Գևորգ Հովհաննիսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
| Անձնական տվյալներ | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| |||||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1983[1] (42 տարեկան) կամ մարտի 16, 1983[2] (43 տարեկան) | |||||
| Ծննդավայր | Լենինական | |||||
| Հասակ | 192 սմ | |||||
| Քաշ | 82 կգ | |||||
| Դիրք | պաշտապն | |||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||
| Ներկա ակումբ | Շիրակ | |||||
| Համար | 21 | |||||
| Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
|
| ||||||
|
| ||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||
Գևորգ Կարապետի Հովհաննիսյան (հունիսի 16, 1983[1] կամ մարտի 16, 1983[2], Լենինական), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Շիրակ» ակումբի հիմնական կազմի խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լենինականում։ 8-9 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Թեև հնարավորություն է ունեցել զբաղվել այլ մարզաձևով, սակայն Հովհաննիսյանն ընտրություն է կատարել հօգուտ սիրելի մարզաձևի՝ ֆուտբոլի։ Այդ նույն ժամանակ սկսել է հաճախել տեղական «Շիրակ» ակումբի ֆուտբոլային դպրոցը։ Հովհաննիսյանի հայրը Գյումրու «Արագած» ակումբում խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, և նա նույնպես ընտրել է նույն դիրքը։
2001 թվականին խաղացել է «Շիրակի» երիտասարդական կազմում, ապա երկու տարի ծառայել է բանակում։ 2003 թվականին վերադարձել է ակումբ և կնքել պայմանագիր։ Մի քանի մրցաշրջանների ընթացքում նա ամրապնդել է իր դիրքը թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի ապրիլի 17-ին առաջնության 5-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպումը Հովհաննիսյանի հարյուրերորդն էր խաղն էր Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում[4]։ 2011 թվականին մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ «Շիրակը» պարտվել է «Միկային» 1:4 հաշվով։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ըստ 2012 թվականի մարտի 18-ի տվյալների
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Շիրակ | 2005 | ? | ? | ? | ? | 0 | 0 | 0 | 0 |
| 2006 | ? | ? | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | |
| 2007 | 17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 | |
| 2008 | 17 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
| 2009 | 24 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 26 | 2 | |
| 2010 | 25 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 27 | 1 | |
| 2011 | 24 | 2 | 6 | 1 | 0 | 0 | 30 | 3 | |
| 2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
| Ընդհանուր | 107 | 6 | 11 | 2 | 0 | 0 | 118 | 8 | |
| Ընդհանուր կարիերայում | 107 | 6 | 11 | 2 | 0 | 0 | 118 | 8 | |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի չեմպիոն - 2012/13
- Հայաստանի գավաթակիր - 2011/12
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2011
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Կարապետ,
- Մայրը՝ Արմինե,
- Կինը՝ Տաթև,
- Դուստրը՝ Արմինե։
Ազատ ժամանակ սիրում է լսել երաժշտություն և նայել ֆուտբոլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2003-2006 թվականների տվյալները բացակայում են։
- ↑ «5-й тур. Цифры и факты» (ռուսերեն). Armsport.com. 18.04.2010. Վերցված է 02.09.2011-ին.