Գիվեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիվեոն
Գիվեոնը 2020 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Giveon Dezmann Evans
Ի ծնե անունGiveon Dezmann Evans[1]
Ծնվել էփետրվարի 21, 1995 (29 տարեկան)
Long Beach, California, U.S.
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B[2]
Մասնագիտություն
  • Singer
  • songwriter
Գործունեություն2018–present
Լեյբլ
ԿրթությունLong Beach Polytechnic High School?
Կայքgiveonofficial.com

Գիվեոն Դեզման Էվանս (անգլ.՝ Giveon Dezmann Evans, հայտնի է որպես ուղղակի Գիվեոն (/ˈɡɪviən/)[3], փետրվարի 21, 1995)[4], ամերիկացի R&B երգիչ. Նա համբավ է ձեռք բերել՝ Դրեյքի հետ համագործակցելով իրենց 2020 թվականի «Chicago Freestyle» սինգլի վրա։  Նույն թվականին Գիվեոնը թողարկել է «Take Time» և «When it's All Said and Done» մինի ալբոմները, որոնցից առաջինը առաջադրվել է Գրեմմիի լավագույն R&B ալբոմ անվանակարգում, իսկ երկրորդը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն R&B ալբոմների ցանկի լավագույն տասնյակում։ Նա թողարկել է «Heartbreak Anniversary»-ը որպես «Take Time» ալբոմի երկրորդ սինգլ, որը հայտնվել է ԱՄՆ-ի լավագույն 40-յակում և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է որպես պլատինե։  2021 թվականին Գիվեոնը Դենիել Սեզարի հետ ձայնագրել է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլը, որը դեբյուտ է կատարել Billboard Global 200 և US Billboard Hot 100 հիթ-շքերթներում։ 2022 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Give or Take»։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիվեոն Դեզման Էվանսը ծնվել է 1995 թվականի փետրվարի 21-ին Լոս Անջելես շրջանում[4] (հավանաբար, Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում)[5][6]։ Նա և իր երկու եղբայրները մեծացել են միայնակ մոր հետ։ Նա երիտասարդ տարիքում հասկացել է երաժշտության հանդեպ իր կիրքը՝ հաճախ երգելով ծննդյան երեկույթներին։ Գիվեոնը հավատում է, որ իր մայրը դրդել է իրեն ուսումնասիրելու երաժշտության հանդեպ ունեցած այս վաղ սերը և պաշտպանելու իրեն ու իր եղբայրներին ավազակախմբերի մշակույթի ճնշումներից և աղքատությունից[7]։ Նա սովորել է Լոնգ Բիչի ավագ պոլիտեխնիկական դպրոցում[8], և 18 տարեկան հասակում երաժշտական կրթական ծրագիր է անցել Գրեմմի թանգարանում, որտեղ սիրահարվել է Ֆրենկ Սինատրային, որի ձայնը ոգեշնչել է դեռահասին[2][9]։ Գիվեոնը լսում էր R&B և soul երաժշտություն, ինչպես նաև շատ ոգեշնչված էր Դրեյքից։ Գիվեոնը սիրահարվել է Բարրի Ուայթի և Ֆրենկ Սինատրայի երաժշտությանը Recording academy-ի ծրագրի շնորհիվ, որտեղ երեխաները ծանոթանում էին երաժշտության պատմությանը։ Գիվեւնը ոգեշնչված էր 1960-ականների ջազից և ցանկանում էր արդիականացնել իր լսածը[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018–2019։ Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Գիվեոնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Garden Kisses»[11]։ Դրանից անմիջապես հետո նրան հայտնաբերել է կանադացի պրոդյուսեր Սևն Թոմասը, որը երգը գտել է SoundCloud-ի պատահական երգացանկում, իսկ ավելի ուշ պայմանագիր է կնքել Գիվեոնի և Not So Fast ձայնագրման լեյբլի ու Epic Records-ի միջև[12]։ Պայմանագիրը կնքելուց հետո Գիվեոնը սկսել է կատարել իր օրիգինալ երգերը տարբեր համերգների ընթացքում, ներառյալ «Like I Want You»-ը, նախքան դրանք պրոֆեսիոնալ կերպով ձայնագրելը։ 2019 թվականի նոյեմբերին նա թողարկել է «Like I Want You» սինգլը՝ Սնոհ Ալեգրայի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցող «Ugh, a mini tour again» շրջագայության բացման ելույթ ունենալուց անմիջապես առաջ[13][14][15]։

