Island Discs. մայիսի 11, 2008. BBC. Radio 4.
  13. Sutherland & Ellis 2002, էջեր. 209–217
  14. Annie Lennox: my baby’s death inspired my charity work
  15. Lennox’s Stillborn Son Inspired Charity Work
  16. 16,0 16,1 «UK Charts > Annie Lennox». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.
  17. 17,0 17,1 «Australian Charts > Annie Lennox». australian-charts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.
  18. 18,0 18,1 «Austrian Charts > Annie Lennox» (German). austriancharts.at Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. 19,0 19,1 «French Charts > Annie Lennox» (French). lescharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Charverfolgung / Lennox, Annie / Longplay». musicline.de PhonoNet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.
  21. «Irish Charts > Annie Lennox». irish-charts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.
  22. «Dutch Album Charts > Annie Lennox» (Dutch). dutchcharts.nl Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 24-05-2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. 23,0 23,1 «Swedish Charts > Annie Lennox». swedishcharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 30-05-2010-ին.
  24. 24,0 24,1 «Swiss Charts > Annie Lennox» (German). hitparade.ch Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 30-05-2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. 25,0 25,1 Whitburn, Joel (2009). Top Pop Singles & Albums (12th ed.). Record Research Inc. ISBN 0-89820-180-2. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  26. 26,0 26,1 «BPI > Certified Awards». British Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 11-12-2010-ին.
  27. 27,0 27,1 Կաղապար:Cite gold platin
  28. 28,0 28,1 28,2 «RIAA Gold & Platinum». Recording Industry Association of America. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 24-05-2010-ին.
  29. «Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  30. «Charverfolgung / Lennox, Annie / Single». musicline.de PhonoNet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  31. «Irish Singles Charts > Annie Lennox». Irish Recorded Music Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  32. «Dutch Top 40 > Annie Lennox» (Dutch). Stichting Nederlandse Top 40. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «RIT Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  34. «American Music Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  35. «Academy Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  36. «Grammy Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  37. «Ivor Novello Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  38. «Golden Globe Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  39. «Honorary degrees/ Awards listed on official website». Annielennox.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  40. «Annie Lennox receives honorary degree | News and events». Ed.ac.uk. 2009 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնի Լենոքս» հոդվածին։