Գիվեոն
Գիվեոն | |
---|---|
Գիվեոնը 2020 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Giveon Dezmann Evans |
Ի ծնե անուն | Giveon Dezmann Evans[1] |
Ծնվել է | փետրվարի 21, 1995 (29 տարեկան) Long Beach, California, U.S. |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B[2] |
Մասնագիտություն |
|
Գործունեություն | 2018–present |
Լեյբլ |
|
Կրթություն | Long Beach Polytechnic High School? |
Կայք | giveonofficial.com |
Գիվեոն Դեզման Էվանս (անգլ.՝ Giveon Dezmann Evans, հայտնի է որպես ուղղակի Գիվեոն (/ˈɡɪviən/)[3], փետրվարի 21, 1995)[4], ամերիկացի R&B երգիչ. Նա համբավ է ձեռք բերել՝ Դրեյքի հետ համագործակցելով իրենց 2020 թվականի «Chicago Freestyle» սինգլի վրա։ Նույն թվականին Գիվեոնը թողարկել է «Take Time» և «When it's All Said and Done» մինի ալբոմները, որոնցից առաջինը առաջադրվել է Գրեմմիի լավագույն R&B ալբոմ անվանակարգում, իսկ երկրորդը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն R&B ալբոմների ցանկի լավագույն տասնյակում։ Նա թողարկել է «Heartbreak Anniversary»-ը որպես «Take Time» ալբոմի երկրորդ սինգլ, որը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն 40-յակում և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է որպես պլատինե։ 2021 թվականին Գիվեոնը Դենիել Սեզարի հետ ձայնագրել է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլը, որը դեբյուտ է կատարել Billboard Global 200 և US Billboard Hot 100 հիթ-շքերթներում։ 2022 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Give or Take»։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիվեոն Դեզման Էվանսը ծնվել է 1995 թվականի փետրվարի 21-ին Լոս Անջելես շրջանում[4] (հավանաբար, Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում)[5][6]։ Նա և իր երկու եղբայրները մեծացել են միայնակ մոր հետ։ Նա երիտասարդ տարիքում հասկացել է երաժշտության հանդեպ իր կիրքը՝ հաճախ երգելով ծննդյան երեկույթներին։ Գիվեոնը հավատում է, որ իր մայրը դրդել է իրեն ուսումնասիրելու երաժշտության հանդեպ ունեցած այս վաղ սերը և պաշտպանելու իրեն ու իր եղբայրներին ավազակախմբերի մշակույթի ճնշումներից և աղքատությունից[7]։ Նա սովորել է Լոնգ Բիչի ավագ պոլիտեխնիկական դպրոցում[8], և 18 տարեկան հասակում երաժշտական կրթական ծրագիր է անցել Գրեմմի թանգարանում, որտեղ սիրահարվել է Ֆրենկ Սինատրային, որի ձայնը ոգեշնչել է դեռահասին[2][9]։ Գիվեոնը լսում էր R&B և soul երաժշտություն, ինչպես նաև շատ ոգեշնչված էր Դրեյքից։ Գիվեոնը սիրահարվել է Բարրի Ուայթի և Ֆրենկ Սինատրայի երաժշտությանը Recording academy-ի ծրագրի շնորհիվ, որտեղ երեխաները ծանոթանում էին երաժշտության պատմությանը։ Գիվեւնը ոգեշնչված էր 1960-ականների ջազից և ցանկանում էր արդիականացնել իր լսածը[10]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018–2019։ Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսին Գիվեոնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Garden Kisses»[11]։ Դրանից անմիջապես հետո նրան հայտնաբերել է կանադացի պրոդյուսեր Սևն Թոմասը, որը երգը գտել է SoundCloud-ի պատահական երգացանկում, իսկ ավելի ուշ պայմանագիր է կնքել Գիվեոնի և Not So Fast ձայնագրման լեյբլի ու Epic Records-ի միջև[12]։ Պայմանագիրը կնքելուց հետո Գիվեոնը սկսել է կատարել իր օրիգինալ երգերը տարբեր համերգների ընթացքում, ներառյալ «Like I Want You»-ը, նախքան դրանք պրոֆեսիոնալ կերպով ձայնագրելը։ 2019 թվականի նոյեմբերին նա թողարկել է «Like I Want You» սինգլը՝ Սնոհ Ալեգրայի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցող «Ugh, a mini tour again» շրջագայության բացման ելույթ ունենալուց անմիջապես առաջ[13][14][15]։