2020–ներկա։ «Chicago Freestyle» և առաջին մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Գիվեոնը հյուրախաղերով հանդես է եկել Սնոհ Ալեգրայի հետ, որտեղ Գիվեոնը հաճախ հանդես էր գալիս ֆրիսթայլ ելույթներով, քանի որ այն ժամանակ թողարկել էր ընդամենը երկու երգ։ Գիվեոնի մենեջերը իր Չիկագոյի ֆրիսթայլ ելույթը ուղարկել է Դրեյքին։ Դա հանգեցրել է նրանց համագործակցությանը՝ «Chicago Freestyle»․ ահա թե ինչպես է սինգլը ստացել իր անունը[10]։ 2020 թվականի փետրվարին Էվանսը ձայնագրել է Դրեյքի հետ «Chicago Freestyle» սինգլը, որն այդ ժամանակ վերբեռնվել է միայն SoundCloud-ում և YouTube-ում[16]։ 2020 թվականի մարտին Էվանսը թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Take Time»-ը, որի գործադիր պրոդյուսերն էր Թոմասը[11]։ Մինի ալբոմը գլխավորել Է Billboard-ի Heatseekers ալբոմների հիթ-շքերթը։ «Take Time» ալբոմը նաև ճանաչում է ստացել ժամանակակից երաժշտական քննադատների կողմից, որոնք այն անվանել են «հուզիչ» և «հղկված»[17][18]։ 2020 թվականի մայիսին «Chicago Freestyle»-ը թողարկվել է սթրիմինգի համար Դրեյքի «Dark Lane Demo Tapes»-ի ձայնագրությունների հետ միասին։ Երգը հասել Է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականին՝ դառնալով Գիվեոնի առաջին սինգլը, որը հայտնվել է Billboard հիթ-շեքրթում[19]։ Այն նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Շվեյցարիայի սինգլների լավագույն 40-յակում։ 2020 թվականի սեպտեմբերին Գիվեոնը հայտարարել է իր երկրորդ մինի ալբոմի՝ «When it'՛s All Said and Done»[20] թողարկման մասին, որը բաղկացած էր չորս երգերից և թողարկել իր առաջատար սինգլը՝ «Stuck on You»[21]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվելուց հետո մինի ալբոմը իր դեբյուտը կատարել է Billboard 200-ի 93-րդ հորիզոնականով[22]։ Մեյնսթրիմ ուշադրության արագ աճի արդյունքում, Գիվեոնի «Stuck on You» և «Like I Want You» սինգլները 2020 թվականի վերջին սկսել են հայտնվել Billboard R&B հիթ-շքերթներում, իսկ վերջինս 2020 թվականի դեկտեմբերին հավաստագրվել է որպես ոսկե Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[23]։ Այդ ընթացքում Գիվեոնը ստացել է իր առաջին Գրեմմի անվանակարգը, երբ «Take Time»-ը առաջադրվել է Գրեմմի 2021-ի Լավագույն R&B ալբոմի համար[24][25]։ Նա նաև իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է «Jimmy Kimmel Live!» հեռուստաշոուի ընթացքում՝ կատարելով «Stuck on You» երգը[26][27]։

2021 թվականի փետրվարի 27-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում Գիվեոնը Billboard Hot 100-ում վաստակել է իր երկրորդ և երրորդ հորիզոնականները «Heartbreak Anniversary» և «Like I Want You» երգերով՝ հիթ-շքերթում զբաղեցնելով համապատասխանաբար 74-րդ և 95-րդ հորիզոնականները։  Մարտի 12-ին թողարկել է «When It's All Said and Done... Take Time» ալբոմ-կոմպիլյացիան, որը նրա առաջին երկու մինի ալբոմների համադրություն է, ներառում է նոր երգ՝ «All To Me»-ն[28][29]։ Ընդամենը մեկ շաբաթ անց Գիվեոնը ձայնագրվել է է Ջասթին Բիբերի «Peaches» սինգլում[30]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին Epic Records-ը հայտնել է, որ Գիվեոնը ձայնագրել է «Ամստերդամ» ֆիլմի «Time» թրեքը, որի համահեղինակը Դրեյքն է[31]։

Արտիստայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիվեոնը հայտնի է իր բարիտոնային վոկալով[32]։ Նա ոգեշնչվում է 1960-ական և 1970-ական թվականների ջազ երաժշտությամբ[32]։ Գիվեոնը նշում է, որ Ֆրենկ Սինատրան, Ֆրենկ Օուշենը, Դրեյքը, Ադելը և Սամֆան իր ոգեշնչման մեծագույն աղբյուրն են[33]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Give or Take (2022)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Timeless Tour (2021) – Գիվեոնի առաջին շրջագայությունը՝ բաղկացած տասնչորս տարբեր համերգներից, ընդգրկել է ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ Համերգներից մեկը կայացել էր Միացյալ Նահանգներից դուրս՝ Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ հայտնվել էր Դրեյքը[34]։
  • Give or Take Tour (2022) – Սկսվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և ավարտվել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Նախավաճառքից հետո Գիվեոնը ավելացրեց շրջագայության լրացուցիչ ամսաթվեր՝ երկարացնելով այն վեց համերգով[35]։

Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպություն Տարի Կատեգորիա Առաջադրված գործ Արդյունք Ծան.
Օսկար 2023 Լավագույն երգ «Time» Շորթլիստում է [36]
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2022 Լավագույն տղամարդ R&B արտիստ Գիվեոն Առաջադրված [37]
BET Awards 2021 Լավագույն տղամարդ R&B/Pop արտիստ Առաջադրված [38]
Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Գրեմմի 2021 Լավագույն R&B ալբոմ Take Time Առաջադրված [24]
2022 Տարվա ալբոմ Justice (որպես արտիստ և երգի հեղինակ) Առաջադրված [39]
Տարվա ձայնագրություն «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) Առաջադրված
Տարվա երգ Առաջադրված
Լավագույն R&B ելույթ Առաջադրված
Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն R&B երգ «Heartbreak Anniversary» Առաջադրված
MTV Video Music Awards 2021 Լավագույն նոր արտիստ Գիվեոն Առաջադրված [40]
Լավագույն համագործակցություն «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) Առաջադրված
Լավագույն փոփ Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Առաջադրված
Ամռան երգ Առաջադրված [41]
«Heartbreak Anniversary» Առաջադրված
Լավագույն R&B Առաջադրված [42]
NAACP Image Awards 2021 Նոր ականավոր արտիստ Գիվեոն Առաջադրված [43]
2022 Արական ականավոր արտիստ Գիվեոն Առաջադրված [44]
Նշանավոր ալբոմ When It's All Said and Done... Take Time Առաջադրված
iHeartRadio Music Awards 2022 Լավագույն նոր R&B արտիստ Գիվեոն Հաղթանակ [45]
Տարվա R&B արտիստ Առաջադրված
Լավագույն նոր փոփ արտիստ Առաջադրված
Տարվա երգ «Peaches» (Դենիել Սեզարի և Գիվեոնի հետ) Առաջադրված
Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն Առաջադրված
Տարվա R&B երգ «Heartbreak Anniversary» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Penrose, Nerisha (2020 թ․ հոկտեմբերի 2). «Giveon Will Always Be Real With You». Elle. ISSN 0888-0808. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 «Rising R&B Singer Giveon Makes Pain Sound Beautiful». BET. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  3. «Giveon Explains The Meaning Behind His Name, The Inspiration Of His Unique Sound & More, Mic Check» (video). youtube.com (անգլերեն). BET Her. 2020 թ․ մայիսի 22.
