Գվինեթ Ջոնս (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվինեթ Ջոնս
անգլ.՝ Gwyneth Jones
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1936(1936-11-07)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրPontypool, Ուելս, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ և Չիկիի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»
 Gwyneth Jones (soprano) Վիքիպահեստում

Գվինեթ Ջոնս (անգլ.՝ Gwyneth Jones,նոյեմբերի 7, 1936(1936-11-07)[1][2][3][…], Pontypool, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի օպերային երգչուհի, որը հայտնի է Վագներյան դերակատարումներով։ Վագներյան բրիտանական ընկերության նախագահն է, 1986 թվականից հանդիսանում է Բրիտանական կայսրության շքանշանի կին կոմանդոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականին Ուելսի Պոնտիպուլ քաղաքում և հասակ առնելով երաժշտական ընտանիքում՝ մանկուց սիրել է երգել[4]։ Երաժշտական կրթությունն ստացել է Լոնդոնի Արքայական երաժշտական քոլեջում, որից հետո ուսումը շարունակել է Սիենա քաղաքի Կիջի երաժշտական ակադեմիայում, ինչպես նաև Ժնևում՝ Մարիա Կարպիի մոտ[5]։ Դեբյուտը կայացել է Ցյուրիխում 1962 թվականին Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում՝ որպես մեցցո-սոպրանո[6]. Հաջորդ տարի որպես սոպրանո Վերդիի համանուն օպերայում հանդես է եկել լեդի Մակբեթի դերում[4]։

1963 թվականից ելույթներ է ունեցել Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ 1960-ական թվականներին հանդես է եկել նաև Վիեննայի, Հռոմի, Մյունխենի, Միլանի, Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի և Նյու Յորքի օպերային թատրոններում[6]։ Աստիճանաբար սկսել է մասնագիտանալ գերմաներեն օպերաներում, այդ թվում՝ Բեթհովենի, Շտրաուսի, ու մասնավորապես՝ Վագների ստեղծագործություններում։ 1960 — 1970-ական թվականներին կանոնավոր մասնակցել է Բայրոյթյան փառատոններին[4]։ 1972 թվականից հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում[5]։

Գվինեթ Ջոնսի երգացանկն ընդգրկուն է[5]։ Նա շարունակում է ելույթներ ունենալ, հիմնականում մեցցո-սոպրանոյի դերակատարումներով[4]։ Երգչուհու բազմաթիվ պարգևների թվում են նաև Բրիտանական կայսրության շքանշանը (1986 թվականից ի վեր) և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշանը։ Հանդիսանում է Վագներյան բրիտանական ընկերության նախագահը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giorgio Bagnoli Jones, Dame Gwyneth // The La Scala Encyclopedia of the Opera. — Simon and Schuster, 1993.
  • John Warrack, Ewan West Jones (Dame) Gwyneth // The Concise Oxford Dictionary of Opera. — Oxford University Press, 1996. — P. 256.
  • Michael Kennedy, Joyce Kennedy Jones, Dame Gwyneth // The Oxford Dictionary of Music. — OUP Oxford, 2013. — P. 438.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]