Embraer Legacy 600 ինքնաթիռի վթար Տվերի մարզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Embraer Legacy 600 ինքնաթիռի վթար Տվերի մարզում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում և suspicious death?
Թվականօգոստոսի 23, 2023
ՎայրԿուժենկինո և Kuzhenkino?, Բոլոգովսկի շրջան,  Ռուսաստան
Թռիչքի վայրՇերեմետևո
Վերջնական կետՊուլկովո միջազգային օդանավակայան
Զոհվածներ10 մարդ[1]
Վիրավորներ0[2]
Օդանավ
ՄոդելLegacy 600?[3]
ԱվիաընկերությունՎագներ խմբավորում
Կողային համարRA-02795[3]
Կենդանի մնացած0
 2023 Tver plane crash Վիքիպահեստում

«Embraer Legacy 600» ինքնաթիռի վթար Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 23-ին։ Վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի 3 անդամ և 7 ուղևոր (տաս մարդ)։ Ինքնաթիռը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ, սակայն վերելքի ժամանակ կործանվել է[4]։ Ըստ նախնական տվյալների՝ «Embraer Legacy 600» ինքնաթիռը պատկանել է ռուս գործարար, օլիգարխ Եվգենի Պրիգոժինը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պահեստազորի փոխգնդապետ Դմիտրի Ուտկինը։

Ինքնաթիռի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքն իրականացվել է բրազիլական «Embraer» ընկերության արտադրa] «Embraer Legacy 600» մասնավոր բիզնես ջեթով (թափքի համարը՝ RA-02795, սերիա՝ 14501008[5][6])։ Այն թողարկվել է 2007 թվականին։ Նույն թվականի հոկտեմբերին ինքնաթիռը հանձնվել է «Linxair» ավիաընկերությանը, այնուհետև փոխանցվել է մի քանի տարբեր ընկերությունների։ 2020 թվականի սեպտեմբերին այն ձեռք է բերել «Wagner Group» ընկերությունը, պաշտոնական սեփականատեր է համարվել «MNT-Aero» ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է բիզնես փոխադրումների ոլորտում։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթադրվում է, որ վթարված ինքնաթիռում եղել են Եվգենի Պրիգոժինը (ձախից) և Դմիտրի Ուտկինը (աջից):

Ինքնաթիռում եղել է 10 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 7 ուղևոր, այդ թվում՝ «Վագներ» խմբավորման ղեկավարներ Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը[7] [8][9][10] Ռոսավիացիան հաստատել է զոհվածների ցուցակը՝

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Լևշին, հրամանատար
  • Ռուստամ Քարիմով, երկրորդ օդաչու
  • Քրիստինա Ռասպոպովա, բորտուղեկցորդուհի

Ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Պրոպուստին
  • Եվգենի Մակարյան
  • Ալեքսանդր Տոտմին
  • Վալերի Չեկալով
  • Դմիտրի Ուտկին
  • Նիկոլայ Մատուսեև
  • Եվգենի Պրիգոժին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]