Դմիտրի Ուտկին
Դմիտրի Ուտկին | |
---|---|
ռուս.՝ Дми́трий Вале́рьевич У́ткин | |
հունիսի 11, 1970 - օգոստոսի 23, 2023[1][2] (53 տարեկան) | |
Ծննդավայր | Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Դաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Զորատեսակ | Ռուսաստանի զինված ուժեր |
Կոչում | փոխգնդապետ և փոխգնդապետ |
Հրամանատարն էր | Վագներ խմբավորում և 2nd Spetsnaz Brigade? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա և Վագներ խմբի ապստամբություն |
Պարգևներ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Դմիտրի Ուտկինը ՍՍ-ի դաջվածքներով[5] | |
Խմբակային նկար Պուտինի հետ (ծայր աջ)[6] | |
Դմիտրի Ուտկիը (ծայր աջ) Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում[7] |
Դմիտրի Վալերիևիչ Ուտկին (հունիսի 11, 1970, Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2023[1][2], Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության զորքերի ռուս սպա, պահեստազորի փոխգնդապետ, Ռուսաստանի Դաշնության հերոս[8][9], Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հերոս, Արիության վեց մեդալների ասպետ[8][10], նեոնացիստ։ Եղել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարը, ունեցել է «Վագներ» մականունը[11][12][13][14][15]։
Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական ագրեսիային աջակցելու պատճառով գտնվել է անձնական միջազգային պատժամիջոցների տակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկություններից մեկի համաձայն՝ Դմիտրի Ուտկինը ծնվել է 1970 թվականի հունիսի 11-ին, Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքում, երկրաբանի ընտանիքում[16][17]։ Ըստ այլ վարկածների՝ նրա ծննդավայրը եղել է Ուկրաինական ԽՍՀ-ի Կիրովոգրադ քաղաքը[18], կամ Կիրովոգրադի մոտ գտնվող Սմոլինո գյուղը[19][20]։
Սմոլինի դպրոցն ավարտելուց հետո Ուտկինը մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է ռազմական ուսումնարան[19]։
2000-ականների սկզբին բաժանվել է կնոջից՝ Ելենա Շչերբինինայից[19][21]։
Հաղորդվում է, որ Ուտկինը մասնակցել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին[22][23]։
Մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի 2-րդ հատուկ նշանակության առանձին բրիգադի 700-րդ հատուկ նշանակության առանձին ջոկատի հրամանատարը[24][25][26](տեղակայումը՝ Պսկովի մարզի Պեչորի քաղաք)։ Փոխգնդապետի կոչումով անցել է թոշակի։
Պահեստազոր տեղափոխվելուց հետո աշխատել է Moran Security Group-ում[19], մասնակցել 2013 թվականին «Սլավոնական կորպուսի» սիրիական ձախողված արշավին[27][28]։ Ջոկատը պետք է գրավեր Դեյր էլ Զորի գլխավոր տրանսպորտային հանգույցը։ Կազմավորումը բաղկացած էր երկու վաշտերից, որոնցից մեկը ղեկավարում էր հենց Դմիտրի Ուտկինը[19][29]։
2014 թվականին ռուսական զորքերի կազմում գտնվել է Ղրիմում[30]։ 2014 թվականի մայիսին դարձել է սեփական ստորաբաժանման հրամանատարը, որը, ըստ իր մարտանվան (ընտրված Ուտկինի կողմից Երրորդ Ռայխով տարվածության պատճառով[19][31]), ստացել է պայմանական «Վագներ» անվանումը[28][32]։ 2015 թվականին մասնակցել է Դեբալցևոի համար մղվող մարտերին[28]։
2015 թվականի աշնանից «Վագներ»-ի գործունեությունը տեղափոխվել է Սիրիա[30]։ Համարվում է, որ հենց այս ստորաբաժանումն է որոշիչ դեր խաղացել Պալմիրայի գրոհման ժամանակ[33]։
2016 թվականի դեկտեմբերին Դմիտրի Ուտկինին տեսել են Կրեմլում՝ Հայրենիքի հերոսների օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ[30]։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուտկինը Նովգորոդի մարզից հրավիրվածների թվում մասնակցել է բանկետին, քանի որ նա «Արիության շքանշանների ասպետ» է։ Միաժամանակ Պեսկովը ոչինչ չի ասել Ուտկինի՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հետ կապի մասին[33]։
2017 թվականի նոյեմբերին РБК-ն հայտնել է Ուտկինին «Конкорд менеджмент и консалтинг»-ի գործադիր տնօրեն նշանակելու մասին, որը Եվգենի Պրիգոժինի ռեստորանային հոլդինգի կառավարող ընկերությունն է[34][35]։ Bellingcat-ի վերլուծաբանները ենթադրում էին, որ Ուտկինի նշանակումը այդ պաշտոնում ֆիկտիվ էր[27], մինչդեռ ըստ «Фонтанка»-ի, Конкорд-ի նոր ղեկավարի անհատական հարկային համարը տարբերվում էր «Վագներ»-ի Ուտկինի հարկային նույնականացման համարից[36], սակայն Ուտկինը (Անդրեյ Տրոշևի հետ միասին) 2015-2016 թվականներին նկատվել է Պրիգոժինի անվտանգության ծառայության հայտնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայություններում և կարող էր աշխատել «Конкорд» հոլդինգի կառույցներում[37]։
