Jump to content

Երկարապոչ գետնասկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարապոչ գետնասկյուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Ցեղ Գետնասկյուռներ
Տեսակ Երկարապոչ գետնասկյուռ
Լատիներեն անվանում
Spermophilus undulatus
Pallas, 1778
Հոմանիշներ
  • Arctomys altaicus
  • Citellus eversmanni
  • Citellus undulatus
  • Spermophilus undulatus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632457
NCBI 99867

Երկարապոչ գետնասկյուռ (լատին․՝ Spermophilus undulatus), գետնասկյուռներ ցեղի ներկայացուցիչ[1]։ Հանդիպում է Չինաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում, Ռուսաստանում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարապոչ գետնասկյուռը համեմատաբար մեծ գետնասկյուռ է։ Նրա մարմնի երկարությունը կազմում է 20-31,5 սմ, քաշը՝ 300-500 գրամ։ Եվրասիայում հանդիպող գետնասկյուռներից տարբերվում է իր երկար և փափուկ պոչով, որի երկարությունը 10-16 սմ է։ Պոչը կազմում է նրա մարմնի երկարության 40 %-ից ավելին։ Նրանք ունեն այտապարկեր։ Այս կենդանիների չափն ու քաշը փոփոխական է՝ կախված արևելյան և հյուսիսարևելյան գոտիներից, որտեղ հանդիպում են։

Մեջքի գունավորումը գորշավուն է։ Կողային մասերում և ուսային հատվածներում գույնը նարնջագույն է։ Որովայնը վառ գույն ունի, դեղնանարնջագույն։ Երիտասարդ առանձնյակների մոտ մորթին ավելի մոխրագույն է և միագույն՝ թույլ արտահայտված բծերով։ Ձմռանը մորթին հաստ է, փափուկ և գերակշռում է մուգ գունավորումը։ Մորթին ձմեռային կլիմային հարմարվելու համար փոխվում է օգոստոս ամսին, հակառակ գործողությունը տեղի է ունենում ապրիլին։

Նրանց կարիոտիպում առկա է 32 քրոմոսոմ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանատեսակը լայն տարածում ունի։ Արևմուտքում այս կենդանատեսակը հանդիպում է Տյան Շանում։ Արևելքում հանդիպում է Տարբագայի լեռներում, Ալթայում, Սայանայում, Հարավային Սիբիրում, Անդրբայկալում, Ամուրի միջին շրջանում, Մոնղոլիայի ազգային հանրապետության հյուսիսային մասում և Յակուտիայում։ Հյուսիսում բնակվում է Սառուցյալ օվկիանոսի մերձակայքում, հարավում բնակվում է Չերկովի, Օխոտի, Այանայի տարածքում։ Արևելքում այս տեսակը բնակվում է Ամերիկա մայրցամաքում։ Այստեղ տարածված է Ալյասկայից մինչ Գուդսո-Նովա նեղուց։ Հարավում ապրում է Կանադայից մինչ Բրիտանական Կոլումբիա ընկած տարածքում[2]։

Նախկին ԽՍՀՄ-ի և նրա հարակից երկրներում հանդիպում են երկարապոչ գետնասկյուռների 14 ենթատեսակ։ Հյուսիսարևելյան Սիբիրում (Յանայի, Կոլմի, Անադիրի և Կամաչատկայի ավազաններ) բնակվող առանձնյակները իրենց հատկանիշներով փոքր-ինչ տարբերվում են հարավային ենթատեսակներից և կազմում են առանձին խումբ, որը մի շարք ժամանակակից հետազոտողների կարծիքով առանձին տեսակ են կազմում. այն կոչվում է С. parryi Rich.: Վերջիններս տարածված են նաև Ալյասկայում և Կանադայում[3]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարապոչ գետնասկյուռը, ինչպես այլ գետնասկյուռներ, ապրում են բաց տարածություններում՝ հարթավայրային շրջաններում։ Գերադասում են ապրել չոր տափաստաններում և անտառատափաստաննեում, թեև նրանց բնակության վայրը տարբեր է։ Լեռնային շրջաններում ապրում են ծովի մակարդակից մինչև 3300 մ բարձրության վրա՝ զբաղեցնելով հարթ շրջանները, մերձալպյան և ալպյան մարգագետինները։ Երբեմն ապրում է մարգագետիններում։ Սովոր են գյուղատնտեսական հողատարածքներին։ Պոպուլացիայի խտությունը խիստ տատանվում է տարբեր կենսաշրջաններում. կազմում է 1-2-ից մինչև մի քանի հարյուր առանձնյակ 1 հեկտարի վրա։ Գաղութի տարածքը օգտագործվում է միայն նրանց կողմից և պահպանվում է այլ կենդանիներից։