2020–ներկա։ «Chicago Freestyle» և առաջին մինի-ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Գիվեոնը հյուրախաղերով հանդես է եկել Սնոհ Ալեգրայի հետ, որտեղ Գիվեոնը հաճախ հանդես էր գալիս ֆրիսթայլ ելույթներով, քանի որ այն ժամանակ թողարկել էր ընդամենը երկու երգ։ Գիվեոնի մենեջերը իր Չիկագոյի ֆրիսթայլ ելույթը ուղարկել է Դրեյքին։ Դա հանգեցրել է նրանց համագործակցությանը՝ «Chicago Freestyle»․ ահա թե ինչպես է սինգլը ստացել իր անունը[10]։ 2020 թվականի փետրվարին Էվանսը ձայնագրել է Դրեյքի հետ «Chicago Freestyle» սինգլը, որն այդ ժամանակ վերբեռնվել է միայն SoundCloud-ում և YouTube-ում[16]։ 2020 թվականի մարտին Էվանսը թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Take Time»-ը, որի գործադիր պրոդյուսերն էր Թոմասը[11]։ Մինի ալբոմը գլխավորել Է Billboard-ի Heatseekers ալբոմների հիթ-շքերթը։ «Take Time» ալբոմը նաև ճանաչում է ստացել ժամանակակից երաժշտական քննադատների կողմից, որոնք այն անվանել են «հուզիչ» և «հղկված»[17][18]։ 2020 թվականի մայիսին «Chicago Freestyle»-ը թողարկվել է սթրիմինգի համար Դրեյքի «Dark Lane Demo Tapes»-ի ձայնագրությունների հետ միասին։ Երգը հասել Է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականին՝ դառնալով Գիվեոնի առաջին սինգլը, որը հայտնվել է Billboard հիթ-շեքրթում[19]։ Այն նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Շվեյցարիայի սինգլների լավագույն 40-յակում։ 2020 թվականի սեպտեմբերին Գիվեոնը հայտարարել է իր երկրորդ մինի ալբոմի՝ «When it'՛s All Said and Done»-ի[20] թողարկման մասին, որը բաղկացած էր չորս երգերից և թողարկել իր առաջատար սինգլը՝ «Stuck on You»[21]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվելուց հետո մինի ալբոմը իր դեբյուտը կատարել է Billboard 200-ի 93-րդ հորիզոնականով[22]։ Մեյնսթրիմ ուշադրության արագ աճի արդյունքում, Գիվեոնի «Stuck on You» և «Like I Want You» սինգլները 2020 թվականի վերջին սկսել են հայտնվել Billboard R&B հիթ-շքերթներում, իսկ վերջինս 2020 թվականի դեկտեմբերին հավաստագրվել է որպես ոսկե Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[23]։ Այդ ընթացքում Գիվեոնը ստացել է իր առաջին Գրեմմի անվանակարգը, երբ «Take Time»-ը առաջադրվել է Գրեմմի 2021-ի Լավագույն R&B ալբոմի համար[24][25]։ Նա նաև իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է «Jimmy Kimmel Live!» հեռուստաշոուի ընթացքում՝ կատարելով «Stuck on You» երգը[26][27]։
2021 թվականի փետրվարի 27-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում Գիվեոնը Billboard Hot 100-ում վաստակել է իր երկրորդ և երրորդ հորիզոնականները «Heartbreak Anniversary» և «Like I Want You» երգերով՝ հիթ-շքերթում զբաղեցնելով համապատասխանաբար 74-րդ և 95-րդ հորիզոնականները։ Մարտի 12-ին թողարկել է «When It's All Said and Done... Take Time» ալբոմ-կոմպիլյացիան, որը նրա առաջին երկու մինի ալբոմների համադրություն է, ներառում է նոր երգ՝ «All To Me»-ն[28][29]։ Ընդամենը մեկ շաբաթ անց Գիվեոնը ձայնագրվել է է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլում[30]։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին Epic Records-ը հայտնել է, որ Գիվեոնը ձայնագրել է «Ամստերդամ» ֆիլմի «Time» թրեքը, որի համահեղինակը Դրեյքն է[31]։
Արտիստայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիվեոնը հայտնի է իր բարիտոնային վոկալով[32]։ Նա ոգեշնչվում է 1960-ական և 1970-ական թվականների ջազ երաժշտությամբ[32]։ Գիվեոնը նշում է, որ Ֆրենկ Սինատրան, Ֆրենկ Օուշենը, Դրեյքը, Ադելը և Սամֆան իր ոգեշնչման մեծագույն աղբյուրն են[33]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
