Jump to content

Գազիզա Ժուբանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազիզա Ժուբանովա
Բնօրինակ անունղազ.՝ Ғазиза Жұбанова
Ծնվել էդեկտեմբերի 2, 1927(1927-12-02)[1]
Ակտոբեի շրջան, ԽՍՀՄ[1]
Երկիր Ղազախստան և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1] (66 տարեկան)
Ալմաթի, Ղազախստան[1]
ԳերեզմանԿենսայսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա, բալետ, սիմֆոնիա և Կանտատ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, տնօրեն, դասախոս, պրոֆեսոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և հրապարակախոս
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1949)[1] և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ և

Ժուբանովա Գազիզա Ախմետովնա (ղազ.՝ Ғазиза Жұбанова, դեկտեմբերի 2, 1927(1927-12-02)[1], Ակտոբեի շրջան, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1], Ալմաթի, Ղազախստան[1]), ղազախ կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981): Ղազախստանի կոմպոզիտորական դպրոցի առաջատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազիզա Ախմետովնան ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 2-ին (ըստ այլ աղբյուրների` 1928 թվականին[2]) Ժանատուրմիս գյուղում, (այժմ՝ Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի Մուղալժարսկի շրջան), հայտնի կոմպոզիտոր Ախմետ Ժուբանովի ընտանիքում։

1949 թվականին ավարտում է Մոսկվայի Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանը, 1954 թվականին՝ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Յուրի Շապորինի կոմպոզիցիայի դասարանը, 1957 թվականին, նրա ղեկավարությամբ, ասպիրանտուրան։ 1958 թվականից Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, դաստիարակել է Ղազախստանի հայտնի կոմպոզիտորների մի ամբողջ համաստեղություն, այդ թվում՝ կոմպոզիտոր Ալմաս Սերկեբաևը, որը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում, կոմպոզիտորներ Տոլեգեն Մուհամե Ջանովը, Կուատ Շիլդեբաևը, Ադիլ Բեստիբաևը, Ակտոտի Ռաիմկուլովան, Բեյբիտ Դալդենբաևը, Ալիբի Մամբետովը, Ազատ Ժակսիլիկովը և ուրիշներ։ Փաստացի ղեկավարել է ղազախական խորհրդային կոմպոզիտորների պատրաստման դպրոցը։ 1975-1987 թվականներին եղել է Ղազախստանի Կուրմանգազիի անվան կոնսերվատորիայի ռեկտորը (1978 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962-1968 թվականներին եղել է Ղազախական ԽՍՀ կոմպոզիտորների միության վարչության նախագահը, 1962 թվականից՝ ԽՍՀՄ և Ղազախական ԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ։

1966 թվականին ընտրվել է ԽՄԿԿ XXIII համագումարի պատվիրակ։ Նույն ժամանակ ընտրվել է Ղազախստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ։ 1988 թվականին ընտրվել է Խորհրդային բարեգործական հիմնադրամի անդամ։ Եղել է «ԽՍՀՄ-Իտալիա» ընկերության ղազախստանյան բաժնի նախագահը։ Տարիներ շարունակ եղել է Կանանց խորհրդային կոմիտեի վարչության անդամ։

Ժուբանովան զգալի ներդրում ունի ժամանակակից ղազախական մշակույթում։ Ժուբանովան հայտնի է նաև որպես գիտական հրապարակախոս։ Հեղինակ է մշակույթի, կոմպոզիտորների ուսուցման և երաժշտական ստեղծագործություններում հասարակական խնդիրների լուսաբանման մեթոդների մասին բազմաթիվ ակնարկների և հոդվածների։ Հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում կայացած համամիութենական և միջազգային սիմպոզիումներում։ Կոմպոզիտորի բազմաշերտ ստեղծագործությունները ղազախական ազգային մշակույթը դուրս բերեց համաշխարհային մակարդակի։

Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 13-ին Ալմա Աթայում։ Թաղված է Կենսայսկի գերեզմանոցում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Ժուբանովի կողմից ընդհանուր առմամբ ստեղծվել է 3 օպերա, 4 բալետ, 3 սիմֆոնիա, 3 կոնցերտ, 6 օրատորիա, 5 կանտատա, կամերային երաժշտության ավելի քան 30 ստեղծագործություն, երգարվեստի և երգչախմբային ստեղծագործություններ, երաժշտություն ներկայացումների և կինոֆիլմերի համար, ժողովրդական երգերի մշակումներ։ 1958 թվականի ջութակի կոնցերտը դարձավ Ղազախական ԽՍՀ-ում այս ժանրի հիմնադիրը։ Գազիզա Ժուբանովան համարվում է մշակույթի, կոմպոզիտորների ուսուցման և երաժշտական ստեղծագործություններում հասարակական խնդիրների լուսաբանման մեթոդների մասին բազմաթիվ ակնարկների և հոդվածների հեղինակ։ Նա դաստիարակել և պատրաստել է ղազախ խորհրդային կոմպոզիտորների մի ամբողջ պլեադա` Ա. Սերկեբաև, Տ. Մուհամեդջանով, Կ . Շիլդեբաև, Ա. Բեստիբաև, Ա. Ռայիմկուլովա, Բ. Դալդենբաև, Ա. Մամբետով, Ա. Ժակսիլիկով և ուրիշներ։

Ստեղծագործությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տունգի-սարին» (1955)
  • «Ենլիկ-Կեբեկ» (1972)
  • «Քսանութ» («Մոսկվան մեր թիկունքում է») (1981, պանֆիլովականների սխրագործության հիշատակին)
  • «Կուրմանգազի» (1971, ռադիոօպերա, Ա. Ժուբանովի անավարտ օպերայի ավարտը)
  • «Կուրմանգազի» (1987 օպերայի պրեմիերան Աբայի անվան ՕԲՊԱ-ի բեմում)
  • «Լեգենդ սպիտակ թռչունի մասին» (1965)
  • «Հիրոսիմա» (1965)
  • «Կարագոզ» (1987)
  • «Արևածագը տափաստանում» (1960)
  • «Լենին» (1969)
  • «Տատյանայի նամակը» (Աբայի բանաստեղծությունների և երգերի հիման վրա, 1983)
  • «Ուրախության երգը» (Ջամբուլի, 1953)
  • «Պատմվածք Մուխտար Աուեզովի մասին» (1963)
  • «Լենինը մեզ հետ է» (1970)
  • «Կուսակցության մասին» (1971)
  • «Արալյան եղելություն» («Լենինի նամակը») (1978, նվիրված է արալյան ձկնորսներին գրված Լենինի հայտնի նամակին)

Նվագախմբի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմֆոնիա «Ժիգեր» («Էներգիա», հոր հիշատակին, 1971)
  • Սիմֆոնիկ պոեմ «Ակսակ-Կուլան» (1955)
  • Սիմֆոնիկ պատկեր «Թեմիրթաուի առավոտը» (1964)
  • Տոնական նախերգանք (1968)
  • Սիմֆոնիկ պոեմ «Հերոսական պոեմ» (1972)
  • Երկրորդ սիմֆոնիա (1983)
  • Ջութակի և նվագախմբի համար (1958)

Կամերային ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լարային քառյակի համար - «Լիրիկական պոեմ» (1952)
  • Դաշնամուրի համար - 3 նախերգանք (1950)
  • Ջութակի և դաշնամուրի համար - «Վարիացիաներ» (1951), «Մելոդիա» (1950)
  • Թավջութակի և դաշնամուրի համար - «Պոեմ» (1967)
  • Ֆլեյտայի և դաշնամուրի համար - 2 պիեսներ (1968)
  • Շեփորի և դաշնամուրի համար- 2 պիեսներ (1968)
  • մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար «Երգեր կուսակցության մասին», «Երգեր Լենինի մասին», «Ներբողներ կուսակցությանը»
  • ձայնի և դաշնամուրի համար - ռոմանսներ (բառ. Օ. Սուլեյմենովի, 1965), ռոմանսների շարք (բառ. Աբայի, 1971), երգերի շարք (բառ. Կ. Ույաբաևի, 1971)
  • չորս նվագախումբ ա կապելլա - (բառ. Ա. Սարսենբաևի, 1953)
  • ընդհանրացված-էպիկական Լարային Քառյակ (1973)
  • կամերային-գործիքային պոեմ «Տոլգու» (1973, Ալիա Մոլդագուլովայի հիշատակին)
  • Դաշնամուրային Տրիո «Յուրի Շապորինի հիշատակին» (1985)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1959 - «Իրտիշի վայրի ափերին»
  • 1964 - «Հարցրեք ձեր սրտին»
  • 1966 - «Երգի թևերը»
  • 1970 - «Այդ օրերին»
  • 1973 - «Այնտեղ, որտեղ լեռները սպիտակ են»
  • 1978 - «Արյուն և քրտինք»
  • 1980 - «Արագավազորդները շտապում են»