Երկարապոչ գետնասկյուռը սովորաբար ապրում է գաղութով։ Տայգաներում հաճախ ապրում է միայնակ։ Նրանց բույն ունենում է 1-3 մուտք, մուտքի երկարությունը հասնում է 12-15 մետրի։ Բնի խորությունը կախվածի հողի տեսակից։ Երբեմն հասնում է մինչև 3 մ։ Հիմնական մուտքը հասնում է հիմնական բույն, որը պատված է լինում չոր խոտով, տերևներով, կենդանիների մորթով։ Նրանց բույնը բաժանված է մի քանի մասերի, որոնք ծառայում են տարբեր նպատակներով. մի հատվածում պահում են կերը, մի մասը նախատեսված է որպես թաքստոց, մեկ այլ մասում նրանք զբաղվում են իրենց մաքրությամբ։ Նրանք ձմեռային քուն են մտնում։ Մինչ այդ նրանք փակում են բնի մուտքերը։

Երկարապոչ գետնասկյուռների բնական արեալում հանդիող կենդանիները ցերեկային կենսակերպ են վարում, իսկ նրանք ակտիվանում են մայրամուտից հետո։ Սնվում են հիմնականում բույսերով։ Նրանց սննդացանկը կախված է բուսական աշխարհից, որտեղ նա բնակվում է և սեզոնաին փոփոխություններից։ Գարնանը՝ անաբիոզից հետո, նրանք բույսերի արմատներ, սոխուկներ, չոր՝ նախորդ տարվանից մնացած խոտեր։ Աշնանն արդեն սննդացանկն սկսում է համալրվել սերմերով։ Սնվում են նաև բզեզներով։ Հայտնի են դեպքեր, որ նրանք կերել են թռչունների ձագեր, որոնք հողի վրա են բնադրում, մկանման կրծողներ, նաև սննդային թափոններ։ Աշնանը բնում մթերում են սերմեր, որոնց կշիռը կարող է հասնել 6 կիլոգրամի, որն ուտում են գարնանը՝ ձմեռային քնից արթնանալով։ Ամուրի երկրամասում նրանք սովորաբար հավաքում և պաշարում են գյուղատնտեսական մշակաբույսեր՝ գարի, ցորեն, վարսակ, հնդկացորեն, արևածաղիկ, սիսեռ։

Երկարապոչ գետնասկյուռները շարժուն են և հեշտությամբ են հեռանում իրենց տարածքից։ Վազող գետնասկյուռը հեշտությամբ ցատկում է ոչ մեծ քարերի և թփերի վրայով։ Վազելիս նա հավասարակշռությունը կարգավորում է պոչի օգնությամբ։ Տագնապի պահերին փախչում է բնի մոտակայքից՝ թաքնվելով քարերի և բույսերի արանքներում։ Մարդկանց չի մոտենում. հեռավորությունը կարող է լինել 70-80 մ։ Նրանց արձակած ձայները նման են կաչաղակի ձայնին։

Կենսացիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այլ գետնասկյուռները, երկարապոչ գետնասկյուռը նույնպես ձմեռն անցկացնում է քնած։ Նրանք ավելի վաղ են քուն մտնում, քան այլ գետնասկյուռները։ Վերջինիս տևողությունը և ժամանակը տարբերվում է ժամային գոտիներից և կլիմայական պայմաններից կախված։ Տուվայում նրանց անաբիոզի շրջանը տևում է 6,5 ամիս, Յակուտիայում՝ 7-7,5 ամիս։ Արթնանում են մարտ-ապրիլ ամիսներին։ Բնից առաջինը դուրս են գալիս հասուն առանձնակների արուները, այնուհետև՝ 10-15 օր անց՝ էգերը։ Իսկ վերջում դուրս են գալիս փոքրերը։

Սեռական հասունության հասնում են կյանքի 2-րդ տարում։ Բազմանում են տարին մեկ անգամ։ Բազմացումն սկսվում է գարնանը՝ էգերի՝ բնից դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ ընթացքում արուները շատ ակտիվ և շարժուն են լինում. իրենց բներից հեռավորությունը 2 կմ է։ Հղիության շրջանը տևում է 30 օր։ Ծնում են 7-8 ձագ։ Հունիս-հուլիս ամիսներին՝ 27-28 օրականում ձագերը դուրս են գալս բնից և շուտով վերաբնակեցվում են։