Հաղորդվում էր, որ 2018 թվականին Պրիգոժինը Ուտկինին հեռացրել է «Конкорд»-ում իր պաշտոնից՝ Դեյր էլ Զորում «Վագներ» խմբի ձախողումից հետո[27][38]։
Ըստ չհաստատված տեղեկությունների, 2022 թվականին Ուտկինը Պրիգոժինի հետ միասին երկու անգամ այցելել է Ռոստովի մարզում գտնվող ռուսական գաղութներ՝ «Վագներ» ՄՌԿ բանտարկյալներին հավաքագրելու նպատակով՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար[39]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 ուղևորները և անձնակազմի 3 անդամները, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը, մահացել են[40]։
2023 թվականի օգոստոսի 31-ին հուղարկավորվել է Միտիշչիի Դաշնային ռազմական հուշահամալիր-գերեզմանատանը[41][42]։
Նեոնացիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակից զորացրվելուց հետո Ուտկինը սկսել էր համակրանք ցուցաբերել նացիստական Գերմանիայի խորհրդանիշների նկատմամբ։ Նա իրեն որպես մարտանուն վերցրել էր «Վագներ» անվանումը՝ Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտոր և հակասեմիտ Ռիխարդ Վագների պատվին։ Ականատեսները լրագրողներին պատմել են, որ Ուտկինը օգտագործում էր նացիստական ատրիբուտներ։ Փաստաթղթերի վրա նա ստորագրում էր երկու ռուներով (ՍՍ-ի նշան) և Եվգենի Պրիգոժինին դիմում էր «Հեյլ, Պետրովիչ» ձևով, «Վագներ» խմբի շրջանակներում նրա ծածկանունով։ The Wall Street Journal-ի վավերագրական ֆիլմում և BBC-ի հոդվածում, ցուցադրվում է Ուտկինի լուսանկարը, որտեղ տեսանելի են նրա դաջվածքները ՍՍ-ի ուբերշտուրմբաննֆյուրերի տարբերանշանների և Վերմախտի զինանշանի տեսքով[19][43][44]։
Սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Досье» կենտրոնի հետաքննության համաձայն՝ Ուտկինին և նրա կնոջն է պատկանում «Кашулина» ՍՊԸ-ն, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրով. դատելով դրամական հաշվետվություններից, կա երկու խանութ՝ մեկը Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Կրասնոդարի երկրամասում։ Նախկինում Ուտկինին են պատկանել Սանկտ Պետերբուրգի Իվանովսկայա փողոցում գտնվող «Кашулина» ապարտ-հյուրանոցը և Լախտայի «Аура» բիզնես կենտրոնում գտնվող գեղեցկության սրահը[19]։
Միջազգային պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Դմիտրի Ուտկինի նկատմամբ՝ որպես «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար[45][46][47]։
2018 թվականին Ուտկինին արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք, ինչպես նաև է արգելք է դրվել ֆինանսական գործառնության և Ուկրաինայում ունեցած ցանկացած ակտիվների վրա[48]։
2021 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրամիության խորհուրդը սահմանափակող միջոցներ է կիրառել Ուտկինի և «Վագներ» խմբի հետ կապված այլ անձանց նկատմամբ[49][50][51]։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին Ուկրաինայում Դմիտրի Ուտկինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել[28][33]։
2022 թվականի փետրվարի 24-ից գտնվել է Կանադայի, հունվարի 14-ից՝ Շվեյցարիայի, փետրվարի 25-ից՝ Ավստրալիայի, մարտի 8-ից՝ Ճապոնիայի, մարտի 15-ից՝ Միացյալ Թագավորության պատժամիջոցների տակ[48][52][53][54][55][56]։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 2021 թվականի հունիսի 24-ի հրամանագրով գտնվել է ուկրաինական պատժամիջոցների տակ[52]։ 2022 թվականի մայիսի 3-ից գտնվել է Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ[52]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Դմիտրի Ուտկինը որպես Արիության չորս շքանշանների ասպետ[57] մասնակցել է Կրեմլում Հայրենիքի հերոսների օրվա տոնակատարությանը[58] և լուսանկարվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ հյուրերի հետ[12]։
Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ պարգևների մի մասը ստացել է Ուկրաինայում մարտերին մասնակցելու համար[59]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wagner Group chief among passengers on crashed plane near Moscow — The Jerusalem Post, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 Wagner chief Yevgeny Prigozhin presumed dead after Russia plane crash — BBC Online, 2023.
- ↑ https://www.proekt.media/portrait/evgeniy-prigozhin/
- ↑ https://meduza.io/news/2023/08/31/komandir-chvk-vagnera-dmitriy-utkin-on-zhe-vagner-pohoronen-na-memorialnom-kladbische-v-mytischah