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ղազախական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)[3]
  • Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1973)[4]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
  • Ղազախական ԽՍՀ Կուրմանգազիի անվան պետական մրցանակ (1970)
  • Ղազախական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1964)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1988)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1977)
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (1959)
  • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված» մեդալ (1970)
  • Ա. Վ. Ալեքսանդրովի անվան արծաթե մեդալ (1973՝ «Հերոսական պոեմի» և «Տոնական նախերգանքի» համար
  • Ղազախական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1961)
  • Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների համամիութենական ստուգատեսի դիպլոմներ (1960, 1962)
  • Թատրոնների համամիութենական ստուգատեսի առաջին աստիճանի դիպլոմ՝ «Լեգենդ սպիտակ թռչնի մասին» բալետի համար

Կոմպոզիտորի հիշատակի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալմա Աթայում գտնվող այն տան պատին, որտեղ ապրել է Ժուբանովան փակցվել է հուշատախտակ
  • Ղազախստանի քաղաքներում մի շարք փողոցներ կոչվել են կոմպոզիտորի հիշատակին
  • Ակտոբեում տեղադրվել է Ժուբանովայի հուշարձանը
  • Ղազախստանի մայրաքաղաքային կամերային նվագախումբը և Ակտոբեի մարզային ֆիլհարմոնիան կրում են Գազիզա Ժուբանովայի անունը։
  • Պարբերաբար անցկացվում են Ժուբանովայի հիշատակին նվիրված համաժողովներ և երաժշտական մրցույթներ
  • Ղազախստանի Կուրմանգազիի անվան կոնսերվատորիայի համերգասրահում անցկացվում է կոմպոզիտոր-նորարարի հիշատակին և մեծ մանկավարժի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոն՝ «Իմ աշխարհը երաժշտությունն է», որի ընթացքում հինգ օր հնչում են Գազիզա Ախմետովնա Ժուբանովայի երաժշտական ստեղծագործությունները
  • Ալմա Աթա քաղաքի Աբիլայ խանի պողոտայի 113 շենքի թիվ 78 բնակարանում բացվել է կոմպոզիտորներ Ախմետ և Գազիզա Ժուբանովների տուն-թանգարանը
  • Կարագանդայի մարզի Տեմիրթաու քաղաքի երաժշտական դպրոցը կրում է Գազիզա Ժուբանովայի անունը

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աստանա քաղաքի Պետական ֆիլհարմոնիայի Գազիզա Ժուբանովայի անվան Պետական լարային քառյակը Օսակայում ( Ճապոնիա) անցկացվող կամերային նվագախմբերի աշխարհում հեղինակավոր և բարդ մրցույթում գրավում է երկրորդ տեղը[5]
  • Գազիզա Ժուբանովան և Ազերբայժան Մամբետովը համարվում են երկրի այն եզակի ամուսնական զույգերից, որոնք արժանացել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://prabook.com/web/person-view.html?profileId=1036103
  2. «ЖУБАНОВА Газиза Ахметовна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  3. ЖУБАНОВА в энциклопедии музыки
  4. Казахская национальная консерватория имени Курмангазы - Ректоры консерватории
  5. Казинформ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бибиблиография обществоведов Казахстана. Алма-Ата: Наука, 1986.
  • Джумакова У. Р. Творчество Г. Жубановой в контексте национальной композиторской школы // Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. Алматы, 2003, с. 70-80
  • Жубанова Г. «Мир мой - музыка». Алматы, 1997,1 т. и 2 т.
  • Казахская музыкальная литература: 1920-1980 / Под ред. У.Джумаковой и А.Кетегеновой, 1995, 254 с.
  • Кетегенова А. С. О жизни и творческой деятельности Г. Жубановой // Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. Алматы, 2003, с.10-70
  • Кондаурова Е. Г. Симфонии Г. Жубановой и современные тенденции развития жанра // Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. - Алматы, 2003, с.117-125
  • Кузембаева С. А., Радиоопера «Курмангазы» А.и Г. Жубановых// Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. Алматы, 2003, с.184-191
  • Кузембаева С. А., Егинбаева Т. Ж. Лекции по истории казахской музыки. Алматы, 2005, с.271
  • Кузембаева С. А., Каждый день и вся жизнь (очерк о творчестве Г. А. Жубановой, в кн.: Счастливая судьба. Алма-Ата, 1975),
  • Кузембаева С. А., Многогранный талант (к 70-летию А. К. Жубановой, «Вестник АН КазССР», 1976, № 7).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]