Գազիզա Ժուբանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազիզա Ժուբանովա
Բնօրինակ անունղազ.՝ Ғазиза Жұбанова
Ծնվել էդեկտեմբերի 2, 1927(1927-12-02)[1]
Ակտոբեի շրջան, ԽՍՀՄ[1]
ԵրկիրFlag of Kazakhstan.svg Ղազախստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1] (66 տարեկանում)
Ալմաթի, Ղազախստան[1]
Ժանրերօպերա, բալետ, սիմֆոնիա և Կանտատ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, տնօրեն, դասախոս, պրոֆեսոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա[1] և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ժուբանովա Գազիզա Ախմետովնա (ղազ.՝ Ғазиза Жұбанова, դեկտեմբերի 2, 1927(1927-12-02)[1], Ակտոբեի շրջան, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1], Ալմաթի, Ղազախստան[1]), ղազախ կոմպոզիտոր, մանկավարժ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981): Ղազախստանի կոմպոզիտորական դպրոցի առաջատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազիզա Ախմետովնան ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 2-ին (ըստ այլ աղբյուրների` 1928 թվականին[2]) Ժանատուրմիս գյուղում, (այժմ՝ Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի Մուղալժարսկի շրջան), հայտնի կոմպոզիտոր Ախմետ Ժուբանովի ընտանիքում:

1949 թվականին ավարտում է Մոսկվայի Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանը, 1954 թվականին՝ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Յուրի Շապորինի կոմպոզիցիայի դասարանը, 1957 թվականին, նրա ղեկավարությամբ, ասպիրանտուրան: 1958 թվականից Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, դաստիարակել է Ղազախստանի հայտնի կոմպոզիտորների մի ամբողջ համաստեղություն, այդ թվում՝ կոմպոզիտոր Ալմաս Սերկեբաևը, որը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում, կոմպոզիտորներ Տոլեգեն Մուհամե Ջանովը, Կուատ Շիլդեբաևը, Ադիլ Բեստիբաևը, Ակտոտի Ռաիմկուլովան, Բեյբիտ Դալդենբաևը, Ալիբի Մամբետովը, Ազատ Ժակսիլիկովը և ուրիշներ: Փաստացի ղեկավարել է ղազախական խորհրդային կոմպոզիտորների պատրաստման դպրոցը: 1975-1987 թվականներին եղել է Ղազախստանի Կուրմանգազիի անվան կոնսերվատորիայի ռեկտորը (1978 թվականից՝ պրոֆեսոր): 1962-1968 թվականներին եղել է Ղազախական ԽՍՀ կոմպոզիտորների միության վարչության նախագահը, 1962 թվականից՝ ԽՍՀՄ և Ղազախական ԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ:

1966 թվականին ընտրվել է ԽՄԿԿ XXIII համագումարի պատվիրակ: Նույն ժամանակ ընտրվել է Ղազախստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ: 1988 թվականին ընտրվել է Խորհրդային բարեգործական հիմնադրամի անդամ: Եղել է «ԽՍՀՄ-Իտալիա» ընկերության ղազախստանյան բաժնի նախագահը: Տարիներ շարունակ եղել է Կանանց խորհրդային կոմիտեի վարչության անդամ:

Ժուբանովան զգալի ներդրում ունի ժամանակակից ղազախական մշակույթում: Ժուբանովան հայտնի է նաև որպես գիտական հրապարակախոս: Հեղինակ է մշակույթի, կոմպոզիտորների ուսուցման և երաժշտական ստեղծագործություններում հասարակական խնդիրների լուսաբանման մեթոդների մասին բազմաթիվ ակնարկների և հոդվածների: Հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում կայացած համամիութենական և միջազգային սիմպոզիումներում: Կոմպոզիտորի բազմաշերտ ստեղծագործությունները ղազախական ազգային մշակույթը դուրս բերեց համաշխարհային մակարդակի:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 13-ին Ալմա Աթայում: Թաղված է Կենսայսկի գերեզմանոցում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Ժուբանովի կողմից ընդհանուր առմամբ ստեղծվել է 3 օպերա, 4 բալետ, 3 սիմֆոնիա, 3 կոնցերտ, 6 օրատորիա, 5 կանտատա, կամերային երաժշտության ավելի քան 30 ստեղծագործություն, երգարվեստի և երգչախմբային ստեղծագործություններ, երաժշտություն ներկայացումների և կինոֆիլմերի համար, ժողովրդական երգերի մշակումներ: 1958 թվականի ջութակի կոնցերտը դարձավ Ղազախական ԽՍՀ-ում այս ժանրի հիմնադիրը: Գազիզա Ժուբանովան համարվում է մշակույթի, կոմպոզիտորների ուսուցման և երաժշտական ստեղծագործություններում հասարակական խնդիրների լուսաբանման մեթոդների մասին բազմաթիվ ակնարկների և հոդվածների հեղինակ: Նա դաստիարակել և պատրաստել է ղազախ խորհրդային կոմպոզիտորների մի ամբողջ պլեադա` Ա. Սերկեբաև, Տ. Մուհամեդջանով, Կ . Շիլդեբաև, Ա. Բեստիբաև, Ա. Ռայիմկուլովա, Բ. Դալդենբաև, Ա. Մամբետով, Ա. Ժակսիլիկով և ուրիշներ:

