Գառնիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Ղազարյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1888(1888-11-10)
ԾննդավայրՔարահունջ, Սյունիքի մարզ, Հայաստան
Վախճանվել էապրիլի 19, 1960(1960-04-19) (71 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՄաճկալ
Գառնիկ Ղազարյան Վիքիդարանում

Գառնիկ Սիմոնի Ղազարյան (1888, նոյեմբերի 10 - 1960, ապրիլի 19), հայ բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1913 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քարահունջ (այժմ՝ Սյունիքի մարզ) գյուղում։ 1916-1917 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Եղել է Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ 1915 թվականին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Խմբագրել է «Կարմիր ռանչպար» (1921, Գորիս), «Մաճկալ» (1925-1929) թերթերը։ 1922-1924 թվականներին եղել է կուսակցության Զանգեզուրի գավկոմի քարտուղարը, 1929-1935 թվականներին՝ ՀԽՍՀ Գլավլիտի պետական, այնուհետև՝ ՀԽՍՀ ռադիոկոմիտեի նախագահը և Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) տնօրենը։ Հրատարակել է «Ազատության շեփորը» բանաստեղծությունների ժողովածուն (1963), «Պայքարի ֆրոնտում» (1933) և այլ գործեր[1]:

Գառնիկ Ղազարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուլտուրական հեղափոխությունը և կենցաղային խնդիրները գյուղում, Երևան, Պետհրատ, 1930, 56 էջ։
  • Կուլտուրական հեղափոխությունը և կենցաղային խնդիրները գյուղում, 2-րդ բարեփոխված հրատարակություն, Երևան, Պետհրատ, 1931, 40 էջ։
  • Սևան (պոեմ), Երևան, Պետհրատ, 1931, 12 էջ։
  • Պայքար ֆրոնտում (պիես), Երևան, Պետհրատ, 1933, 39 էջ։
  • Կարմիր ակոս (պիես), Երևան, Պետհրատ, 1934, 40 էջ։
  • Ազատության շեփորը, Երևան, Հայպետհրատ, 1963, 155 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 332