- ↑ «Ливийские гастроли ЧВК Вагнера: что хранится в планшете наемника». BBC News Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Бродяга, Седой, Вагнер и Ратибор окружили президента (фото)». www.fontanka.ru (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ ««Хайль Петрович» История Дмитрия Уткина — человека, который подарил группе «Вагнера» название». https://dossier.center/utkin/ (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ 8,0 8,1 «Легендарный Уткин удостоился посмертных воинских почестей».
- ↑ «Вход по списку: как прошли тайные похороны командира ЧВК «Вагнер» Уткина».
- ↑ «Погибший Дмитрий Уткин был единственным, кто имел 6 орденов Мужества».
- ↑ «Командир ЧВК «Вагнер» возглавил ресторанный бизнес «повара Путина»». Meduza (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 12,0 12,1 «Песков подтвердил присутствие командира ЧВК Вагнера на приеме в Кремле». ТАСС (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Tracing Wagner's Roots». newamerica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Alexander Rabin. «Diplomacy and Dividends: Who Really Controls the Wagner Group?». en:Foreign Policy Research Institute (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Wagner, shadowy Russian military group, 'fighting in Libya'». BBC News (անգլերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Уткин Дмитрий Валерьевич». spisok-putina (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «СБУ назвала всех "вагнеровцев" на фото с Путиным в Кремле». ukrinform (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Zubov, Gennady; Petelin, German. «WSJ: США пригрозили санкциями российскому союзнику в Ливии Хафтару за захват нефтяных месторождений бойцами «ЧВК Вагнера»». Gazeta.Ru|Gazeta (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 Денис Коротков. ««Хайль Петрович»». Досье (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Цензор.НЕТ (2017 թ․ հունվարի 25). «"Что дядя Вова скажет, то Дима и сделает". Украинский след в судьбе таинственного главаря "ЧВК Вагнера"». Цензор.НЕТ (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Геннадий Зубов, Герман Петелин. «WSJ: США пригрозили санкциями российскому союзнику в Ливии Хафтару за захват нефтяных месторождений бойцами «ЧВК Вагнера»». gazeta (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ View Author Archive, Email the Author, Follow on Twitter, Get author RSS feed (2022 թ․ փետրվարի 25). «Wagner Group, Kremlin-backed mercenaries, reportedly laid groundwork in Ukraine». New York Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «В разбившемся самолете в Тверской области были Пригожин и глава «Вагнера» Уткин» (ռուսերեն). Новые Известия. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ ««Фонтанка» нашла двух российских наемников, подозреваемых в убийстве дезертира в Сирии. Один из них служил в спецназе с главой ЧВК «Вагнер»». meduza (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Они сражались за Пальмиру (фото)». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2016 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Сергей Часовских Новороссия. Год войны. — ISBN 5040201656
- ↑ 27,0 27,1 27,2 «Putin Chef's Kisses of Death: Russia's Shadow Army's State-Run Structure Exposed». bellingcat (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 «В Украине возбудили уголовное дело против командира ЧВК Вагнера». Международное французское радио|RFI (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Последний бой «Славянского корпуса» (фото)». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2013 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 «Сирийские потери "Славянского корпуса"». Радио Свобода (ռուսերեն). 2016 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Moscow, Tom Parfitt (2016 թ․ մարտի 31). «Russian-led private army sent to Syria». The Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Хазов-Кассиа, Сергей (2018 թ․ մարտի 7). «Проект "Мясорубка". Рассказывают три командира ЧВК Вагнера». Радио Свобода (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 «В Украине возбудили уголовное дело против командира ЧВК Вагнера». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Командир ЧВК Вагнера возглавил ресторанный бизнес Пригожина». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ The Moscow Times (2017 թ․ նոյեմբերի 15). «Russian Mercenary Leader Now Behind Troll Farm Mastermind's Catering Business». The Moscow Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Фирму "повара Путина" возглавил тезка командира ЧВК, воюющей в Сирии». BBC News Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Часовня "ЧВК Вагнера" сменила собственника. Им стала организация командира "Седого"». BBC News Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Частники боевых действий». www.kommersant.ru (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ЧВК "Вагнер" вербует в ростовских колониях заключенных для участия в войне в Украине» (ռուսերեն). Радио «Свобода». 2022 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «СК установил личности всех погибших при крушении самолета Пригожина» (ռուսերեն). Lenta.ru. 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Дмитрия Уткина похоронят на Федеральном военном мемориальном кладбище в Мытищах | Родники». Мытищи. [ Родники | Новости Подмосковья (mytishchi). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «В Мытищах прошли похороны командира "Группы Вагнера" Уткина». РИА Новости. Новости, Р. И. А. 31 августа 2023. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Inside Prigozhin’s Wagner, Russia’s Secret War Company ՅուԹյուբում՝ սկսած 550-րդ վայրկյանից
- ↑ Надер Ибрагим и Илья Барабанов Ливийские гастроли ЧВК "Вагнер": что хранится в планшете наемника // BBC. — 2021.
- ↑ «США ввели санкции против ЧВК "Вагнер"». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Niko Vorobyov. «Shrouded in secrecy for years, Russia's Wagner Group opens up». Аль-Джазира (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Rappeport, Alan (2017 թ․ հունիսի 20). «Trump Imposes New Sanctions on Russia Over Ukraine Incursion». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 48,0 48,1 «Dmitri Valerievich UTKIN». www.opensanctions.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «EU slaps sanctions on Russian mercenary group Wagner». Politico (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «EU sanctions target Russian 'Wagner' mercenary group». Deutsche Welle (բրիտանական անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ ««Вагнер» доигрался Наемникам запретили брать кредиты и посещать Европу: кто эти люди?». Новая газета (ռուսերեն). 2268 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 52,0 52,1 52,2 «УТКИН Дмитрий Валерьевич» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Who's on Canada's list of sanctions against Russia and who's not». Global News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Canada Gazette, Part 2, Volume 156, Number 6: Regulations Amending the Special Economic Measures (Russia) Regulations» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Michael O'Kane (2022 թ․ հունվարի 17). «Switzerland lists 6 people & 3 entities linked to the Wagner Group». EU Sanctions (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «The Dirty 33: meet the Russian cronies sanctioned by Australia». Australian Financial Review (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ ««Фонтанка» насчитала у командира российских наемников Вагнера четыре ордена Мужества». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Дмитрий Уткин, которого называют командиром российских наемников в Сирии, и Владимир Путин» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «"Решение принимали в Кремле": СБУ сделала заявление о сбитом Ил-76». BBC News Україна (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 11 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Օգոստոսի 23 մահեր
- 2023 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ավիավթարից զոհվածներ
- Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ
- Ռուս զինվորականներ
- Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Վագների խումբ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Արիության մեդալակիրներ