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տունգի-սարին» (1955)
  • «Ենլիկ-Կեբեկ» (1972)
  • «Քսանութ» («Մոսկվան մեր թիկունքում է») (1981, պանֆիլովականների սխրագործության հիշատակին)
  • «Կուրմանգազի» (1971, ռադիոօպերա, Ա. Ժուբանովի անավարտ օպերայի ավարտը)
  • «Կուրմանգազի» (1987 օպերայի պրեմիերան Աբայի անվան ՕԲՊԱ-ի բեմում)

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լեգենդ սպիտակ թռչունի մասին» (1965)
  • «Հիրոսիմա» (1965)
  • «Կարագոզ» (1987)

Օրատորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արևածագը տափաստանում» (1960)
  • «Լենին» (1969)
  • «Տատյանայի նամակը» (Աբայի բանաստեղծությունների և երգերի հիման վրա, 1983)

Կանտատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուրախության երգը» (Ջամբուլի, 1953)
  • «Պատմվածք Մուխտար Աուեզովի մասին» (1963)
  • «Լենինը մեզ հետ է» (1970)
  • «Կուսակցության մասին» (1971)
  • «Արալյան եղելություն» («Լենինի նամակը») (1978, նվիրված է արալյան ձկնորսներին գրված Լենինի հայտնի նամակին)

Նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմֆոնիա «Ժիգեր» («Էներգիա», հոր հիշատակին, 1971)
  • Սիմֆոնիկ պոեմ «Ակսակ-Կուլան» (1955)
  • Սիմֆոնիկ պատկեր «Թեմիրթաուի առավոտը» (1964)
  • Տոնական նախերգանք (1968)
  • Սիմֆոնիկ պոեմ «Հերոսական պոեմ» (1972)
  • Երկրորդ սիմֆոնիա (1983)

Կոնցերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջութակի և նվագախմբի համար (1958)

Կամերային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարային քառյակի համար - «Լիրիկական պոեմ» (1952)
  • Դաշնամուրի համար - 3 նախերգանք (1950)
  • Ջութակի և դաշնամուրի համար - «Վարիացիաներ» (1951), «Մելոդիա» (1950)
  • Թավջութակի և դաշնամուրի համար - «Պոեմ» (1967)
  • Ֆլեյտայի և դաշնամուրի համար - 2 պիեսներ (1968)
  • Շեփորի և դաշնամուրի համար- 2 պիեսներ (1968)
  • մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար «Երգեր կուսակցության մասին», «Երգեր Լենինի մասին», «Ներբողներ կուսակցությանը»
  • ձայնի և դաշնամուրի համար - ռոմանսներ (բառ. Օ. Սուլեյմենովի , 1965), ռոմանսների շարք (բառ. Աբայի, 1971), երգերի շարք (բառ. Կ. Ույաբաևի, 1971)
  • չորս նվագախումբ ա կապելլա - (բառ. Ա. Սարսենբաևի, 1953)
  • ընդհանրացված-էպիկական Լարային Քառյակ (1973)
  • կամերային-գործիքային պոեմ «Տոլգու» (1973, Ալիա Մոլդագուլովայի հիշատակին)
  • Դաշնամուրային Տրիո «Յուրի Շապորինի հիշատակին» (1985)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 - «Իրտիշի վայրի ափերին»
  • 1964 - «Հարցրեք ձեր սրտին»
  • 1966 - «Երգի թևերը»
  • 1970 - «Այդ օրերին»
  • 1973 - «Այնտեղ, որտեղ լեռները սպիտակ են»
  • 1978 - «Արյուն և քրտինք»
  • 1980 - «Արագավազորդները շտապում են»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)[3]
  • Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1973)[4]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
  • Ղազախական ԽՍՀ Կուրմանգազիի անվան պետական մրցանակ (1970)
  • Ղազախական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1964)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1988)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1977)
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (1959)
  • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված» մեդալ (1970)
  • Ա. Վ. Ալեքսանդրովի անվան արծաթե մեդալ (1973՝ «Հերոսական պոեմի» և «Տոնական նախերգանքի» համար
  • Ղազախական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1961)
  • Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների համամիութենական ստուգատեսի դիպլոմներ (1960, 1962)
  • Թատրոնների համամիութենական ստուգատեսի առաջին աստիճանի դիպլոմ՝ «Լեգենդ սպիտակ թռչնի մասին» բալետի համար

