Արտակ Վարդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակ Սևանի Վարդազարյան, արձակագիր, թարգմանիչ, խմբագիր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1978-1988 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1988-1990 թվականներին՝ Հեռուստառադիոպետկոմի գրական մեկնաբան, 1990-1991 թվականներին՝ Արմենպրեսի տնօրեն, 1992-1995 թվականներին՝ Հայաստանի տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ, 1996-1999 թվականներին՝ Ներքին գործերի նախարարության լրատվության վարչության պետի տեղակալ, 1999-2003 թվականներին՝ վարչության պետ։ Լույս են տեսել Վարդազարյանի «Թաց մամուռ» (1984 թվական), «Պատ» (1987 թվական), «Արյան ընթացքը» (2003 թվական) պատմվածքների ժողովածուները։ Թարգմանություններ է արել ռուսերենից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։