Գյուլիստան (Ջուղայի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Դաշտ | ||
Երկիր | Ադրբեջան | |
ԻՀ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Ջուղայի շրջան | |
Համայնք | Ջուղայի շրջան | |
ԲԾՄ | 741 մետր | |
Բնակչություն | 482 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր էին | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուլիստան (ադրբ.՝ Gülüstan), նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, իսկ այժմ փոքր գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ջուղայից 1,5 կմ արևելք, Արաքսի ափին, կամրջի մոտ հարթ վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին մեծության այս գյուղը տափարակ վայրում տեղադրված լինելու հանգամանքով կոչվել է Դաշտ կամ Դաշտի գյուղ։ Դաշտի բնակչությունը 1605 թվականին տարածաշրջանի այլ գյուղերի և քաղաքների հետ նույնպես բռնագաղթի ենթարկվեց։ Դաշտի տարածքը բավականին լավ է մշակվել և կանաչազարդ ու վարդերով պատված լինելու հետևանքով անվանվել է նաև Վարդուտ կամ Վարդուտի գյուղ։ Այս անվանումն էլ 19-րդ դարի կեսերից հետո, թարգմանվելով թուրքերենի, դարձել է Գուլիստան։
1881 թվականին հողային աշխատանքների կատարման ժամանակ այստեղ երևացել են Դաշտի եկեղեցու և այլ շինությունների հետքերը[2]։
Ծնունդով այստեղից Դաշտից էր 17-րդ դարի հեղինակ Ստեփանոս Դաշտեցին, որը մի շարք պատմական ու կրոնական աշխատությունների, բանաստեղծությունների ու հանելուկների հեղինակ է։ Իր բանաստեղծություններից մեկում Դաշտեցին հայրենի ծննդավայրի մասին նշել է[3].
Է անունն իմ Ստեփանոս,
Որ է Դաշտէն եղէ սերեալ, Թէպէտ հաւն իմ տեղափոխմամբ Ի յԱսպահան եղև տարեալ |
Հայտնի դաշտեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 32, էջեր 32 — 224 էջ։
- ↑ Մ. Սմբատյանց, Նկարագիր Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 148։ «Կռունկ հայոց աշխարհի», Թիֆլիս, ապրիլ, 1863, էջ 322։
- ↑ Ռ. Աբրահամյան, Ստեփանոս Դաշտեցի, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», իքշ 12, 1956, էջ 102
|
|