  4. 4,0 4,1 «Giveon Dezmann Evans, Born 02/21/1995 in California». California Birth Index. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Polo, Maxamillion (2020 թ․ մարտի 3). «Get to Know Giveon, a Haunting and Angelic Voice in R&B». Ones to Watch. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  6. Pastore, Alexandra (2019 թ․ սեպտեմբերի 18). «Just Being Giveon». Women's Wear Daily. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  7. «R&B Singer Giveon Details His California Upbringing & Breaks Down His Latest Single "Like I Want You" [Interview + Premiere]». Okayplayer (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  8. Brown, August (2021 թ․ դեկտեմբերի 7). «With Drake and Justin Bieber co-signs, Long Beach's Giveon looks to spin his R&B into Grammy gold». Los Angeles Times.
  9. «R&B Singer Giveon Details His California Upbringing & Breaks Down His Latest Single "Like I Want You" [Interview + Premiere]». OkayPlayer. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  10. 10,0 10,1 Gage, Dewayne (2021 թ․ մարտի 31). «How Giveon Patiently Worked His Way to R&B Stardom». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. 11,0 11,1 Rashed, Ayesha (2020 թ․ մարտի 27). «GIVEON Drops Debut EP "Take Time"». Respect. ISSN 2150-8674. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  12. «EXCLUSIVE: Scarborough's Sevn Thomas Chats Working with Drake, Rihanna, Travis Scott and Discovering Giveon». 2021 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. Giveon [@giveon] (November 21, 2019). «LIKE I WANT YOU is finally out now on all platforms! i appreciate you all for waiting ever so patiently. thanks to everyone involved in helping me put this song together. i hope you all fall in love with it! more music coming your way very soon» (Թվիթ) – via Թվիթթեր.
  14. Inman, DeMicia (2019 թ․ սեպտեմբերի 24). «Snoh Aalegra Announces North American Tour With Baby Rose». Def Pen. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  15. Okon, Wongo (2020 թ․ դեկտեմբերի 29). «Giveon's Heart Opened And Closed With The World In 2020». Uproxx. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին. «Giveon introduced himself to a small part of the world as the opening act on Snoh Aalegra's 2019 tour, 'Ugh, A Mini Tour Again.' Here he graced fans with eyebrow-raising performances of songs like "Garden Kisses" and "Like I Want You" and left his newfound supporters to declare him as their "crush" and request he sing at their wedding reception.»
