Դմիտրի Ուտկին
Դմիտրի Ուտկին | |
---|---|
ռուս.՝ Дми́трий Вале́рьевич У́ткин | |
![]() | |
հունիսի 11, 1970 - օգոստոսի 23, 2023[1][2] (53 տարեկան) | |
Ծննդավայր | Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Դաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | Ռուսաստանի զինված ուժեր |
Կոչում | փոխգնդապետ և փոխգնդապետ |
Հրամանատարն էր | Վագներ խմբավորում և 2nd Spetsnaz Brigade? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա և Վագներ խմբի ապստամբություն |
Պարգևներ |
![]() | |
---|---|
![]() |
Դմիտրի Ուտկինը ՍՍ-ի դաջվածքներով[6] |
![]() |
Խմբակային նկար Պուտինի հետ (ծայր աջ)[7] |
![]() |
Դմիտրի Ուտկիը (ծայր աջ) Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում[8] |
Դմիտրի Վալերիևիչ Ուտկին (հունիսի 11, 1970, Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2023[1][2], Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության զորքերի ռուս սպա, պահեստազորի փոխգնդապետ, Ռուսաստանի Դաշնության հերոս[9][10], Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հերոս, Արիության վեց մեդալների ասպետ[9][11], նեոնացիստ։ Եղել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարը, ունեցել է «Վագներ» մականունը[12][13][14][15][16]։
Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական ագրեսիային աջակցելու պատճառով գտնվել է անձնական միջազգային պատժամիջոցների տակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղեկություններից մեկի համաձայն՝ Դմիտրի Ուտկինը ծնվել է 1970 թվականի հունիսի 11-ին, Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքում, երկրաբանի ընտանիքում[17][18]։ Ըստ այլ վարկածների՝ նրա ծննդավայրը եղել է Ուկրաինական ԽՍՀ-ի Կիրովոգրադ քաղաքը[19], կամ Կիրովոգրադի մոտ գտնվող Սմոլինո գյուղը[20][21]։
Սմոլինի դպրոցն ավարտելուց հետո Ուտկինը մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է ռազմական ուսումնարան[20]։
2000-ականների սկզբին բաժանվել է կնոջից՝ Ելենա Շչերբինինայից[20][22]։
Հաղորդվում է, որ Ուտկինը մասնակցել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին[23][24]։
Մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի 2-րդ հատուկ նշանակության առանձին բրիգադի 700-րդ հատուկ նշանակության առանձին ջոկատի հրամանատարը[25][26] [27](տեղակայումը՝ Պսկովի մարզի Պեչորի քաղաք)։ Փոխգնդապետի կոչումով անցել է թոշակի։
Պահեստազոր տեղափոխվելուց հետո աշխատել է Moran Security Group-ում[20], մասնակցել 2013 թվականին «Սլավոնական կորպուսի» սիրիական ձախողված արշավին[28][29]։ Ջոկատը պետք է գրավեր Դեյր էլ Զորի գլխավոր տրանսպորտային հանգույցը։ Կազմավորումը բաղկացած էր երկու վաշտերից, որոնցից մեկը ղեկավարում էր հենց Դմիտրի Ուտկինը[20][30]։
2014 թվականին ռուսական զորքերի կազմում գտնվել է Ղրիմում[31]։ 2014 թվականի մայիսին դարձել է սեփական ստորաբաժանման հրամանատարը, որը, ըստ իր մարտանվան (ընտրված Ուտկինի կողմից Երրորդ Ռայխով տարվածության պատճառով[20][32]), ստացել է պայմանական «Վագներ» անվանումը[29][33]։ 2015 թվականին մասնակցել է Դեբալցևոի համար մղվող մարտերին[29]։
2015 թվականի աշնանից «Վագներ»-ի գործունեությունը տեղափոխվել է Սիրիա[31]։ Համարվում է, որ հենց այս ստորաբաժանումն է որոշիչ դեր խաղացել Պալմիրայի գրոհման ժամանակ[34]։
2016 թվականի դեկտեմբերին Դմիտրի Ուտկինին տեսել են Կրեմլում՝ Հայրենիքի հերոսների օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ[31]։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուտկինը Նովգորոդի մարզից հրավիրվածների թվում մասնակցել է բանկետին, քանի որ նա «Արիության շքանշանների ասպետ» է։ Միաժամանակ Պեսկովը ոչինչ չի ասել Ուտկինի՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հետ կապի մասին[34]։
