Գեորգ V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ V
Զինվորական կոչումֆելդմարշալ և Captain General Royal Marines?
Ծնվել է՝հունիսի 3, 1865(1865-06-03)[1][2][3][…]
ԾննդավայրՄալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է՝հունվարի 20, 1936(1936-01-20)[1][2][3][…] (70 տարեկան) Էֆթանազիա
Վախճանի վայրՍանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Սուրբ Գեորգի մատուռ[6][7]
Երկիր Միացյալ Թագավորություն[8][9][10] և  Բրիտանական Հնդկաստան
ՏոհմՎինձորների դինաստիա և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ, միապետ և ազնվական
ՇրջանավարտԹրինիթի քոլեջ
ՀայրԷդուարդ VII[7][11]
ՄայրԱլեքսանդրա Դանիացի[7][11]
ԵրեխաներԷդուարդ VIII[11], Ջորջ VI[11], Princess Mary, Princess Royal of the United Kingdom?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom?
ՀավատքԱնգլիկան եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865(1865-06-03)[1][2][3][…], Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1936(1936-01-20)[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր չի խաղացել։

Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա(1917թ․)։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[15]։ Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր։ Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ II-ի հայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ V» հոդվածին։