Վարդգես Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Ահարոնյան
Ծնվել է դեկտեմբերի 27, 1888(1888-12-27)
Ծննդավայր Իգդիր, Ağrı Subregion, Northeast Anatolia Region (statistical), Թուրքիա
Մահացել է փետրվարի 19, 1965(1965-02-19) (76 տարեկանում)
Մահվան վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն իրավաբան, գրող, հասարակական գործիչ և մանկավարժ
Ծնողներ հայր՝ Ավետիս Ահարոնյան

Վարդգես Ավետիսի Ահարոնյան (դեկտեմբերի 27, 1888(1888-12-27), Իգդիր, Ağrı Subregion, Northeast Anatolia Region (statistical), Թուրքիա - փետրվարի 19, 1965(1965-02-19), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ: Ավետիս Ահարոնյանի որդին է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Ահարոնյանը ծնվել է 1888 թվականին Իգդիրում: Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում, 1908 թվականին ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժինը: Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել Մոսկվայում ուսումնառության տարիներին: Վարդգես Ահարոնյանը կազմակերպել է հանգանակություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է Անդրանիկի գումարտակում, եղել թարգմանիչ-գրագիր: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը[1]:

ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ` հոր մոտ, 1923 թվականին` ԱՄՆ: Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-1958 թվականներին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, Վաշինգտոնում բացել Ահարոնյան դպրոցը, կազմել է հայերենի «Հրազդան» դասագիրքը: Հրատարակել է Ավետիս Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-1951): 1964 թվականին այցելել է Հայաստան[1][2][3]:

Մահացել է 1965 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Թումանյան. Մարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936 թ.:
  • Րաֆֆի. Կյանքը, Նյու Յորք, 1936 թ.:
  • Անդրանիկ։ Մարդը և ռազմիկը, Բոստոն, 1957 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2018-12-27 
  3. «Koha online catalog, Ահարոնյան, Վարդգես Ավետիսի»։ haygirk.nla.am։ Վերցված է 2018-12-27