Կոմպոզիտորի հիշատակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալմա Աթայում գտնվող այն տան պատին, որտեղ ապրել է Ժուբանովան փակցվել է հուշատախտակ
  • Ղազախստանի քաղաքներում մի շարք փողոցներ կոչվել են կոմպոզիտորի հիշատակին
  • Ակտոբեում տեղադրվել է Ժուբանովայի հուշարձանը
  • Ղազախստանի մայրաքաղաքային կամերային նվագախումբը և Ակտոբեի մարզային ֆիլհարմոնիան կրում են Գազիզա Ժուբանովայի անունը:
  • Պարբերաբար անցկացվում են Ժուբանովայի հիշատակին նվիրված համաժողովներ և երաժշտական մրցույթներ
  • Ղազախստանի Կուրմանգազիի անվան կոնսերվատորիայի համերգասրահում անցկացվում է կոմպոզիտոր-նորարարի հիշատակին և մեծ մանկավարժի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոն՝ «Իմ աշխարհը երաժշտությունն է», որի ընթացքում հինգ օր հնչում են Գազիզա Ախմետովնա Ժուբանովայի երաժշտական ստեղծագործությունները
  • Ալմա Աթա քաղաքի Աբիլայ խանի պողոտայի 113 շենքի թիվ 78 բնակարանում բացվել է կոմպոզիտորներ Ախմետ և Գազիզա Ժուբանովների տուն-թանգարանը
  • Կարագանդայի մարզի Տեմիրթաու քաղաքի երաժշտական դպրոցը կրում է Գազիզա Ժուբանովայի անունը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստանա քաղաքի Պետական ֆիլհարմոնիայի Գազիզա Ժուբանովայի անվան Պետական լարային քառյակը Օսակայում ( Ճապոնիա) անցկացվող կամերային նվագախմբերի աշխարհում հեղինակավոր և բարդ մրցույթում գրավում է երկրորդ տեղը[5]
  • Գազիզա Ժուբանովան և Ազերբայժան Մամբետովը համարվում են երկրի այն եզակի ամուսնական զույգերից, որոնք արժանացել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бибиблиография обществоведов Казахстана. Алма-Ата: Наука, 1986.
  • Джумакова У. Р. Творчество Г. Жубановой в контексте национальной композиторской школы // Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. Алматы, 2003, с. 70-80
  • Жубанова Г. «Мир мой - музыка». Алматы, 1997,1 т. и 2 т.
  • Казахская музыкальная литература: 1920-1980 / Под ред. У.Джумаковой и А.Кетегеновой, 1995, 254 с.
  • Кетегенова А. С. О жизни и творческой деятельности Г. Жубановой // Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. Алматы, 2003, с.10-70
  • Кондаурова Е. Г. Симфонии Г. Жубановой и современные тенденции развития жанра // Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. - Алматы, 2003, с.117-125
  • Кузембаева С. А., Радиоопера «Курмангазы» А.и Г. Жубановых// Жизнь в искусстве. Композитор Газиза Жубанова. Алматы, 2003, с.184-191
  • Кузембаева С. А., Егинбаева Т. Ж. Лекции по истории казахской музыки. Алматы, 2005, с.271
  • Кузембаева С. А., Каждый день и вся жизнь (очерк о творчестве Г. А. Жубановой, в кн.: Счастливая судьба. Алма-Ата, 1975),
  • Кузембаева С. А., Многогранный талант (к 70-летию А. К. Жубановой, «Вестник АН КазССР», 1976, № 7).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]