- Give or Take (2022)
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Timeless Tour (2021) – Գիվեոնի առաջին շրջագայությունը՝ բաղկացած տասնչորս տարբեր համերգներից, ընդգրկել է ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ Համերգներից մեկը կայացել էր Միացյալ Նահանգներից դուրս՝ Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ հայտնվել էր Դրեյքը[34]։
- Give or Take Tour (2022) – Սկսվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և ավարտվել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Նախավաճառքից հետո Գիվեոնը ավելացրեց շրջագայության լրացուցիչ ամսաթվեր՝ երկարացնելով այն վեց համերգով[35]։
Մրցանակներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպություն | Տարի | Կատեգորիա | Առաջադրված գործ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
Օսկար | 2023 | Լավագույն երգ | «Time» | Շորթլիստում է | [36] |
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն | 2022 | Լավագույն տղամարդ R&B արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [37] |
BET Awards | 2021 | Լավագույն տղամարդ R&B/Pop արտիստ | Առաջադրված | [38] | |
Լավագույն նոր արտիստ | Հաղթանակ | ||||
Գրեմմի | 2021 | Լավագույն R&B ալբոմ | Take Time | Առաջադրված | [24] |
2022 | Տարվա ալբոմ | Justice (որպես արտիստ և երգի հեղինակ) | Առաջադրված | [39] | |
Տարվա ձայնագրություն | «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) | Առաջադրված | |||
Տարվա երգ | Առաջադրված | ||||
Լավագույն R&B ելույթ | Առաջադրված | ||||
Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | ||||
Լավագույն R&B երգ | «Heartbreak Anniversary» | Առաջադրված | |||
MTV Video Music Awards | 2021 | Լավագույն նոր արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [40] |
Լավագույն համագործակցություն | «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) | Առաջադրված | |||
Լավագույն փոփ | Հաղթանակ | ||||
Լավագույն մոնտաժ | Առաջադրված | ||||
Ամռան երգ | Առաջադրված | [41] | |||
«Heartbreak Anniversary» | Առաջադրված | ||||
Լավագույն R&B | Առաջադրված | [42] | |||
NAACP Image Awards | 2021 | Նոր ականավոր արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [43] |
2022 | Արական ականավոր արտիստ | Գիվեոն | Առաջադրված | [44] | |
Նշանավոր ալբոմ | When It's All Said and Done... Take Time | Առաջադրված | |||
iHeartRadio Music Awards | 2022 | Լավագույն նոր R&B արտիստ | Գիվեոն | Հաղթանակ | [45] |
Տարվա R&B արտիստ | Առաջադրված | ||||
Լավագույն նոր փոփ արտիստ | Առաջադրված | ||||
Տարվա երգ | «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) | Առաջադրված | |||
Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | ||||
Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||||
Տարվա R&B երգ | «Heartbreak Anniversary» | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Penrose, Nerisha (2020 թ․ հոկտեմբերի 2). «Giveon Will Always Be Real With You». Elle. ISSN 0888-0808. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «Rising R&B Singer Giveon Makes Pain Sound Beautiful». BET. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Giveon Explains The Meaning Behind His Name, The Inspiration Of His Unique Sound & More, Mic Check» (video). youtube.com (անգլերեն). BET Her. 2020 թ․ մայիսի 22.