Երկարապոչ գետնասկյուռները վարում են ավելի քիչ նստակյաց կենսակերպ, քան ցեղի այլ ներկայացուցչներ։ Միգրացիայի ընթացքում զբաղեցնում են այնպիսի մեծ գետերի շրջակա տարածները, ինչպիսին է Ենիսեյը։

Նշանակությունը բիոցենոզում և մարդու կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնասկյուռները մարդու կյանքում որոշակի դեր են խաղում, քանի որ հողային զանգվածները տեղափոխում են ավելի վերին շերտեր։ Երկարապոչ գետնասկյուռներն իրենց բազմաթիվությամբ ունեն մեծ նշանակություն բիոցենոզի համար։ Արեալի հարավային մասերում, օրինակ՝ Ամուրի երկրամասը, Տուվան, նրանք գիշատիչների կեր են դառնում։ Նրանցով սնվում են գիշատիչ կենդանիները՝ տափաստանային ժանտաքիս, աղվեսներ, դաշտաղվես և թռչունները՝ բու, տնային բու (լատին․՝ Heteroglaux blewitti), բալոբան, քարարծիվ։ Տուվայի լեռնային շրջանների չումերի (անգլ.՝ Chum) հիմնական անհանգստացնողն է։ Արտադրության մեջ օգտագործում են նրա մորթին, ճարպը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бадмаев Б.Б. Длиннохвостый суслик в условиях Западного Забайкалья – Новосибирск: Наука, 2007. – 107 с.
  • Атутова Ж. В. Роль природопользования в преобразовании геосистем Тункинской котловины в конце XVII – начале XX веков / Ж. В. Атутова // География и природ. ресурсы. – 2009. – № 3. – С. 124–129.
  • Васильев Г. И. Наблюдения за условиями перезимовки длиннохвостого суслика и его эктопаразитов / Г. И. Васильев, И. Ф. Жовтый // Докл. Иркут. противочум. ин-та. – Иркутск, 1974. – Вып. 10. – С. 218–221.
  • Васильев Г. И. Сезонная активность длиннохвостого суслика Тункинской котловины / Г. И. Васильев, Н. И. Литвинов // Охотничье хозяйство Сибири и Дальнего Востока и перспективы его развития. – Иркутск, 1976. – С. 3–10.
  • Зарубина Н. В. Комплексная рекреационная оценка Тункинского национального парка / Н. В. Зарубина // География и природ. ресурсы. – 2006. – № 4. – С. 129–135.
  • Зверев М. Д. Сибирские суслики / М. Д. Зверев // Изв. Иркут. противочум. ин-та. – Иркутск, 1936. – Т. 4. – С. 231–261.
  • Зонов Г. Б. О поселениях длиннохвостых сусликов в окрестностях с. Монды БурАССР / Г. Б. Зонов // Докл. Иркут. противочум. ин-та. – Иркутск, 1966. – Вып. 7. – С. 179–180.
  • Зоопаразитологическая характеристика Тункинской долины (Бурятская АССР) и сопредельного района МНР в связи с поисками особо опасных инфекций / Г. И. Васильев и [др.] // Международные и национальные аспекты эпиднадзора при чуме : сб. – Иркутск, 1975. – С. 83–85.
  • Литвинов Н. И. Материалы по фауне наземных позвоночных Тункинской и Мондинской котловин / Н. И. Литвинов, М. П. Тарасов, Ю. Г. Швецов // Изв. Вост.-Сиб. отд. Геог. о-ва СССР. – 1969. – Т. 66. – С. 65–69.
  • Литвинов Н. И. Грызуны Тункинской долины, Прихубсугулья и их эктопаразиты / Н. И. Литвинов, Г. И. Васильев, Н. И. Ельшанская // Экология охотничьих зверей и птиц, технология производства в охотничьем хозяйстве. – Иркутск, 1976. – С. 23–30.
  • Немченко Л. С. Визуальный учет длиннохвостого суслика в тувинском очаге чумы / Л. С. Немченко, П. А. Обухов // Проблемы природной очаговости чумы : докл. к 4-й сов.-монг. конф. специалистов противочум. учреждений. – Иркутск, 1980. – Ч. 1. – С. 65–66.
  • Тарасов М. П. Стациальное размещение и относительная численность массовых видов грызунов западного Хамар-Дабана / М. П. Тарасов // Изв. Иркут. противочум. ин-та. – 1962. – Т. 24. – С. 248–260[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարապոչ գետնասկյուռ» հոդվածին։
  1. Գրականության ցանկ(չաշխատող հղում)