2017 թվականի նոյեմբերին РБК-ն հայտնել է Ուտկինին «Конкорд менеджмент и консалтинг»-ի գործադիր տնօրեն նշանակելու մասին, որը Եվգենի Պրիգոժինի ռեստորանային հոլդինգի կառավարող ընկերությունն է[35][36]։ Bellingcat-ի վերլուծաբանները ենթադրում էին, որ Ուտկինի նշանակումը այդ պաշտոնում ֆիկտիվ էր[28], մինչդեռ ըստ «Фонтанка»-ի, Конкорд-ի նոր ղեկավարի անհատական հարկային համարը տարբերվում էր «Վագներ»-ի Ուտկինի հարկային նույնականացման համարից[37], սակայն Ուտկինը (Անդրեյ Տրոշևի հետ միասին) 2015-2016 թվականներին նկատվել է Պրիգոժինի անվտանգության ծառայության հայտնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայություններում և կարող էր աշխատել «Конкорд» հոլդինգի կառույցներում[38]։
Հաղորդվում էր, որ 2018 թվականին Պրիգոժինը Ուտկինին հեռացրել է «Конкорд»-ում իր պաշտոնից՝ Դեյր էլ Զորում «Վագներ» խմբի ձախողումից հետո[28][39]։
Ըստ չհաստատված տեղեկությունների, 2022 թվականին Ուտկինը Պրիգոժինի հետ միասին երկու անգամ այցելել է Ռոստովի մարզում գտնվող ռուսական գաղութներ՝ «Վագներ» ՄՌԿ բանտարկյալներին հավաքագրելու նպատակով՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար[40]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 ուղևորները և անձնակազմի 3 անդամները, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը, մահացել են[41]։
2023 թվականի օգոստոսի 31-ին հուղարկավորվել է Միտիշչիի Դաշնային ռազմական հուշահամալիր-գերեզմանատանը[42][43]։
Նեոնացիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանակից զորացրվելուց հետո Ուտկինը սկսել էր համակրանք ցուցաբերել նացիստական Գերմանիայի խորհրդանիշների նկատմամբ։ Նա իրեն որպես մարտանուն վերցրել էր «Վագներ» անվանումը՝ Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտոր և հակասեմիտ Ռիխարդ Վագների պատվին։ Ականատեսները լրագրողներին պատմել են, որ Ուտկինը օգտագործում էր նացիստական ատրիբուտներ։ Փաստաթղթերի վրա նա ստորագրում էր երկու ռուներով (ՍՍ-ի նշան) և Եվգենի Պրիգոժինին դիմում էր «Հեյլ, Պետրովիչ» ձևով, «Վագներ» խմբի շրջանակներում նրա ծածկանունով։ The Wall Street Journal-ի վավերագրական ֆիլմում և BBC-ի հոդվածում, ցուցադրվում է Ուտկինի լուսանկարը, որտեղ տեսանելի են նրա դաջվածքները ՍՍ-ի ուբերշտուրմբաննֆյուրերի տարբերանշանների և Վերմախտի զինանշանի տեսքով[20][44][45]։
Սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Досье» կենտրոնի հետաքննության համաձայն՝ Ուտկինին և նրա կնոջն է պատկանում «Кашулина» ՍՊԸ-ն, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրով. դատելով դրամական հաշվետվություններից, կա երկու խանութ՝ մեկը Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Կրասնոդարի երկրամասում։ Նախկինում Ուտկինին են պատկանել Սանկտ Պետերբուրգի Իվանովսկայա փողոցում գտնվող «Кашулина» ապարտ-հյուրանոցը և Լախտայի «Аура» բիզնես կենտրոնում գտնվող գեղեցկության սրահը[20]։
Միջազգային պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Դմիտրի Ուտկինի նկատմամբ՝ որպես «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար[46][47][48]։
2018 թվականին Ուտկինին արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք, ինչպես նաև է արգելք է դրվել ֆինանսական գործառնության և Ուկրաինայում ունեցած ցանկացած ակտիվների վրա[49]։
2021 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրամիության խորհուրդը սահմանափակող միջոցներ է կիրառել Ուտկինի և «Վագներ» խմբի հետ կապված այլ անձանց նկատմամբ[50][51][52]։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին Ուկրաինայում Դմիտրի Ուտկինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել[29][34]։
2022 թվականի փետրվարի 24-ից գտնվել է Կանադայի, հունվարի 14-ից՝ Շվեյցարիայի, փետրվարի 25-ից՝ Ավստրալիայի, մարտի 8-ից՝ Ճապոնիայի, մարտի 15-ից՝ Միացյալ Թագավորության պատժամիջոցների տակ[49][53][54][55][56][57]։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 2021 թվականի հունիսի 24-ի հրամանագրով գտնվել է ուկրաինական պատժամիջոցների տակ[53]։ 2022 թվականի մայիսի 3-ից գտնվել է Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ[53]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Դմիտրի Ուտկինը որպես Արիության չորս շքանշանների ասպետ[58] մասնակցել է Կրեմլում Հայրենիքի հերոսների օրվա տոնակատարությանը[59] և լուսանկարվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ հյուրերի հետ[13]։
Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ պարգևների մի մասը ստացել է Ուկրաինայում մարտերին մասնակցելու համար[60]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wagner Group chief among passengers on crashed plane near Moscow — The Jerusalem Post, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 Wagner chief Yevgeny Prigozhin presumed dead after Russia plane crash — BBC Online, 2023.
- ↑ https://www.proekt.media/portrait/evgeniy-prigozhin/
- ↑ https://meduza.io/news/2023/08/31/komandir-chvk-vagnera-dmitriy-utkin-on-zhe-vagner-pohoronen-na-memorialnom-kladbische-v-mytischah
- ↑ Along the sanctioned persons: UTKIN, Dmitry Valerievich
- ↑ «Ливийские гастроли ЧВК Вагнера: что хранится в планшете наемника»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-11-ին։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Бродяга, Седой, Вагнер и Ратибор окружили президента (фото)»։ www.fontanka.ru (ռուսերեն)։ 2017-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-28-ին։ Վերցված է 2021-08-11
- ↑ ««Хайль Петрович» История Дмитрия Уткина — человека, который подарил группе «Вагнера» название»։ https://dossier.center/utkin/ (ռուսերեն)։ 2017-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2023-04-10-ին։ Վերցված է 2021-08-11
- ↑ 9,0 9,1 «Легендарный Уткин удостоился посмертных воинских почестей»
- ↑ «Вход по списку: как прошли тайные похороны командира ЧВК «Вагнер» Уткина»
- ↑ «Погибший Дмитрий Уткин был единственным, кто имел 6 орденов Мужества»
- ↑ «Командир ЧВК «Вагнер» возглавил ресторанный бизнес «повара Путина»»։ Meduza (ռուսերեն)։ 2017-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-27-ին։ Վերցված է 2018-02-26
- ↑ 13,0 13,1 «Песков подтвердил присутствие командира ЧВК Вагнера на приеме в Кремле»։ ТАСС (ռուսերեն)։ 2016-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-21-ին։ Վերցված է 2018-02-26
- ↑ «Tracing Wagner’s Roots»։ newamerica (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-18-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ Alexander Rabin։ «Diplomacy and Dividends: Who Really Controls the Wagner Group?»։ en:Foreign Policy Research Institute (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-08-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ «Wagner, shadowy Russian military group, 'fighting in Libya'»։ BBC News (անգլերեն)։ 2020-05-07։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «Уткин Дмитрий Валерьевич»։ spisok-putina (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-27-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ «СБУ назвала всех "вагнеровцев" на фото с Путиным в Кремле»։ ukrinform (ռուսերեն)։ 2017-10-07։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-27-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ Zubov Gennady, Petelin German։ «WSJ: США пригрозили санкциями российскому союзнику в Ливии Хафтару за захват нефтяных месторождений бойцами «ЧВК Вагнера»»։ Gazeta.Ru|Gazeta (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-17-ին։ Վերցված է 2021-04-07
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Денис Коротков։ ««Хайль Петрович»»։ Досье (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-04-11-ին։ Վերցված է 2023-04-11
