Ծնվել է Քարահունջ (այժմ՝ Սյունիքի մարզ) գյուղում։ 1916-1917 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Եղել է Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ 1915 թվականին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Խմբագրել է «Կարմիր ռանչպար» (1921, Գորիս), «Մաճկալ» (1925-1929) թերթերը։ 1922-1924 թվականներին եղել է կուսակցության Զանգեզուրի գավկոմի քարտուղարը, 1929-1935 թվականներին՝ ՀԽՍՀ Գլավլիտի պետական, այնուհետև՝ ՀԽՍՀ ռադիոկոմիտեի նախագահը և Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) տնօրենը։ Հրատարակել է «Ազատության շեփորը» բանաստեղծությունների ժողովածուն (1963), «Պայքարի ֆրոնտում» (1933) և այլ գործեր[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 20)։