Գվինեթ Ջոնս (երգչուհի)
Գվինեթ Ջոնս անգլ.՝ Gwyneth Jones | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1936[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Pontypool, Տորվայն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ և Չիկիի երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Gwyneth Jones (soprano) Վիքիպահեստում |
Գվինեթ Ջոնս (անգլ.՝ Gwyneth Jones,նոյեմբերի 7, 1936[1][2][3][…], Pontypool, Տորվայն), բրիտանացի օպերային երգչուհի, որը հայտնի է Վագներյան դերակատարումներով։ Վագներյան բրիտանական ընկերության նախագահն է, 1986 թվականից հանդիսանում է Բրիտանական կայսրության շքանշանի կին կոմանդոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականին Ուելսի Պոնտիպուլ քաղաքում և հասակ առնելով երաժշտական ընտանիքում՝ մանկուց սիրել է երգել[4]։ Երաժշտական կրթությունն ստացել է Լոնդոնի Արքայական երաժշտական քոլեջում, որից հետո ուսումը շարունակել է Սիենա քաղաքի Կիջի երաժշտական ակադեմիայում, ինչպես նաև Ժնևում՝ Մարիա Կարպիի մոտ[5]։ Դեբյուտը կայացել է Ցյուրիխում 1962 թվականին Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում՝ որպես մեցցո-սոպրանո[6]. Հաջորդ տարի որպես սոպրանո Վերդիի համանուն օպերայում հանդես է եկել լեդի Մակբեթի դերում[4]։
1963 թվականից ելույթներ է ունեցել Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ 1960-ական թվականներին հանդես է եկել նաև Վիեննայի, Հռոմի, Մյունխենի, Միլանի, Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի և Նյու Յորքի օպերային թատրոններում[6]։ Աստիճանաբար սկսել է մասնագիտանալ գերմաներեն օպերաներում, այդ թվում՝ Բեթհովենի, Շտրաուսի, ու մասնավորապես՝ Վագների ստեղծագործություններում։ 1960 — 1970-ական թվականներին կանոնավոր մասնակցել է Բայրոյթյան փառատոններին[4]։ 1972 թվականից հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում[5]։
Գվինեթ Ջոնսի երգացանկն ընդգրկուն է[5]։ Նա շարունակում է ելույթներ ունենալ, հիմնականում մեցցո-սոպրանոյի դերակատարումներով[4]։ Երգչուհու բազմաթիվ պարգևների թվում են նաև Բրիտանական կայսրության շքանշանը (1986 թվականից ի վեր) և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշանը։ Հանդիսանում է Վագներյան բրիտանական ընկերության նախագահը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 BBC Wales Music
- ↑ 5,0 5,1 5,2 The La Scala Encyclopedia of the Opera, 1993
- ↑ 6,0 6,1 The Oxford Dictionary of Music, 2013
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Giorgio Bagnoli Jones, Dame Gwyneth // The La Scala Encyclopedia of the Opera. — Simon and Schuster, 1993.
- John Warrack, Ewan West Jones (Dame) Gwyneth // The Concise Oxford Dictionary of Opera. — Oxford University Press, 1996. — P. 256.
- Michael Kennedy, Joyce Kennedy Jones, Dame Gwyneth // The Oxford Dictionary of Music. — OUP Oxford, 2013. — P. 438.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dame Gwyneth Jones». BBC Wales Music (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվինեթ Ջոնս (երգչուհի)» հոդվածին։ |
|