- ↑ Цензор.НЕТ (2017-01-25)։ «"Что дядя Вова скажет, то Дима и сделает". Украинский след в судьбе таинственного главаря "ЧВК Вагнера"»։ Цензор.НЕТ (ռուսերեն)։ Վերցված է 2023-07-13
- ↑ Геннадий Зубов, Герман Петелин։ «WSJ: США пригрозили санкциями российскому союзнику в Ливии Хафтару за захват нефтяных месторождений бойцами «ЧВК Вагнера»»։ gazeta (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-17-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ View Author Archive, Email the Author, Follow on Twitter, Get author RSS feed (2022-02-25)։ «Wagner Group, Kremlin-backed mercenaries, reportedly laid groundwork in Ukraine»։ New York Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-23-ին։ Վերցված է 2022-08-30
- ↑ «В разбившемся самолете в Тверской области были Пригожин и глава «Вагнера» Уткин» (ռուսերեն)։ Новые Известия։ Վերցված է 2023-8-23
- ↑ ««Фонтанка» нашла двух российских наемников, подозреваемых в убийстве дезертира в Сирии. Один из них служил в спецназе с главой ЧВК «Вагнер»»։ meduza (ռուսերեն)։ 2019-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-13-ին։ Վերցված է 2020-07-27
- ↑ «Они сражались за Пальмиру (фото)»։ fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն)։ 2016-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է 2022-08-12
- ↑ Сергей Часовских Новороссия. Год войны. — ISBN 5040201656
- ↑ 28,0 28,1 28,2 «Putin Chef's Kisses of Death: Russia's Shadow Army's State-Run Structure Exposed»։ bellingcat (անգլերեն)։ 2020-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-19-ին։ Վերցված է 2022-08-12
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 «В Украине возбудили уголовное дело против командира ЧВК Вагнера»։ Международное французское радио|RFI (ռուսերեն)։ 2021-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-28-ին։ Վերցված է 2022-08-28
- ↑ «Последний бой «Славянского корпуса» (фото)»։ fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն)։ 2013-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-14-ին։ Վերցված է 2023-04-11
- ↑ 31,0 31,1 31,2 «Сирийские потери "Славянского корпуса"»։ Радио Свобода (ռուսերեն)։ 2016-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2022-08-28
- ↑ Moscow Tom Parfitt (2016-03-31)։ «Russian-led private army sent to Syria»։ The Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-19-ին։ Վերցված է 2018-02-27
- ↑ Хазов-Кассиа Сергей (2018-03-07)։ «Проект "Мясорубка". Рассказывают три командира ЧВК Вагнера»։ Радио Свобода (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2023-04-30
- ↑ 34,0 34,1 34,2 «В Украине возбудили уголовное дело против командира ЧВК Вагнера»։ The Insider (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-28-ին։ Վերցված է 2022-08-28
- ↑ «Командир ЧВК Вагнера возглавил ресторанный бизнес Пригожина»։ РБК (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-08-ին։ Վերցված է 2022-08-12
- ↑ The Moscow Times (2017-11-15)։ «Russian Mercenary Leader Now Behind Troll Farm Mastermind’s Catering Business»։ The Moscow Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «Фирму "повара Путина" возглавил тезка командира ЧВК, воюющей в Сирии»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «Часовня "ЧВК Вагнера" сменила собственника. Им стала организация командира "Седого"»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «Частники боевых действий»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2018-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2022-08-12
- ↑ «ЧВК "Вагнер" вербует в ростовских колониях заключенных для участия в войне в Украине» (ռուսերեն)։ Радио «Свобода»։ 2022-10-10։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-16-ին։ Վերցված է 2022-10-14