- ↑ 4,0 4,1 «Giveon Dezmann Evans, Born 02/21/1995 in California». California Birth Index. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Polo, Maxamillion (2020 թ․ մարտի 3). «Get to Know Giveon, a Haunting and Angelic Voice in R&B». Ones to Watch. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Pastore, Alexandra (2019 թ․ սեպտեմբերի 18). «Just Being Giveon». Women's Wear Daily. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «R&B Singer Giveon Details His California Upbringing & Breaks Down His Latest Single "Like I Want You" [Interview + Premiere]». Okayplayer (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Brown, August (2021 թ․ դեկտեմբերի 7). «With Drake and Justin Bieber co-signs, Long Beach's Giveon looks to spin his R&B into Grammy gold». Los Angeles Times.
- ↑ «R&B Singer Giveon Details His California Upbringing & Breaks Down His Latest Single "Like I Want You" [Interview + Premiere]». OkayPlayer. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 10,0 10,1 Gage, Dewayne (2021 թ․ մարտի 31). «How Giveon Patiently Worked His Way to R&B Stardom». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 11,0 11,1 Rashed, Ayesha (2020 թ․ մարտի 27). «GIVEON Drops Debut EP "Take Time"». Respect. ISSN 2150-8674. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «EXCLUSIVE: Scarborough's Sevn Thomas Chats Working with Drake, Rihanna, Travis Scott and Discovering Giveon». 2021 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Giveon [@giveon] (November 21, 2019). «LIKE I WANT YOU is finally out now on all platforms! i appreciate you all for waiting ever so patiently. thanks to everyone involved in helping me put this song together. i hope you all fall in love with it! more music coming your way very soon» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ Inman, DeMicia (2019 թ․ սեպտեմբերի 24). «Snoh Aalegra Announces North American Tour With Baby Rose». Def Pen. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Okon, Wongo (2020 թ․ դեկտեմբերի 29). «Giveon's Heart Opened And Closed With The World In 2020». Uproxx. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին. «Giveon introduced himself to a small part of the world as the opening act on Snoh Aalegra's 2019 tour, 'Ugh, A Mini Tour Again.' Here he graced fans with eyebrow-raising performances of songs like "Garden Kisses" and "Like I Want You" and left his newfound supporters to declare him as their "crush" and request he sing at their wedding reception.»