  16. Peters, Mitchell (2020 թ․ մարտի 1). «Drake's New Songs 'When to Say When' & 'Chicago Freestyle': See the Best Fan Reactions». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  17. Polo, Maxamillion (2020 թ․ մարտի 27). «Giveon Delivers a Breathtaking Moment of Reflection in 'TAKE TIME'». Ones to Watch. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  18. Smith, Madison (2020 թ․ մայիսի 1). «ALBUM REVIEW: 'Take Time'». Niner Times. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  19. Zellner, Xander (2020 թ․ մայիսի 12). «Drake Charts All 14 Songs From 'Dark Lane Demo Tapes' on Hot 100». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  20. Rashed, Ayesha (2020 թ․ հոկտեմբերի 1). «Giveon Announces New EP 'When It's All Said And Done' Available 10/2». Respect. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  21. Okon, Wongo (2020 թ․ սեպտեմբերի 30). «Giveon's 'Stuck On You' Fronts His 'When It's All Said And Done' EP». Uproxx. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  22. DJ First Class (2020 թ․ հոկտեմբերի 2). «Giveon drops off new EP 'When It's All Said And Done'». Revolt. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. Folk, Antwane (2020 թ․ դեկտեմբերի 22). «Giveon's Single 'Like I Want You' Reaches Gold Status». Rated R&B. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  24. 24,0 24,1 «Giveon». Grammy.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  25. King, Akili (2020 թ․ դեկտեմբերի 10). «Singer-Songwriter Giveon On His Grammy Nomination and Taking Time for Self-Care». Vogue. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  26. Folk, Antwane (2020 թ․ նոյեմբերի 6). «Giveon Performs 'Stuck on You' on Jimmy Kimmel Live!». Rated R&B. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  27. Rossignol, Derrick (2020 թ․ նոյեմբերի 4). «Giveon Performs 'Stuck On You' On 'Jimmy Kimmel Live!'». Uproxx. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  28. @Giveon (March 5, 2021). «The anniversary for the release of Take Time is creeping up on us all.. I decided to combine both of my first two eps into one project: When It's All Said and Done... Take Time. I also added a new song to the project. 3/12.. pre-save at midnight ✨ ...» (Թվիթ). Վերցված է March 11, 2021-ին – via Թվիթթեր.
  29. @Giveon (March 10, 2021). «tomorrow night ✨ ...» (Թվիթ). Վերցված է March 11, 2021-ին – via Թվիթթեր.
  30. «7 Things We Learned While Justin Bieber Played His 16-Track New Album Over Zoom». British Vogue. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  31. Bowenbank, Starr (2022 թ․ սեպտեմբերի 16). «Giveon to Release New Single 'Time' Co-Written by Drake for 'Amsterdam' Movie Soundtrack». Billboard. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  32. 32,0 32,1 Ju, Shirley (2020 թ․ ապրիլի 9). «Giveon: Get To Know Baritone Singer-Songwriter». Flaunt. ISSN 1523-5726. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  33. «Giveon Explains His Quick Rise, Songwriting Approach and The Impact of a Drake Collaboration». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  34. Santiago, Elliot (2021 թ․ սեպտեմբերի 14). «GIVĒON Announces Dates for His 2021 "Timeless Tour"». Hypebeast.
  35. Samuels, Keithan (2022 թ․ հունիսի 14). «Giveon Announces 'Give or Take Tour' Dates». Rated R&B (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  36. Davis, Clayton (2022 թ․ դեկտեմբերի 21). «Oscar Shortlists: Rihanna and Lady Gaga Advance, 'RRR' Snubbed for VFX and Sound, 'Good Night Oppy' Shut Out of Doc Race». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  37. Brathwaite, Lester; Lamphier, Jason (2022 թ․ նոյեմբերի 20). «American Music Awards 2022: See the complete list of winners». Entertainment Weekly.
  38. «BET Awards 2021: Full List Of Winners, Nominees And Honorees». BET. 2021 թ․ հունիսի 28.
  39. «2022 GRAMMYs Awards Show: Complete Nominations List». Grammy.com. The Recording Academy. 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  40. Atkinson, Katie (2021 թ․ սեպտեմբերի 12). «2021 MTV VMAs Winners: Complete List». Billboard.
  41. «Vote for the MTV VMA Group of the Year and Song of the Summer starting tomorrow». Lakes Media Network (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  42. Martoccio, Angie (2021 թ․ օգոստոսի 11). «2021 MTV VMAs: Justin Bieber, Megan Thee Stallion, Olivia Rodrigo Lead Nominations». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  43. Davis, Clayton (2021 թ․ փետրվարի 2). «Viola Davis, Tyler Perry and Regina King Up for Entertainer of the Year at 2021 NAACP Image Awards». Variety. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  44. Mekishana, Pierre (2022 թ․ փետրվարի 17). «NAACP Image Awards 2022: Nominees, Presenters and Performers | Entertainment Tonight». www.etonline.com. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  45. «2022 iHeartRadio Music Awards: See The Full List Of Winners». iHeartRadio (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]