- ↑ «СК установил личности всех погибших при крушении самолета Пригожина» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2023-08-27։ Վերցված է 2023-8-27
- ↑ «Дмитрия Уткина похоронят на Федеральном военном мемориальном кладбище в Мытищах | Родники»։ Мытищи. [ Родники | Новости Подмосковья (mytishchi)։ Վերցված է 2023-08-30
- ↑ «В Мытищах прошли похороны командира "Группы Вагнера" Уткина»։ РИА Новости։ Новости, Р. И. А։ 31 августа 2023։ Վերցված է 2023-08-31
- ↑ Inside Prigozhin’s Wagner, Russia’s Secret War Company ՅուԹյուբում՝ սկսած 550-րդ վայրկյանից
- ↑ Надер Ибрагим и Илья Барабанов Ливийские гастроли ЧВК "Вагнер": что хранится в планшете наемника // BBC. — 2021.
- ↑ «США ввели санкции против ЧВК "Вагнер"»։ ՌԻԱ Նովոստի (ռուսերեն)։ 2017-06-20։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-08-ին։ Վերցված է 2020-08-02
- ↑ Niko Vorobyov։ «Shrouded in secrecy for years, Russia’s Wagner Group opens up»։ Аль-Джазира (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-28-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ Rappeport Alan (2017-06-20)։ «Trump Imposes New Sanctions on Russia Over Ukraine Incursion»։ The New York Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-11-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ 49,0 49,1 «Dmitri Valerievich UTKIN»։ www.opensanctions.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «EU slaps sanctions on Russian mercenary group Wagner»։ Politico (en-US)։ 2021-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2022-08-28
- ↑ «EU sanctions target Russian 'Wagner' mercenary group»։ Deutsche Welle (en-GB)։ 2021-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ ««Вагнер» доигрался Наемникам запретили брать кредиты и посещать Европу: кто эти люди?»։ Новая газета (ռուսերեն)։ 2268-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-19-ին։ Վերցված է 2023-01-19
- ↑ 53,0 53,1 53,2 «УТКИН Дмитрий Валерьевич» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-26-ին։ Վերցված է 2022-12-28
- ↑ «Who’s on Canada’s list of sanctions against Russia and who’s not»։ Global News (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «Canada Gazette, Part 2, Volume 156, Number 6: Regulations Amending the Special Economic Measures (Russia) Regulations» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-22-ին։ Վերցված է 2022-12-29
- ↑ Michael O'Kane (2022-01-17)։ «Switzerland lists 6 people & 3 entities linked to the Wagner Group»։ EU Sanctions (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ «The Dirty 33: meet the Russian cronies sanctioned by Australia»։ Australian Financial Review (անգլերեն)։ 2022-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
- ↑ ««Фонтанка» насчитала у командира российских наемников Вагнера четыре ордена Мужества»։ Meduza (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին։ Վերցված է 2022-08-28
- ↑ «Дмитрий Уткин, которого называют командиром российских наемников в Сирии, и Владимир Путин» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-03-ին։ Վերցված է 2019-12-21
- ↑ «"Решение принимали в Кремле": СБУ сделала заявление о сбитом Ил-76»։ BBC News Україна (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին։ Վերցված է 2022-08-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունիսի 11 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Օգոստոսի 23 մահեր
- 2023 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ռուս զինվորականներ
- Ավիավթարից զոհվածներ
- Վագների խումբ
- Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ
- Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