- ↑ Peters, Mitchell (2020 թ․ մարտի 1). «Drake's New Songs 'When to Say When' & 'Chicago Freestyle': See the Best Fan Reactions». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Polo, Maxamillion (2020 թ․ մարտի 27). «Giveon Delivers a Breathtaking Moment of Reflection in 'TAKE TIME'». Ones to Watch. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Smith, Madison (2020 թ․ մայիսի 1). «ALBUM REVIEW: 'Take Time'». Niner Times. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Zellner, Xander (2020 թ․ մայիսի 12). «Drake Charts All 14 Songs From 'Dark Lane Demo Tapes' on Hot 100». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Rashed, Ayesha (2020 թ․ հոկտեմբերի 1). «Giveon Announces New EP 'When It's All Said And Done' Available 10/2». Respect. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Okon, Wongo (2020 թ․ սեպտեմբերի 30). «Giveon's 'Stuck On You' Fronts His 'When It's All Said And Done' EP». Uproxx. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ DJ First Class (2020 թ․ հոկտեմբերի 2). «Giveon drops off new EP 'When It's All Said And Done'». Revolt. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Folk, Antwane (2020 թ․ դեկտեմբերի 22). «Giveon's Single 'Like I Want You' Reaches Gold Status». Rated R&B. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 24,0 24,1 «Giveon». Grammy.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ King, Akili (2020 թ․ դեկտեմբերի 10). «Singer-Songwriter Giveon On His Grammy Nomination and Taking Time for Self-Care». Vogue. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Folk, Antwane (2020 թ․ նոյեմբերի 6). «Giveon Performs 'Stuck on You' on Jimmy Kimmel Live!». Rated R&B. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Rossignol, Derrick (2020 թ․ նոյեմբերի 4). «Giveon Performs 'Stuck On You' On 'Jimmy Kimmel Live!'». Uproxx. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ @Giveon (March 5, 2021). «The anniversary for the release of Take Time is creeping up on us all.. I decided to combine both of my first two eps into one project: When It's All Said and Done... Take Time. I also added a new song to the project. 3/12.. pre-save at midnight ✨ ...» (Թվիթ). Վերցված է March 11, 2021-ին – via Թվիթթեր.
- ↑ @Giveon (March 10, 2021). «tomorrow night ✨ ...» (Թվիթ). Վերցված է March 11, 2021-ին – via Թվիթթեր.
- ↑ «7 Things We Learned While Justin Bieber Played His 16-Track New Album Over Zoom». British Vogue. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ Bowenbank, Starr (2022 թ․ սեպտեմբերի 16). «Giveon to Release New Single 'Time' Co-Written by Drake for 'Amsterdam' Movie Soundtrack». Billboard. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 32,0 32,1 Ju, Shirley (2020 թ․ ապրիլի 9). «Giveon: Get To Know Baritone Singer-Songwriter». Flaunt. ISSN 1523-5726. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Giveon Explains His Quick Rise, Songwriting Approach and The Impact of a Drake Collaboration». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Santiago, Elliot (2021 թ․ սեպտեմբերի 14). «GIVĒON Announces Dates for His 2021 "Timeless Tour"». Hypebeast.
- ↑ Samuels, Keithan (2022 թ․ հունիսի 14). «Giveon Announces 'Give or Take Tour' Dates». Rated R&B (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Davis, Clayton (2022 թ․ դեկտեմբերի 21). «Oscar Shortlists: Rihanna and Lady Gaga Advance, 'RRR' Snubbed for VFX and Sound, 'Good Night Oppy' Shut Out of Doc Race». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Brathwaite, Lester; Lamphier, Jason (2022 թ․ նոյեմբերի 20). «American Music Awards 2022: See the complete list of winners». Entertainment Weekly.
- ↑ «BET Awards 2021: Full List Of Winners, Nominees And Honorees». BET. 2021 թ․ հունիսի 28.
- ↑ «2022 GRAMMYs Awards Show: Complete Nominations List». Grammy.com. The Recording Academy. 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Atkinson, Katie (2021 թ․ սեպտեմբերի 12). «2021 MTV VMAs Winners: Complete List». Billboard.
- ↑ «Vote for the MTV VMA Group of the Year and Song of the Summer starting tomorrow». Lakes Media Network (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2021-09-04-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Martoccio, Angie (2021 թ․ օգոստոսի 11). «2021 MTV VMAs: Justin Bieber, Megan Thee Stallion, Olivia Rodrigo Lead Nominations». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Davis, Clayton (2021 թ․ փետրվարի 2). «Viola Davis, Tyler Perry and Regina King Up for Entertainer of the Year at 2021 NAACP Image Awards». Variety. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ Mekishana, Pierre (2022 թ․ փետրվարի 17). «NAACP Image Awards 2022: Nominees, Presenters and Performers | Entertainment Tonight». www.etonline.com. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ «2022 iHeartRadio Music Awards: See The Full List Of Winners». iHeartRadio (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.